Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարության խորհրդով. Սամվել Լաճիկյանի նոր ցուցահանդեսը Ասլամազյան քույրերի պատկերասրահում

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը երկրորդ անգամ հյուրընկալել է ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի գործերի ցուցահանդեսը: Առաջինը անցած աշնանը ներկայացված նրա ջրաներկ աշխատանքների ցուցադրությունն էր, իսկ այս անգամ, Սուրբ Զատկին ընդառաջ, ներկայացված է նկարչի հոգեւոր թեմաներով ստեղծագործությունների ընտրանին: «Սուրբ Հարության խորհրդով» խորագիրը կրող այս ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ անցած ուրբաթ՝ մարտի վերջին օրը:

Այս տարվա հոկտեմբերին լրանալու է Գյումրիում ապրող ու ստեղծագործող արվեստագետի ծննդյան 70 տարին, որի առթիվ այդ օրերին նրա հոբելյանական մեծ ցուցահանդեսը կազմակերպվելու է Երեւանում՝ Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում: Այդտեղ ներկայացվելիք գեղանկարչական աշխատանքները Լաճիկյանը որոշել է նախ եւ առաջ ցուցադրել հայրենի քաղաքում, որտեղ առանձին կներկայացվեն նաեւ նրա գորգանկարները:

Հոգեւոր, Աստվածաշնչյան թեմաներով տարբեր տարիների ստեղծված ներկա  գործերը ցուցադրվում են առաջին անգամ: Դրանց ստեղծման գործում «հատկապես հայ միջնադարյան մանրանկարչության էջերն ինձ նոր ուժ ու լիցք հաղորդեցին», նշեց նկարիչը: Այս կտավները մեր մանրանկարիչների գործերի նորովի «ընթերցումներ» են ու նույն թեմաների հեղինակային ինքնօրինակ անդրադարձներ: Երբեմն միեւնույն թեման՝ «Մուտք Երուսաղեմ», «Խորհրդավոր ընթրիք» եւ այլն, նկարչի հոգեվիճակներով պայմանավորված, տարբեր տարիների տարբեր մեկնաբանություն է ստացել: Հայ նկարչի «Խորհրդավոր ընթրիք»-ներից մեկն էլ ժամանակին տեղ է գտել աշխարհահռչակ փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի հավաքածուում՝ արժանանալով նրա առանձնահատուկ վերաբերմունքին:

Իսկ Քրիստոս Փրկչի լաճիկյանական դիմապատկերները ծնվել են արցախյան երկրորդ պատերազմի օրերին ու դրանց հաջորդած շրջանում՝ հարդյունս արվեստագետին համակած ապրումների ու մտորումների: Այս եւ ներկայացված մյուս ստեղծագործությունները միավորելով «Սուրբ Հարության խորհրդով» խորագրի ներքո, ինչպես նշվում է օրվա մամուլի հաղորդագրությունում, Սամվել Լաճիկյանն իր գեղարվեստական ուղերձն է հղում մեզ ու աշխարհին՝ փոխանցելով ոչ միայն Բարձրյալի հրաշափառ Հարության, այլեւ մեր ժողովրդի Վերածնության ցանկալի ավետիսը:  

Գնահատելի է, որ արվեստի այս ցուցահանդեսի բացմանը ներկա էին ու ողջունեցին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը եւ համայնքապետարանի մշակույթի  ու երիտասարդության հարցերի բաժնի պետը: Նրանք նաեւ անակնկալ ունեին արվեստագետի այդտեղ ներկա եղբոր՝ ճանաչված գեղագետ, արվեստաբան եւ գծանկարիչ, Երեւանի պետական համալսարանի դասախոս Լեւոն Լաճիկյանի համար: Գյումրու մշակութային ավանդույթների պահպանման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ արվեստի ոլորտում բազմամյա գործունեության համար, նաեւ հաշվի առնելով «Շիրակ» հայրենակցական միավորման միջնորդագիրը, համայնքի ղեկավարը «Ազգ»ի մեր վաղեմի  գործընկերոջն ու սպասված հեղինակին պարգեւատրեց Գյումրու քաղաքապետարանի Ոսկե հուշամեդալով:

Սամվել Լաճիկյանի գործերի ներկա ցուցահանդեսն Ասլամազյան քույրերի պատկերասրահում բաց կլինի մինչեւ ապրիլի 9-ը ներառյալ:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ  

Հ. Գ. Ի դեպ, բարեկամական մի նկատառում՝ կապված «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում ընդգրկված արվեստի այս կարեւոր օջախի անվան հետ: Այն ինչպես պատկերասրահի էլեկտրոնային պաշտոնական կայքում, այնպես էլ ֆեյսբուքյան էջում գրված է միայն անգլերեն: Մինչդեռ ինչպես ազգային արժանապատվության, այնպես էլ դրանից բխող պետական օրենքի պահանջով պետք է որ գրված լինի նախ հայերեն, հետո միայն որեւէ այլ լեզվով:  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել

Հաջորդ գրառումը

Իմ համերգի օրը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Իմ համերգի օրը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական