Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ երաժշտության երրորդ ամենամյա միօրյակին կներկայացվի հայ նշանավոր կոմպոզիտորԱրթուր Ավանեսովը

26/05/2023
- 26 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի (UCLA) Հերբ Ալպերթ երաժշտական դպրոցի պաշտոնական կայքն անդրադարձել է մայիսին կայանալիք Հայ երաժշտության միօրյակին: 

2013 թվականին UCLA-ում մեկնարկեց Հայ երաժշտական ծրագիրը, որի միակ մշտական համույթը «Վեմ» լարային քառյակն էր: Համույթը ելույթ ունեցավ համալսարանական թաղամասում եւ իրականացրեց ճանաչողական մի քանի ծրագրեր, որոնք, ինչ խոսք, համեստ սկիզբ էին:

Սակայն տասը տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Երրորդ ամենամյա Հայ երաժշտության միօրյակն անցկացվելու է մայիսի 26-ին՝ Շյոնբերգ եւ Լանի դահլիճում, եւ դա ցույց է տալիս, թե որքան առաջ է գնացել ծրագիրը: Ծրագիրն այժմ ունի երկու համույթներ, որոնք կրթա-ճանաչողական աշխատանքներ են իրականացնում Լոս Անջելեսում: Նրանք նաեւ պարբերաբար ելույթներ են ունենում, ձայնագրվում ու հյուրախաղեր են ունենում Միացյալ Նահանգներում եւ աշխարհով մեկ:

«Ես շատ հպարտ եմ Հայ երաժշտական ծրագրի զարգացմամբ»,- ասում է ջութակի պրոֆեսոր եւ ծրագրի ղեկավար Մովսես Պողոսյանը: «Հայ երաժշտական ավանդույթներն իրենց բոլոր ձեւերով` լինի դասական, ժողովրդական, թե ջազ, պահպանելն եւ ընդլայնելն անչափ կարեւոր է: Այս բոլոր երաժիշտների եւ արտիստների հետ աշխատելն իսկապես խթանիչ է»:

Հայ երաժշտության մեկօրյակը բաղկացած է երկու հիմնական միջոցառումներից: Առաջինը ներառում է կրթական ուղղվածության մի շարք վարպետաց դասընթացներ եւ ներկայացումներ: Տեղի հայկական դպրոցների աշակերտները կկարողանան մասնակցել պարային դասընթացին եւ կհրավիրվեն Շյոնբերգի դահլիճում տեղի ունենալիք Հայ երաժշտական ծրագրի ռեզիդենտ «Լեռնազանգ» համույթի համերգին, որին կմասնակցի լեգենդար ժողովրդական երգչուհի Հասմիկ Հարությունյանը:

Պարի վարպետաց դասընթացը, 2022 թ.

«Վստահ եմ, որ մեր հանդիսատեսը կգնահատի հայկական ժողովրդական գործիքները, ինչպիսիք են դուդուկը կամ լարային-աղեղնավոր նվագարան քամանչան՝ վարպետներ Էմմանուել Հովհաննիսյանի եւ Վարդան Բաղդասարյանի կատարմամբ»,- ասում է Հայ երաժշտական ծրագրի փոխտնօրեն Մելիսա Բիլալը: Համերգին կմասնակցեն նաեւ  հայ երաժշտության ուսումնասիրության եւ կատարման համար 2022-2023 թվականների «Վեմ» կրթաթոշակին արժանացած Ադամ Ֆրարին եւ Մաքս Արին:

Միօրյակի գագաթնակետը կլինի ժամը 17:00-ի համերգը՝ Տրվա հատուկ հյուր, դաշնակահար եւ կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի մասնակցությամբ: Համերգին կնախորդի «Հանդիպում արվեստագետի հետ» միջոցառումը. մասնակիցները կլինեն Ավանեսովը եւ Յան Կրուզը, որը կոմպոզիտոր է UCLA-ից:

«Ավանեսովի երաժշտությունը գեղեցիկ կերպով թափանցիկ է, միշտ անթերի մշակված, ու սկզբից մինչեւ վերջ ե՛ւ կատարողին, ե՛ւ ունկնդիրներին բերում է հիացմունքի ցնծություն»,- ասում է Պողոսյանը:

Մեծ հեղինակություն վայելող կոմպոզիտոր Ավանեսովը ծնվել է 1980 թվականին, Մոսկվայում: 1997-2002 թվականներին կոմպոզիտորական կրթություն է ստացել Երեւանի պետական կոնսերվատորիայում: Նրա ինչպես ստեղծագործությունները, այնպես էլ դաշնամուրային կատարումները, ներկայացված է Deutsche Grammophon լեյբլում, Albany Records-ում, եւ այլուր:
Համերգին ելույթ կունենա «Վեմ» համույթը, հատուկ հյուրն է Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկի ջութակահար, երաժշտական դպրոցի ջութակի դասախոս Վարդի Մանուելյանը: Համերգին կներկայացվեն Ավանեսովի եւ 2023 թվականի Տիգրան Մանսուրյանի անվան մրցույթի հաղթող Ջահան Ռայմոնդի ստեղծագործությունների առաջնանվագները: Համերգային ծրագրում կհնչեն նաեւ Խոսրովիդուխտի, Գոհարիկ Ղազարոսյանի եւ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները, ինչպես նաեւ Միհրան Թումաճյանի գրառած ժողովրդական երգը՝ «Վեմ»-ի թավջութակահար Նիալ Տարո Ֆերգյուսոնի գործիքավորմամբ:

«Հայ երաժշտության մեկօրյակն արտացոլում է UCLA համալսարանում հայկական կենսունակ երաժշտական բեմ ստեղծելու մեր ձգտումները,- ասում է Բիլալը:- Մենք անհամբեր սպասում ենք այդ իրադարձությանը, որպեսզի մի ամբողջ օր համատեղ երաժշտություն եւ պար ունենանք ամեն տարիքի մեր խանդավառ հանդիսատեսի հետ»:

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Artsruni Progressive Music Act»-ը շարունակում է իր հաղթական երթը

Հաջորդ գրառումը

«Ցեղասպանության գաղութատիրական ոճերի բնույթը» կամ «Կանայք ցեղասպանության ժամանակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մելքոնյանական աշունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

«Ցեղասպանության գաղութատիրական ոճերի բնույթը» կամ «Կանայք ցեղասպանության ժամանակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական