Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանճարի գրքային հարստության գանձացուցակը

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրադարանը, որպես կանոն, յուրաքանչյուր մտավորականի, մտավոր պահանջմունքներով ապրող յուրաքանչյուր մարդու առօրյայի, միջավայրի,  կյանքի, արարման կարեւոր ու անբաժանելի մասն է, առավել եւս երբ խոսքը վերաբերում է գրքասեր ու գրքապաշտ անհատի: Հայոց մեջ, հայ մշակույթում,  մասնավորաբար հայ գրականության անդաստանում, անշուշտ, եղել են գրքի պաշտամունք եւ վերջինիս արդյունքում` հարուստ գրադարան ունեցող մշակներ, նրանցից է հայ եւ համաշխարհային գրականության բացառիկություններից մեկը՝ Եղիշե Չարենցը:

Ըստ բանաստեղծի ավագ դուստր Արփենիկ Չարենցի, 1930-ական թթ. վերջին հոր անձնական գրադարանն ընդգրկել է մոտ 6000 կտոր գիրք: Բանաստեղծի ձերբակալությունից հետո, ցավոք, գրքերի մեծ մասն անհետացել է: Մեզ հասել է չարենցապատկան հարուստ գրադարանի լոկ մի մասը՝ շուրջ 1452 կտոր գիրք՝ հայերեն եւ օտարալեզու, որ ահա տասմանյակներ շարունակ սուրբ մասունքների պես պահպանվում է նրա տուն-թանգարանում:  Չարենցի անձնական գրադարանն ունի լայն ընդգրկում՝ մինչեւ 1937 թ. տպագրված հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, վրացերեն, ուկրաիներեն, ֆրանսերեն գրքեր՝ մի մասը՝ հազվագյուտ արժեքավոր, եւ պարբերականներ: Նշված  լեզուների մեջ քանակապես առաջատարը ռուսերենն է, վերջինիս հաջորդում է հայերենը, որին էլ՝ մյուսները: Ռուսերեն գրքերը ոչ միայն ռուս, այլեւ օտար հեղինակների՝ ռուսերեն թարգմանված գրքերն են: Չարենցյան այս գրքային գանձարանի հիմնական հատվածը կազմում է գեղարվեստական գրականությունը: Անձնական գրադարանում առկա տպագիր նյութերի գերակշիռ մասն ունի արժեքավոր ինքնագրեր, ընծայագրեր, տարբեր մակագրություններ, որոնք պատկանում են ինչպես իրեն՝ Չարենցին, այնպես էլ տարբեր ժամանակների հայտնի հայ եւ այլազգի գրական, մշակութայն գործիչների: 

Այս տարի Չարենցի տուն-թանգարանը շատ արժեքավոր նվեր մատուցեց չարենցասեր, չարենցապաշտ ու չարենցագետ հանրությանը. լույս ընծայեց գրողի  անձնական գրադարանի մատենագիտությունը՝ նվիրված պոետի ծննդյան 125-ամյակին: Մատենագիտությունը կազմողները ուսումնասիրել են միայն բանաստեղծի տուն-թանգարանում առկա հավաքածուն: Հավանաբար անձնական գրադարանի շատ գրքեր եւ պարբերականներ այսօր պահվում են նաեւ այլ կառույցներում կամ մասնավոր հավաքածուներում. այդ հատվածը, վերջինիս մասին տեղեկության բացակայության պատճառով, չի ներառվել սույն մատենագիտության մեջ: Յուրաքանչյուր գրքի մատենագիտական նկարագրությանը զուգահեռ շարադրված է տվյալ գրքի բովանդակությունը՝ հնարավորություն ընձեռելով օգտվողին ուսումնասիրել այն  եւ գտնել իրեն անհրաժեշտ նյութը: Կան նաեւ ծանոթագրություններ: Մատենագիտության կազմման աշխատանքներն սկսվել են 2019 թ.-ից՝ բանաստեղծի տուն-թանգարանի նախկին տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ  Ասատրյանի նախաձեռնությամբ, եւ իրենց արդյունավոր ավարտին հասել Ասատրյանի հաջորդի՝ ներկա տնօրեն Ժաննա Մանուկյանի հետեւողական աշխատանքի շնորհիվ:

Գիրքը լույս է տեսել Չարենց ընտանիքի բարեկամներ Հրաչ Ջերրահյանի եւ Խաչիկ Վարդանյանի մեկենասությամբ: Կազմողներն են Մայա Գրիգորյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վաչե եւ Թամար Մանուկյան մատենադարան, բանասիրական գիտությունների թեկնածու), Օլյա Աղայանը (Հայաստանի ազգային գրադարան, գլխավոր մասնագետ), խմբագիրներն են Վարդան Դեւրիկյանը (ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, բանասիրական գիտությունների դոկտոր), Անուշ Թասալյանը, որ նաեւ մասնակցել է կազմման աշխատանքներին (Ե. Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, հայցորդ), նախագծի ղեկավարը Ժաննա Մանուկյանն է:

Պոետի անձնական գրադարանի մասին խոսելիս երբեւէ չի հանրայնացվել, թե ինչ գրքեր կան այնտեղ, ինչ է կարդացել Չարենցը: Բացի դրանից՝ բոլորը չէ, որ կարող են գալ Չարենցի տուն-թանգարան եւ տեղում ծանոթանալ մեր բանաստեղծական հանճարի անձնական գրադարանին. այս մատենագիտության միջոցով դա դյուրությամբ հնարավոր է դառնում: Անձնական գրադարանը պատկերացում է տալիս գրադարանատիրոջ մտավոր, գեղարվեստական, գեղագիտական, փիլիսոփայական ճաշակի, նախասիրությունների, ընկալումների, ընդհանուր առմամբ կարելի է ասել՝ աշխարհայացքի մասին, ուստի այս մատենագիտությունը լրացուցիչ, նպաստող միջոց է Չարենց գրողին, ստեղծագործողին,  գեղագետին, փիլիսոփային ու մտածողին առավել ամբողջական բացահայտելու համար: Ծանոթանալով մատենագիտությանը՝ տեսնում ենք, թե ինչ բազմազան հետաքրքրությունների ու մեծ մտահորիզոնի տեր անհատ է եղել Չարենցը. նրա գրքային շտեմարանը, գեղարվեստական գրականությունից զատ, ընդգրկում է փիլիսոփայությանը, գրականագիտությանը, լեզվաբանությանը, մշակութաբանությանը, պատմությանը, հնագիտությանը, ազգագրությանը, բանահյուսությանը, եկեղեցուն, թատերագիտությանը, երգ-երաժշտությանը, մանկավարժությանը (նաեւ այբբենարան), հուշագրությանը, փաստաթղթերին, կենսագրականներին, մամուլին, աշխարհագրությանը, բժշկագիտությանը, բուսաբանությանը, աստղագիտությանը, ֆիզիկային, կենդանաբանությանը, սպորտին  վերաբերող գրքեր, պարբերականներ,  ինչպես նաեւ բառարաններ: 

605 էջանոց այս գիրքը, չնայած մատենագիտություն է, կարդացվում է մեծ հետաքրքրությամբ, քանզի այնտեղ նշված են մի շարք քիչ հայտնի գրքերի վերնագրեր, ինչի շնորհիվ կարելի է իմանալ, թե առհասարակ ինչ գրքեր են լույս տեսել հատկապես անցյալ դարի 1900-ական-30-ական թթ. հայոց եւ ռուսաց մեջ, որոշ չափով պատկերացում կազմել նշված ժամանակահատվածի հայ եւ ռուս գրահրատարակչության մասին: 

Չարենցի ծննդյան օրը՝ մարտի 13-ին, բանաստեղծի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. մատենագիտություն» գրքի շնորհանդեսը, բացվեց Չարենցի անձնական գրադարանի 125 գրքերից կազմված ցուցահանդեսը՝ «Ճանապարհ գրքով. Չարենց 125» խորագրով. ներկայացված է նաեւ գրողի գնած առաջին գիրքը՝ Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ», օտարալեզու գրքեր եւս ցուցադրված են:  Նախնական որոշմամբ՝  ցուցահանդեսը  գործելու է մինչեւ հունիսի 1-ը:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)

Բան. գիտ. թեկնածու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պատրաստվեք համաժողովրդական շարժմանը` քայլ արա, մերժիր թուրքին»․ Արա Վարդանյան

Հաջորդ գրառումը

Հանդիպում հրադադարին. Բերձորցի ուսուցիչները ԹՄՄ գրասենյակում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հանդիպում հրադադարին. Բերձորցի ուսուցիչները ԹՄՄ գրասենյակում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

ՍՈւՏԸ ՄԵՌՆԻ՞- 6: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի «Մի րոպե մի բան ասեմ-6»-ին:

ԿարդալDetails

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական