Չորեքշաբթի, Սեպտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարություն Խաչատրյանի կինոժամանակը

Մարիետա Խաչատրյան
05/09/2025
- 5 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
25
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նշանավորվեց ոչ միայն աշխարհում հռչակ ունեցող ֆիլմերով եւ նրանց հեղինակներից մի մասի ներկայությամբ եւ վարպետության դասերով, այլեւ նրանով, որ ռեժիսոր. փառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանի 70-ամյակի հետ էր համընկել: Իրադարձություններով, կինոյով, կինոնախաձեռնություններով, մրցանակներով եւ պարգեւներով է նշանավորված կյանքը մեր կողքին ապրող տաղանդավոր մարդու, որի ֆիլմերն ուղեցեկցել են մեր ժամանակը, շատերիս կարեւոր ասելիք փոխանցել, շատերիս իրենց պատկերային ձեռագրով եւ խորքային բովանդակությամբ մտորելու մղել: Ես որ հիշում եմ կինովավերագրողի «Կոնդ»-ը, «Վերադարձ Ավետյաց երկիրը» ,«Սահմանը», «Վերջին կայարանը», նրա եւ իր ընկերների նախաձեռնած «Ոսկե ծիրանի» թափ հավաքելը, Հայաստանի միջազգային այցեքարտ դառնալը: Հիմա արդեն «Ոսկե ծիրան» փառատոն անունը նույնանում է Հայաստանի հետ, ինչպես որ Հարություն Խաչատրյանի անունն է նույնանում «Ոսկե ծիրանի» հետ:

Այս տարվա «Ոսկե ծիրան» փառատոնի հայտնությունների, հանդիսատեսին պարգեւված իրոք կինոտոնի անմոռաց զգացողությունների շարքում առանձնացավ նաեւ այն օրը, երբ փառատոնի շրջանակում Կինոյի տանը նշում էին Հարություն Խաչատրյանի 70-ամյակը` Արայիկ Մանուկյանի խմբագրած եւ կազմած «Մարդը սպիտակ քաղաքից» գրքի շնորհանդեսով, որով ի մի է բերվել նրա անցած կյանքի ուղին: Գրքում հավաքված եւ զետեղված են նրա տեղական եւ միջազգային գործընկերների, արվեստի տեսաբանների, լրագրողների գնահատականներն ու անդրադարձները, նրա հարցազրույցները տեղական եւ միջազգային մամուլում, կամ հնչած տարբեր առիթներով: Ստացվել է տարողունակ, Հարություն Խաչատրյանին արժանի, նրա հետաքրքական կինոկյանքի իմպրեսիան, նրա արյան տրոփյունը փոխանցող վավերագիր, գիրք-հուշարձան, որն ընթերցելը նույնքան կլանող է, որքան կինոյին նվիրված նրա կյանքը:

Հարություն Խաչատրյանի կյանքի ուղուն միշտ հետեւել եմ զուգահեռ հարթությունից, եւ հիմա, երբ երրորդ գիրքս եմ պատրաստվում տպարան ուղարկել, երազանքս է, որ «Արեշ» վիպակս երբեւէ կինոտարբերակ ունենա, գտնվի այն ռեժիսորը, որ Հարություն Խաչատրյանի եւ նրա տաղանդավոր գործընկերների ստեղծած կինոդրպրոցն անցած լինի, սովորած լինելով նրանցից, հատկապես Խաչատրյանից, նրա պատկերային կինովավերագրությունից:

Գիրքը կազմող Արայիկ Մանուկյանը գրքի առաջաբանում գրել է. «Այս գիրքը ստեղծվել է Հարություն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակի առիթով, եւ հենց այս գրքում, ուր կարծես թե ամբողջացած է Հարություն Խաչատրյանն իր մտքով, տեսակով, մտածողությամբ, վախերով, հիացումներով, հիասթափություններով եւ այլն, հենց այս գրքում առանց վարանելու ասում եմ, որ Հարություն Խաչատրյանը կինոստեղծողների իր սերնդի առջեւում է: Առջեւում է մղոններով, ու նրա կինոն այդ սերնդի արվեստը մաքրագործող երեւույթն է»:

Մենք ուղղակի Արայիկ Մանուկյանի գրածի վկայությունները կփնտրենք նրա կազմած գրքում, հիացումի, գնահատանքի, երախտիքի բազմաթիվ վկայություններից առանձնացնելով մի քանիսը, իսկ մնացածը խորհուրդ տալով ընթերցել գրախանութներում վաճառվող «Մարդը սպիտակ քաղաքից» գրքում: Այնտեղ կգտնեք մի ողջ ժամանակաշրջան` Հարություն Խաչատրյանի ժամանակը:

Գոդֆրի Ռեջիո. «Արեւելյան Եվրոպայի կինոյի տեղեկագիր».

«Հարությունի ֆիլմերը տարօրինակ են: Նրա հակասական, հուզիչ կադրերը ստեղծում են մի փորձառություն, որտեղ իմաստը ձեւի մեջ է: Երկար ձգվող կադրերը փոխադարձ հայացք են ենթադրում, որը դիտողին ներս է հրավիրում : Ինչպես եւ կյանքում` ճանապարհորդությունը նպատակակետն է: Գիշերային պատկերների նման, որոնք հագնում են ցերեկային լույսը, նրանք բացահայտում են էկրանի մակերեսից այն կողմ գտնվող խորությունը: Նրա ֆիլմերը հանդիսատեսին հրավիրում են լողալու այնքան հեռու, որքան վերջինս կուզենա ` սովորական կինոյի ափերից դեպի պայծառ անհայտության ջրերը»:

Խավիեր Գարմար /նա Հարություն Խաչատրյանի կինոն անվանում է պատկերների այբուբեն/.

«Արտասովոր հայ վավերագրող Հարություն Խաչատրյանը ժամանել է Documenta Madrid փառատոն` ներկայացնելու վեց գեղեցիկ ֆիլմեր: Յուրահատուկ տաղանդով օժտված կինոռեժիսորն իր լուռ ֆիլմերում ձեւի ու ոճի ապշեցուցիչ համահնչունությամբ պատկերում է հայ ազգի ոգին»:

Անդրեյ Պլախով.

«Հարություն Խաչատրյանի ստեղծագործությունները մաքուր կինեմատոգրաֆիական կառուցվածքի նմուշներ են, որոնց շրջանակում այս հայ ռեժիսորը կարողանում է արտահայտել ժամանակակից աշխարհի սուր, դաժան հակասությունները: Աշխարհը քսանմեկերորդ դարի շեմին կորցրել է համախմբող հումանիստական հիմքը` բաժանվելով տարբեր մշակույթների առանձին ձայների…

Հարություն Խաչատրյանի «Կոնդ» եւ «Սպիտակ քաղաքը» ֆիլմերում, որոնք էկրան բարձրացան դեռ ԽՍՀՄ ժամանակներում` գորբաչովյան Պերեստրոյակայի ժամանակ, արդեն իսկ այդ տեկտոնական տեղաշարժերի կանխազգացում են»:

Անելկա Գրիգորյան.

«Հարություն Խաչատրյանը հետամուտ է հայ կինոյի երկու մեծ վարպետների` Արտավազդ Փելեշյանի եւ Սերգեյ Փարաջանովի` կինոյի էությունը հայտնաբերող արտիստական սկզբունքին, գեղարվեստական փորձին, թողած արժեքներին: Նրանց իսկական ժառանգն է` առանց մազաչափ անգամ նմանը դառնալու: Իր համար եւս կինոն միջոց չէ իրականության առաջ հայելի պահելու, պատմություններ պատմելու, դատողություններ ձեւել-կարելու:

Իրականությունն ու իր ապրելու ժամանակը հենց ինքն է, որ կա, իր եւ իր արվեստի հետ դեմ-հանդիման կանգնած` միայնակ, բաց ու խոցելի: Եւ լինել-չլինելու այս գոտեմարտում իրական ժամանակի հետ ունեցած բոլոր կապերն անզոր են նրան փրկելու, եթե իր ոգին չպոկվի այդ ամենից եւ չհայտնվի այն մշտնջենական ներկայի տարածքում, ուր անցյալն ու ապագան հայտնվում են կողք կողքի եւ ներողամիտ կարեկցանքով հուսադրում միմյանց:

Եւ արվեստներից ուրիշ էլ որը, եթե ոչ կինոն պիտի ակնառու եւ զգայելի դարձներ ոգու այդ փոխատեղումը…

Այս հավատամքով է «Պոետի վերադարձը» թե իբրեւ ֆիլմ, թե իբրեւ կյանքի պատկերացում եւ ապրում»:

Վարդ Սիմոնյան.

«Ես սիրում եմ Երեանը, որովհետեւ այստեղ ամեն Աստծո օր արթանում է Հարություն Խաչատրյանը, մարդ, որը կարողացավ զրոյական կինոինդուստրիա ունեցող երկիրը միջազգային կինոտարածություն դարձնել, իմ քաղաքին ամեն ամառ ոսկե ծիրանի հագցնել:
Մեռնողներս այստեղ՝ մեկ բացառիկ մարդու երազներում կարող ենք ապրել, այստեղից ապաստան հայցել՝ ապավինելով այդ բացառիկների ոչ միայն գիտակցական, այլեւ՝ հենց ենթագիտակցական հոսքին, որովհետեւ նա գիտի, ինչ է անում: Եվ ոչ այն պատճառով, որ նա ամենախելոքն է. երկինքն ու երկիրը նրա հետ են, ով իր կյանքի ողջ մանրամասնությամբ վաստակել է լավ ու սիրուն գործեր հեղինակելու բարոյական իրավունքը: Ով մահապարտի պես, կաթվածի վրայով թռչելով կարող է անդադար աշխատել, ով չի մանրել մարդկային, մասնագիտական ու նաեւ տղամարդկային պատիվը, ում իմաստությունը բավարարում է՝ գարշանքի մեզ ծանոթ տարածությունն անցնել ածելիների վրայով՝ մի բիծ չթողնելով ազնվական ճերմակ կոստյումի ու ցիլինդրի վրա:

Ես ամեն օր իմ մտքում ծափահարում եմ այս մարդուն, նրան, ում երբեք չես բռնացնի հայրենասիրական ճառասացության վրա՝ հանցանքի այն վայրում, ուր քարշ են գալիս մասնագիտությունից զուրկ ձախողակները»:

***

Գիրքը չվերջացող է թվում` Հարություն Խաչատրյանի տեղական եւ միջազգային գոծընկերների գնահատականներ, զարմանքի ու զմայլանքի խոսքեր, նրա մշտական համահեղինակ Միքայել Ստամբոլցյանի եւ կինոփառատոնի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանի գորովալից խոսք, ժամանակակիցների արժանի վերաբերմունք` բոլորը մի գրքում, որը մեր ունեցած մարգարիտը մեզ իսկ ցույց տալու ջանք լինի կարծես: Գտեք, կարդացեք այդ գիրքը, ու կհասկանաք, որ ձեր կողքին ապրում է հայ կինոերախտավորներից մեկը, ու այս իմաստով մեր հրապարակումն ավատենք մեր գործնկերներից Գոհար Հակոբյանի` գրքում տեղ գտած նյութի մեջ ներառնված Հարություն Խաչատրյանի երբեւէ ասված խոսքով. «Շատ լավ ռեժիսորներ ունենք, որոնք ժամանակին չեն գովազդվել, մինչդեռ ուրիշ ազգերը ամենափոքրիկ դիպլոմն ստացած ֆիլմը դարձնում են երեւույթ, ռեժիսորին էլ` կերպար` Մոսկվայի եւ Բեռլինի համար: Իսկ մեր ազգի մեջ արվեստագետներին իրենց տեղը դնելու միտում կա: Մի կողմից դա շատ լավ է, որ չմեծամտանան, որովհետեւ հայ արվեստագետները մեծամտանալու հիվանդություն: ունեն, մյուս կողմից էլ ախր եղածը չեն փայփայում, չեն թողնում կայանա:Ազգային հատկանիշ է` կամ պետք է հեռվում լինես, կամ մահացած, որ սկսեն վերագնահատել»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կին-նվագարանը

Հաջորդ գրառումը

Պրոֆ. Փիթեր Բալաքյան. Բանականության դեմ պայքարը Ամերիկյան կյանքում: (Ի՞նչ կարող է Ռիչարդ Հոֆստեդերը ուսուցանել մեզ այսօր)*

Համանման Հոդվածներ

5 սեպտեմբերի, 2025

Ոչ թե աշխարհակարգի փոփոխության, այլ համաշխարհային բարեկարգության սպասումով

05/09/2025
5 սեպտեմբերի, 2025

Աշխարհը փոխվում է ամեն պահ, մենք՝ չէ

05/09/2025
5 սեպտեմբերի, 2025

Արցախից տեղահանված, փախստականի կարգավիճակ չստացած հայերին կարող են նաեւ Ադրբեջա՞ն արտաքսել

05/09/2025
5 սեպտեմբերի, 2025

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Փեզեշքիանի ու Էրդողանի հանդիպման օրակարգից դուրս մնացած հարցերը

05/09/2025
Հաջորդ գրառումը

Պրոֆ. Փիթեր Բալաքյան. Բանականության դեմ պայքարը Ամերիկյան կյանքում: (Ի՞նչ կարող է Ռիչարդ Հոֆստեդերը ուսուցանել մեզ այսօր)*

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Միքայել Սրբազանին . Aravot.am

10/09/2025

Aravot.am-ի տեղեկություններով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրերս այցելել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: «Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հետ չհաջողվեց կապվել, բայց մեր...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 10.09.2025

10/09/2025

Դատարանը պարտավորեցրել է Սոֆյա Հովսեփյանին ներողություն խնդրել Արսեն Թորոսյանին վիրավորելու համար

10/09/2025

Լեհաստանի ՊՆ-ը Մոսկվային մեղադրում է ագրեսիայի մեջ

10/09/2025

Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակը. Հայաստան—Իռլանդիա՝ 2-1

09/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական