Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հերթը հասավ մեղր ներմուծելուն         

01/09/2023
- 01 Ապրիլի, 2022, 01 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեղվապահները հայտարարում են. այս տարի մեղր գրեթե չկա, ուստի եղածը ստիպված են թանկ գնով առաջարկել: Լրագրողական պարզ ցանկություն առաջացավ հանրայնացնել նման մոտեցումը, բացահայտել ոլորտի խնդիրները, փորձել լուծումներ գտնել թե՛ մեղվապահների, թե՛ նրանց արտադրանքից օգտվողների համար: Վստահության զգացում ունեի, որ շրջապատիս առնվազն մի քանի մեղվապահ ծանոթներիս օգնությամբ հնարավոր կլինի բացահայտումներ անել, մասնագիտական խորհուրդներ ստանալ, ինչ-որ օգտակարության վիճակի հասնել: Այս ամենի փոխարեն առաջացավ երկակիության մի զգացում, գրեթե խորհրդավորության հասնող մի գործընթաց: Զրուցակիցներս նշում էին մեղվապահության բարդությունները, աշխատանքի նրբությունները, մեղվափեթակների հետ վարվելու հոգսերը, շատ այլ խնդիրներ, փորձելով նրբորեն խուսափել աշխատանքի արդյունավետության հիմնահարցից, որը ոլորտով զբաղվելու հիմնական շարժառիթն է:

Պատճառը թերեւս մասամբ պարզվում էր: Անգամ նախորդ տարիներին մեղրի ոչ ակնկալելի բերքի պայմաններում, երբ փեթակից մինչեւ 10 կիլոգրամ բերք էր ստացվում, զրուցակիցներս չէին հիշատակում 20 եւ ավելի կիլոգրամ բերքի ստացման փաստերից, թեեւ մեղվապահությամբ զբաղվելու ցանկությունն առաջացել էր հենց այս շարժառիթով: Լսել ու վստահել էին, որ փեթակից մինչեւ 40 կգ մեղր է ստացվում, իրենցից յուրաքանչյուրն ի զորու է իր համառ ու նվիրված աշխատանքով հասնել  նման ցուցանիշի, մնացյալն ինքնաբերաբար լուծվող է: Ավաղ, երբ չկա ավանդույթը, բացակայում է փորձը, հայտնի չէ սխալվելու աստիճանը, ի հայտ են գալիս իրավիճակներ, որոնք ընդունված է անհաղթահարելի որակել, իր անցանկալի հետեւանքներով: Տասնամյակներ շարունակ,  թող որ պարզ զրուցակցի թե սիրողական մակարդակով հետաքրքրվելով մեղվապահության ոլորտով, մշտապես ունկնդրել եմ անբավարարվածության արտահայտություններ, որոնց հետեւանքով նաեւ 2000-ականներին կգ-ը 2-2,5 հազար դրամով վաճառվող մեղրի գինը կրկնապատկվել-եռապատկվել է: Այն բացատրությունը, թե արդար ու անարատ համարվող մեղրն իր գինն ունի, պարզապես համոզեցուցիչ չէ, քանզի, թող ներվի ասել, դժվար է հանդիպել մեղվապահի, ով կասկածի տակ չի առնի անգամ իր հարեւանի արտադրանքի որակը:
Այսպես շարունակվում է տարին-տարու, տասնամյակը-տասնամյակի վրա, որի ընթացքում ոլորտը տուժում է, մեղրի արտադրությունը էապես նվազում, կգ-ի էլ գինը հերթական անգամ բարձրանում: Շատ-շատերի համար այդպես էլ երազանք է մնում հայկական անզուգական մեղրը Եվրոպա արտահանելը, ուր թե՛ սեփական ու ներմուծված բազմաբնույթ տեսականի կա, թե՛ գներն են հասանելի: Փոխարենը մեզանում փաստ է, որ ինչպես տասնամյակներ առաջ, հիմա էլ հանրության զգալի հատվածներ ի զորու չեն 3 լիտր տարողության մեղրի դիմաց 20 հազար դրամ վճարել, լավագույն դեպքում այն գնում են կիլոգրամով, յուրօրինակ դեղամիջոց դիտարկելով:
Վստահ եմ՝ շատերն են համոզված, որ գին բարձրացնելով հարցեր չեն լուծվում, դրանք շղթայական պարզունակ գործընթացի են վերածվում: Արդյունքում ունենք վիճակ, երբ երկու տասնամյակ առաջ հայտարարվող շուրջ 450-500 հազար մեղվաընտանիքի դիմաց այժմ ունենք զգալիորեն նվազած թիվ: Թե ինչքան, կարող ենք հիշատակել ՀՀ վիճակագրության կոմիտեի պաշտոնական հրապարակումը` 2014-ին, ֆիզիկական անձանց մոտ 162 հազար, իրավաբանական անձանց մոտ 2100 մեղվաընտանիք: Թե ինչու է հիշատակվում ինը տարվա վաղեմության տվյալ, նշեմ հետեւյալը. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության համատարած հաշվառում (ԳՀՀ) առաջին անգամ անց է կացվել 2014 թվականին եւ համաձայն օրենքի այն պետք է իրականացվի տասը տարին մեկ անգամ: Նշեմ, որ մինչ այդ տարեթիվը, ըստ որոշ վերլուծությունների, մեղվաընտանիքների թիվ էր նշվում նաեւ 200 հազարը: Այսօրինակ անորոշությամբ էլ վիճակագրությունը հաստատում է իր մասին հանրային գնահատականը, որն անգամ մեղրի քաղցրության պարագայում նպաստավոր չի ստացվում: Թեեւ ասվում է, որ մեղվի խայթոցն ինչքան վտանգավոր, նույնքան էլ օգտակար է դասվում:  Հիշելով իմ շրջապատի մեղվապահների վերջին մի քանի տարիների կորուստները, պարտադրված ենք անցանկալի եզրակացության հանգել: Այս պարագայում մեզանում հաճախ են հիշում համաշխարհային մեծություններից Ալբերտ Էյնշտեյնի այն արտահայտությունը, թե մեղուների վերանալու պարագայում երկիր մոլորակից կվերանա նաեւ մարդ-արարածը: Որ դժվար թե դժվարագույն կացության մեջ ենք, պարզից էլ պարզ է: Անշուշտ, դժվար է վիճակից լուծումներ փնտրելն ու գտնելը, որը թերեւս ի զորու է իրականացնել պետական պատասխանատու կառույց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իր գյուղատնտեսության համար պատասխանատու օղակների ու մասնագետների օգնույամբ: Նրանց թերեւս կարող են լավագույնս օգնել եւ օժանդակել հանրապետության խոշորագույն Ազգային ագրարային համալսարանի գիտա-մանկավարժական անձնակազմը: Ասենք հարց է, թե ինչքանով է նպատակահարմար Արարատյան դաշտավայրի երկու հիմնական մարզերում՝ Արմավիրում ու Արարատում 7000-ական մեղվաընտանիքների եւ Գեղարքունիքում 25000 մեղվաընտանիքների առկայությունը: Հանրահայտ է, չէ՞, որ մեղվի աշխատանքային միջավայրը ծաղիկն է, նրանում առկա նեկտարը, որն Արարատյան դաշտավայրում առավել շատ ու երկար է պահպանվում, քան համեմատաբար բարձր լեռնային գոտիներում: Սա` սիրողական մոտեցումով:

Երբ այսօրինակ մտորումներով կիսվում էի շրջապատիս հետ, ծանոթներիցս մեկը նկատեց, որ Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասից ՀՀ մեղրի ներմուծում է իրականացվել, հարկա-մաքսային հարցերի լուծումից հետո այն վաճառքի կհանվի: Այսկերպ, շատ այլ առաջնահերթությունների պարագայում սեփական արտադրող դառնալու փոխարեն հայտնվում ենք ներմուծողների ցանկում, այդկերպ կայացնելով այլոց տնտեսություններն ու հարստացնելով բյուջեները: Պատասխանը միանշանակ է՝ մինչեւ ե՞րբ:

Դե, մենք սովոր ենք, կդիմանանք: Իսկ ի՞նչ անեն այն եվրոպացիները, որոնք հայկական մեղր գնելու նպատակով ցուցակներ են կազմել, սպասումի են տրվել: Դարձյալ վերարտահունում իրականացնենք, ստուգողն ո՞վ է որ: Սա, իհարկե, կեսկատակ, քանզի այլ բան անել չի մնում:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բողոքի ցույցեր Լոնդոնում. Անգլիայի հայհամայնքը խիստ մտահոգ է Արցախի ճակատագրով

Հաջորդ գրառումը

HUJ-ի ճամբարներում՝ ինչպես մեծ ընտանիքում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

HUJ-ի ճամբարներում՝ ինչպես մեծ ընտանիքում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Հայաստան–ՌԴ առևտրաշրջանառության թիվը ուռճացված չէր. ոսկու շրջանառություն էր տեղի ունենու, որից Հայաստանը չուներ ոչ մի օգուտ, այդ թիվը զրո էլ...

ԿարդալDetails

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական