Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հետընթաց՝ «Ընտրական օրենսգրքի» առաջարկվող փոփոխություններում

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ հունիսի 23-ին, «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ անելու թեմայով լսումներ էր նախաձեռնել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն առաջարկում են հերթական փոփոխություններն անել ԸՕ-ի մեջ, որ հիմնականում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ու համայնքապետի ընտրության կարգին են վերաբերում:

«Ընտրական օրենսգրքի» նախորդ փոփոխությունները, հիշեցնենք, նախորդ տարի մայիսին էին ընդունվել, ինչի ժամանակ էլ սահմանվել էր, որ ընտրված ավագանին համայնքապետ է ընտրում ոչ թե փակ գաղտնի, այլ բաց քվեարկությամբ: Օրենքի մեջ նման փոփոխություն մտցելու հիմնավորումն այն էր, որ հետընտրական կոալիցիա կազմելուց հետո որեւէ ուժ չկարողանա ինչ-որ կերպով ճնշում գործադրել ավագանու որեւէ անդամի վրա եւ ստիպել խմբակցության որոշումից դուրս ընտրություն կատարել: Այնպես, ինչպես 2016-ին Վանաձորում եղավ, ու երեք ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի», «Լուսավոր Հայաստանի» ու «Հայկական վերածննդի» (նախկին «Օրինաց երկիր») նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ Քրիստ Մարուքյանին ընտրել որպես Վանաձորի համայնքապետ, ի չիք դարձավ, ու ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանն ստանձնեց Վանաձորի քաղաքապետի պաշտոնը: Այն ժամանակ որեւէ մեկն այդպես էլ չկարողացավ պարզել, թե ո՞վ է խոստումն ու պայմանավորվածությունը դրժածը, որովհետեւ քվերակությունը փակ էր եղել: Այժմ առաջարկվող փոփոխություններով, փաստորեն, իշխանությունը ցանկանում  է վերադառնալ հին մոդելին ու ավագանու բաց, թափանցիկ քվեարկությունը փոխարինել փակով:

Ոլորտի մասնագետները սա, միանշանակ, հետընթաց են որակում: Ըստ նրանց՝ այս փոփոխությունն  առաջարկվում է այն բանի համար, որպեսզի օրվա քաղաքական իշխանությունը կարողանա ավագանու առանձին անդամների վրա ճնշում գործադրել՝ ցանկալի արդյունքին հասնելու համար: Որպես օրինակ Թալինի ընտրություններն են բերում, երբ «50+» քվե չհավաքած ուժը, տվյալ դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ինչ-ինչ միջոցներով կարողացավ հասնել նրան, որ նախապես ձեւավորված կոալիցիայի անդամներից մեկը հօգուտ ՔՊ-ի քվեարկեց: Այժմ, փաստորեն, իշխանությունը ցանկանում է անել հնարավորը, որ հավանական «դավաճանը» գաղտնի մնա, ու ոչ ոք չիմանա՝ ով էր ճամբարափոխը:

Եթե «Ընտրական օրենսգրքի» այս փոփոխությունը կյանքի կոչվի (իսկ ամենայն հավանականությամբ կյանքի կկոչվի, որովհետեւ իշխանությունն այդպես է ուզում), ապա կարող ենք արձանագրել, որ «նախկինների» գործելաոճը դատապարտող ու քննադատող «Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀԿ-ի գործի արժանի շարունակողն է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուսինե Ջանյանը շվեդական  «Ամառվա տերերը»  ծրագրում

Հաջորդ գրառումը

Ռամկավար Ազատական կուսակցության 100-ամյա ճանապարհը

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Ռամկավար Ազատական կուսակցության 100-ամյա ճանապարհը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական