Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիասթափեցնող ներկա եւ մշուշոտ ապագա

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի հանրապետությունում տեւական ժամանակ է, ինչ կյանքը չի գոհացնում մարդկանց, ավելին՝ հիասթափեցնում է: Դրա խոսուն վկայություններից է մեծ տեմպերով աճող արտագաղթը եւ օրեցօր ահագնացող հանրային դժգոհությունը:  2018 թվականի իշխանափոխությունը ոչ միայն չարդարացրեց իրեն, այլեւ ամբողջովին հակադրեց իր սկզբնական գաղափարին եւ երբեմնի սկզբունքներին:  Հեղափոխություն կոչվածից անցել է գրեթէ 4 տարի,սակայն այդ տարիների ընթացքում հասարակությունը, բացառությամբ իշխանամետ զանգվածի, որն ունի իր անձնական շահերը եւ հետաքրքրությունները, տառապանքից եւ առօրյա դժվարություններից զատ այլ բան չի տեսել:  Ողնաշարը կոտրված պետություն, անորոշություններ, կեղծ ժողովրդավարություն եւ դրա անվան տակ ծիլ տվող բռնապետություն:  Սա՛ է այն, մեղմ ասած, չհուսադրող պատկերը, որն ունենք այսօր:

Քաղաքական թոհուբոհի, իշխանություն-ընդդիմութուն անվերջանալի թվացող թշնամանքի ֆոնին շատ կարեւոր է նկատել այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են ՀՀ քաղաքացիները ամենօրյա ռեժիմով: Այդ գլխավոր խնդիրներից մեկը ապրուստի թանկացումն է:  Թավշյա հեղափոխության,որն այնուհետեւ վերածվեց պողպատյայի, առաջնորդ Նիկոլ Փաշինյանը,մինչ իշխանության գալը մշտապես քննադատում էր անհարկի թանկացումները՝ կոմունալ վճարումներից մինչեւ պարենային ապրանքների ոլորտ:  Հենց այդ քննադատությունը հանդիսացավ հեղափոխություն կոչվածի գլխավոր մեխը կամ գրավականը: Սակայն ի՞նչ է կատարվում այսօր: Օր-օրի թանկացան ե՛ւ գազը, ե՛ւ էլեկտրոէնէրգիան, անգամ ջուրը: Մյուս կողմից էլ  չնայած տնտեսությունում մենաշնորհների վերացման եւ ազատ մրցակցային շուկայի բարգավաճմանը,ինչն իշխանությունները վերագրում են իրենց կատարած աշխատանքին, համատարած գնաճ է արձանագրվում  սննդի եւ ապրուստի համար առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում:

Ահա սրանք են այն առաջնային կարեւորագույն խնդիրները ,որոնք մտածմունքների եւ դժգոհությունների տեղիք են տալիս շարքային քաղաքացիների շրջանում: Միգուցե այդ քաղաքացիներից շատերին չանհանգստացնի թույլ սպառազինված բանակ ունենալը կամ դիվանագիտական սխալ հարաբերություններ վարելը այս կամ այն երկրի հետ,սակայն վերոնշյալ խնդիրենրից խուսափելն անհնար է:

Ֆինանսական դժվարություններն իրենց,անվտանգության թուլացումն էլ՝ իր հերթին: Սա մի այլ թեմա է ,որը կարող է լուրջ աղետների առաջ կանգնեցնել պետությանը:

Մարդիկ ցանկանում են լքել երկիրը ոչ միայն ֆինանսական խնդիրներից կամ աղքատությունից ելնելով, այլեւ պաշտպանված չլինելու պատճառով: Տարիներ առաջ ՀՀ շարքային քաղաքացին միգուցե  չպատկերացներ, որ սեփական երկրում հնարավոր է վտանգ զգա արտաքին թշնամու ներխուժումներից: Հայաստանը 30 տարի շարունակ լարված հարաբերություն է ունեցել թշնամի Ադրբեջանի հետ, պատերազմը մշտապես անխուսափելի է եղել, սակայն   հայ ազգաբնակչության մեջ անպաշտպան լինելու մտահոգություն երբեւիցե չի առաջացել: Այսօր էլ մենք ունենք քաջարի մարտիկներից կազմված զինված ուժեր,բայց այդուհանդերձ ռազմաքաղաքական առաջնային որոշումներ կայացնելու գործը դրված է իշանության ուսերին: Ի՞նչ կարող են անել զինված ուժերը,եթե իշխանությունները որոշեն ուժ չկիրառել  երկրի ինքնիշխան տարածքը հատած թշնամու նկատմամբ  եւ ընտրեն բանակցությունների ուղին, փորձելով 3-րդ երկրի օգնությամբ ոչ հարատեւ ժամանակով  չեզոքացնել հակառակորդի առաջխաղացումը: Երբ երկրի հասարակ քաղաքացին տեսնում է, որ թշնամի պետության ղեկավարության  հակահայ  լկտի պրոպագանդան եւ հոխորտանքները պետական մակարդակով սթափեցնող կամ հակազդող պատասխան չեն ստանում, նրան մնում է միայն  ենթադրել, որ թշնամին պատասխան չի ստանա նաեւ ռազմի դաշտում: Այս ամենը ոչ միայն անվտանգային ,այլեւ հոգեբանական խնդիրներ է առաջացնում հասարակության մեջ:

Հենց այս անվտանգային եւ ֆինանսական խնդիրները, միավորվելով մի շարք այլ մարտահրավերների հետ, առաջացնում են հասարակության մոտ տիրող գլխավոր զգացողությանը՝ անվստահություն սեփական իշխանությունների նկատմամբ:

Երբ հասարակ քաղաքացին սկսում է չվստահել իր կառավարությանը, վերջինիս խոսքին ու գործին,երբ  գերակայում է անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, երբ նույն  քաղաքացին հեշտությամբ անարգում է իր պետական գործիչներին, ապա դա մատնանշում է, որ երկրում չկա հաստատված կայուն պետական համակարգ, որը անգամ խնդիրենրի ու համատարած դժգոհությունների առկայության ֆոնին կարող էր իրավիճակի վերահսկողությունը պահել իր ձեռքում: Սա վկայակոչում  է, որ ղեկավարությունը ոչ միայն չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին, այլեւ չի կարողանում կառավարել սեփական հանրությանը, գոնե այն հատվածին, որի քվեն ստացել է: Եթե անգամ այսօր իշխանությունները որեւէ լավ քայլի նախաձեռնող են հանդիսանում, նույնիսկ այդ ժամանակ ժողովուրդը անվստահորեն է վերաբերվում դրան,փորձելով վատ ենթատեքստ գտնել ամեն ինչում:

Այս բոլոր խնդիրներին միգուցե նաեւ նպաստում է այն հանգամանքը,որ ընդդիմադիր որոշ ուժեր ոչ թե փորձում են առողջ երկխոսություն վարել  իշխանությունների հետ, այլ առաջնորդվում են կոնկրետ շահեր պաշտպանելով: Սրանից էլ բխում է ժողովրդի անվստահությունը նաեւ ընդդիմությա՛ն նկատմամբ:

Կարճ ասած՝ պատկերը Հայաստանում ՀՀ շարքային քաղաքացիների աչքերով այդքան էլ հուսադրող չէ, չնայած պնդումներին, որ կա ապագա:

Քանի դեռ այդ ապագան հիմնված է լինելու պոպուլիզմով ժողովրդավարություն խաղալու վրա, այդքան ժամանակ այդ ապագան մշուշոտ ու անորոշ է լինելու:

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ

ՀՊՄՀ լրագրության 4-րդ կուրս

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փրկության փաստագրություն՝ «Ամերիկացի բարի սամարացիները»

Հաջորդ գրառումը

Փառուխ գյուղն ու Քարագլխի լեռնաշղթան, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է շարունակեին մնալ հայկական վերահսկողության ներքո.Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Փառուխ գյուղն ու Քարագլխի լեռնաշղթան, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է շարունակեին մնալ հայկական վերահսկողության ներքո.Տիգրան Աբրահամյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական