Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ հասարակությանը թուրքերի հետ շփման դեղատոմս պետք է տալ

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 3-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հերթական՝ երրորդ հանդիպումն է տեղի ունեցել: Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչը երրորդ անգամ հանդիպել են Վիեննայում ու վերահաստատել երկու երկրների միջեւ լիարժեք կարգավորման հասնելու նպատակը: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ կողմերը «հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ» փոխանակում են ունեցել, քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել «շոշափելի առաջընթացի» հասնելու համար:

Թե ինչ ճակատագիր կունենա Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, իրապես բարդ է կանխագուշակել. նախորդ երկու փորձերը, համենայնդեպս, հաջողությամբ չեն պսակվել: Եթե դիվանագիտական շփումները որոշակի արդյունք տան, ապա դրան պետք է հաջորդի հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ արդեն հարբերություններ ու շփումներ սկսելու գործընթացը: Թե կհաջողվի՞ արդյոք տարբեր մշակույթ, ավանդույթներ ու կրոն ունեցող ժողովուրդների միջեւ բարիդրացիականություն հաստատել, «Ազգ»ը քննարկել է թուրքագետների հետ:

«Տասնամյակներ շարունակ Թուրքիայում պետական մակարդակով հակահայ քարոզչություն է տարվել, ասում է թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ու շարունակում,- դրա հետեւանքով թուրք ժողովրդի մոտ բացասական վերաբերմունք կա հայ ժողովրդի նկատմամբ: Հայ ժողովուրդը Թուրքայի համար որպես համար առաջին վտանգ է ընկալվում: Բայց եթե հնարավորություն լինի սահմանը բացել առանց զիջումների, ապա իմաստ կա երկխոսություն սկսելու.սահմանը տասնամյակներ շարունակ չի կարելի փակ պահել: Թեեւ, այո՛, Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք, գիտենք նաեւ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Անկարան ինչքան ու ինչպես օգնեց Ադրբեջանին, բայց Թուրքիայի հետ պաշտոնապես պատերազմի մեջ չենք գտնվում»:

Ըստ թուրքագետի՝ եթե սահմանը բացելու հնարավորություն ստեղծվի, ապա դրան  պետք է լավ նախապատրաստվել ու չմոռանալ, որ այն ոչ միայն Հայաստան-Թուրքիա, այլ նաեւ Հայաստան-ԵԱՏՄ-Թուրքիա սահմանն է, ու դա մեզ կարող է որոշակի տնտեսական օգուտներ բերել:

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ էլ Հայաստանն ու հայ ժողովուրդը տարբեր կրոնների, հատկապես մուսուլմանների հետ շփվելու, հարաբերությունններ հաստատելու, հարեւանություն անելու փորձ ունեն: Ըստ նրա՝ քրիստոնեության ու իսլամի համատեղման լավ պատմություն ու փորձ ունենք: Հետեւաբար ինքն այն տեսակետին չէ, թե երկու երկրների հարաբերակցման խնդիրը կրոնն է, ավելին՝ մենք երբեք կրոնական թշնամանքի կողմակից չենք եղել: «Խնդիրը պետական գաղափարախոսությւոնն  է. թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ատում են Հայաստանն ու հային, ու դժվար  է լինելու շփվել մի պետության հետ, որն իր բոլոր ինստիտուտիցիոնալ կառույցներով պայքարում է մեր դեմ: Իսկ դա պետք է ճիշտ ներկայացնել մեր հանրությանն ու նրան դեղատոմս տալ հետագա շփման համար: Այն բանում, որ պետք է շփվենք թուրքերի հետ, երկրորդ կարծիք չկա, ինչը, իհարկե, չի նշանակում մոռանալ ու ոտնահարել ազգային արժանապատվությունը»,- շեշտում է դեկանը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայկական ծագումնաբանության» առաջին հատորը

Հաջորդ գրառումը

Գրական զրույց՝ Երվանդ Ազատյանի հետ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
Հրապարակախոսություն

Եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում եմ թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի. Նարինե Մկրտչյան

06/05/2026
Հրապարակախոսություն

Ամեն անգամ, երբ մենք կանգնած ենք լինում կործանման եզրին, ինչպես հիմա, ինչ-որ բան խանգարում է,  և կյանքը շարունակվում է. Ռուբեն Գրիգորյան

06/05/2026
Հրապարակախոսություն

Երկու անուղեղ ռուսատյացներ, որոնք տեսախցիկի առաջ խոսում են վատ անգլերենով, իսկ տեսախցիկից դուրս՝ հիանալի ռուսերենով. Մեդվեդև

05/05/2026
Հաջորդ գրառումը

Գրական զրույց՝ Երվանդ Ազատյանի հետ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական