Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հերթական «բեզպրեդելը»….

ԱԶԳ
11/07/2025
- 11 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Հասարակություն
26
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրեթե մեկ ամիս առաջ, կիրակի օրով, լսեցի կենդանի երաժշտության ձայն (հերոս Արթուր Կարապետյանի անվան պուրակում)*, սկզբից մտածեցի` հերոսին նվիրված է: Բայց անակնկալի եկա` աղիողորմ առ երկինք` Հիսուսին հնչած… մուղամից: Էլ ի՜նչ հանգստյան օր (իսկական անհանգիստ), նայում եմ` տեսնեմ ճեփ-ճերմակ վերնաշապիկներով տղամարդիկ, շատ բարձր տրամադրությամբ, տարիքոտ կանայք, անցորդներին ինչ-որ բան բացատրելով Նոր կտակարան են բաժանում (ափսոս, չվերցրեցի)…

Զայրույթս կրկնապատկվեց, երբ հաջորդ կիրակի նույնը կրկնվեց: Չհապաղեցի այս անգամ. հեռվից, զբոսնելով այգում` նայելով-տնտղելով նստարաններին եւ զբոսնող մարդկանց (մի մասը անբռնազբոս բարձրաձայն անիծում էր վարչապետին` «հլը սպասի, հողերը տալու ենք գլխովդ եկող տարի, հերիք եղավ, բոլ եղավ…»)…

Մոտեցա ամենաինքնավստահ եւ բարձր տրամադրությամբ տարբերվող տղամարդուն (պարզ էր` նա էր ղեկավարում): Ներկայացավ` Կարեն: Հարցրեցի` այս ի՞նչ համերգ-միջոցառում է: Ասաց` համերգ չէ, հարգելիս, Աստծո խոսքն ենք փոխանցում մեր ժողովրդին: Ասացի` այսի՞նքն, այգիներո՞ւմ եք փոխանցում. մուղամ երգելով, բուկլետ բաժանելո՞վ: Ապա, շարունակելով հարցախույզը` հարցրեցի. Առաքելական եկեղեցու հետեւորդնե՞ր եք… Ասաց` մենք էլ ծնվել-մեծացել ենք Առաքելական եկեղեցում, բայց դե հիմա… սենց ենք փոխանցում Աստծո խոսքը. պիտի մեր ժողովուրդը իմանա ճշմարտությունը… Հարցրեցի` իսկ որտե՞ղ են գտնվում ձե՛ր եկեղեցիները: Ի պատասխան ասաց` Երեւանում, շատ տեղերում… Սակայն կոնկրետ հասցե չուզեց նշել… Ասացի` պարզ է, դուք խանգարում եք իմ տան մեջ իմ հանգիստ կեցության իրավունքը: Դուք կենդանի երաժշտությամբ քարոզ եք իրականացնում բնակելի շենքերի հենց մեջտեղում գտնվող այգում, ես իմ տանն եմ, եւ հետեւաբար դուք չպետք է իմ հանգիստը խանգարեք: Ապա նորից հարցրեցի` իսկ թույլտվություն ունե՞ք նման միջոցառում անցկացնելու: Ասաց` իհարկե, առանց թույլտվության կլինի՞… Վերջում լայն ժպտալով նա ասաց, որ ինքը կաղոթի իմ եւ իմ ընտանիքի համար:

Հաջորդ աշխատանքային օրը զանգեցի քաղաքապետարան ու հարցրեցի` ինչո՞ւ եք թույլ տալիս բացօթյա նման միջոցառումներ անցկացնել: Աշխատակցուհին շատ զարմացավ, քաղաքավարի հավաստիացրեց, որ հնարավոր չէ նման թույլտվություն, եւ իրենք անպայման կվերահսկեն: Իսկապես, երկու շաբաթ դադար եղավ… Շատ ուրախացա եւ մտածեցի` ամեն ինչ դեռեւս կորած չէ մեր երկրում:

Ավա՜ղ…. Այս կիրակի օրը, անձրեւ-ամպրոպը դադարելուն պես, նորից բերեցին իրենց «ապարատուրան», տեղավորվեցին եւ սկսեցին մուղամային ակցիան…
Ստիպված ահազանգեցի ոստիկանություն (ինչը երբեք ոչ մի պարագայում չեմ արել) եւ խնդրեցի դադարեցնել տալ: Շատ արագ, օպերատիվ կերպով մոտեցան ոստիկանները եւ առժամանակ դադարեց երաժշտությունը, խնդրեցին ինձ մոտենալ, որպեսզի ցույց տան իմ բողոքի հիման վրա քարոզիչների օրինական լինելու վերաբերյալ ներկայացրած Առաքելական եկեղեցուն պատկանելիք փաստաթղթերը: Թերեւս, իմ թերացումն էր, չէի կարող մոտենալ հավաստիանալու համար…. Ինչեւէ…

Այնուամենայնիվ, մուղամականները շարունակեցին իրենց համերգը, այս անգամ  ցածրացրած` իբր չխանգարելու մեր անդորրը…

Անձամբ մոտեցա, տեսնեմ այս անգամ ի՞նչ են ասելու: Պարզվեց` Ավետարանական եկեղեցուն են պատկանում… Չգիտեմ` արդյո՞ք Ավետարանական եկեղեցու հետեւորդները այսպիսի ակցիաներ են կազմակերպում բնակելի շենքերի արանքում գտնվող հանրային այգիներում: Ավետարանական եկեղեցի իմ զանգին ի պատասխան` մի շատ ագրեսիվ կին, ճիշտ այսօրվա ՖԲ-յան տրամադրություններով, ասաց` դու ո՞վ ես, որ քեզ ասեմ` ինչ ենք անում…. Ես էլ դեռ չմարող հպարտությամբ պատասխանեցի.

Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ…

Ա. Գ.

Հ.Գ.- Այսօր փորձեցի դիմել նաեւ թաղապետարան, բարեհամբույր եւ կիրթ աշխատակցուհին շատ զարմացավ եւ խոստացավ ճշտել փաստերը:

*) Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արթուր Կարապետյանի անվան պուրակ (հուշարձան է տեղադրվել 1993 թվականին): Գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոմպոզիտոր Սոֆա Ազնաուրյանի հեղինակած  «Առանց ամփոփելու» /«Неподводяитоги»/ գրքի մասին 

Հաջորդ գրառումը

ԱՄՆ նախագահ Թրամփի սպանության ֆեթվան եւ Իրան-ԱՄՆ բանակցությունների վերսկսման մշուշոտ հեռանկարը

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Սպանվել է 18-ամյա արցախցի

04/10/2025
Հասարակություն

4 հնդիկ տեղափոխվել է հիվանդանոց, 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ նախագահ Թրամփի սպանության ֆեթվան եւ Իրան-ԱՄՆ բանակցությունների վերսկսման մշուշոտ հեռանկարը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական