Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայ-ադրբեջանական հակամարտություն. վերջին գլո՞ւխ, թե՞ շարունակելի»

20/10/2023
- 20 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումն Արցախում ամբողջովին կրկնում էր այդ երկրի 2020 թվականի ռազմական գործողությունների պլանը, միայն այլ էին ելման  դիրքերն ու ավելի արմատական՝ դրված նպատակը: Այդ օրերի մի հրապարակման մեջ այս մասին վկայում է ռուսական «Վզգլյադ» գործարար թերթն իր էլեկտրոնային կայքէջում:  

Հոդվածում պատմվում է, մասնավորապես, ադրբեջանական զորքի հարձակումից առաջ հրետանային եւ հրթիռային պատրաստության միջոցով  հայկական ուժերի հակաօդային պաշտպանության ու ռադիո-էլեկտրոնային պայքարի համակարգերի «մնացորդների» ոչնչացման, Մարտակերտ քաղաքի՝ հրետանու եւ տանկերի մշտական կրակի տակ լինելու, հարավ-արեւելյան ուղղությամբ ճիշտ երեք տարի առաջվա սցենարով կիրճերով դեպի Մարտունի նրանց առաջ շարժվելու մասին: Ասվում է Ստեփանակերտի եւ Ասկերանի՝ քաոսային բնույթ կրող ու նաեւ խաղաղ  բնակչության շրջանում զոհերի հանգեցրած գնդակոծությունների, միաժամանակ արցախցիների թիկունքային ենթակառուցվածքի ավերման, «Բայրաքթար» անօդաչուների կետային օգտագործման, հիմնականում ելնելով երեւի Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության փորձից, հրթիռային զորքերի եւ հրանոթային հրետանու կիրառման մասին եւ այլն:

Արցախի հանձնման պատճառներից նախ անդրադառնալով Հայաստանի վարչապետ  Փաշինյանի քայլերին՝ հոդվածի հեղինակը մատնանշում է նաեւ խնդրի ժողովրդագրական մի հիմնապատճառ: Ինչո՞ւ 1990-ական թթ. սկզբին աղքատ եւ լիակատար շրջափակման ենթարկված հայկական կողմին (ինքն ասում է՝ Հայաստանին) հաջողվեց «քիչ էր մնում Բաքուն գրավել», բայց սրանից երեք տարի առաջ նրա զորքերը փլուզվեցին մեկուկես ամսում, իսկ հիմա՝ ընդամենը մեկ օրում:
Նրանց սերունդը, ովքեր զենքը ձեռքին հասան Ղարաբաղի պետականության ստեղծմանը, ասում է հոդվածագիրը, այժմ ամբողջովին մարում է՝ պարզապես տարիքի պատճառով: Իսկ հայ հասարակությունը 30 տարիների ընթացքում արմատապես փոխվել է: Ավտոմատը ձեռքին Ղարաբաղը եւ անգամ բուն Հայաստանը պաշտպանելու պատրաստ մարդկանց թիվը խիստ պակասել է: Սովորել են այն մտքին, թե դրսից ինչ-որ մեկն իրենց անպայման կօգնի:

Հրապարակման մեջ միաժամանակ նկատվում է, թե Բաքվում տեղեկացված էին՝ Հայաստանն իրեն ինչպես կպահի Ղարաբաղի դեմ նոր հարձակման դեպքում:

«Բավական էր նայել հայ հասարակության վիճակին: Հայերը խիստ բարոյալքված էին 2020 թվականի իրադարձություններից հետո: Ազգը հուզական սարսափելի ցնցում է ապրել»:

Թերթը նաեւ մի չճշտված տեղեկություն է հաղորդել, թե սեպտեմբերի լույս 20-ի գիշերը, երբ նույն ժամանակ Թեհրանում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Իրանի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամադ Բաղերին զանգահարել է  Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբ: Բայց հայ գեներալները, ըստ այդ տեղեկության, երկու անգամ հրաժարվել են խոսել իրանցիների հետ՝ երեւի հետևելով Փաշինյանի հրահանգին: Այսինքն՝ հրաժարվել են «ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի փրկիչ ձեռքից»: Հոդվածի հեղինակը նկատում է, թե իրենց նոր պետությունը նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրվածությունից այդպես ամբողջովին դուրս բերել չի հաջողվել անգամ վրացիներին:  

Արցախի անկման պատճառների մասին «ԵԱդեյլի» կայքում հրապարակված մի հոդվածում նշվում է նաեւ այն հանգամանքը, որ ժամանակին Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական (անվտանգության գոտու- Գ.Մ.)  շրջանները Հայաստանի կողմից նպատակայնորեն չբնակեցվեցին, դրանցում չձեւավորվեց համապատասխան թիվ կազմող մարդկային ներկայություն:

Հայաստանի բնակչությունն ակներեւորեն նվազում էր: Անկախության երեք տասնամյակների ընթացքում, ըստ հոդվածի, Հայաստանը լքել է ավելի քան կես միլիոն քաղաքացի, տարեկան միջինը 25 հազար մարդ: Զարմանալի չէ. ասվում է հրապարակման մեջ, որ 2005 թ. մարտին Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների (7 շրջանների) բնակեցման մասին ԵԱՀԿ հատուկ փաստահավաք առաքելության հաշվետվությունում, որը ներկայացվել էր եվրոպական այդ կառույցի Մշտական խորհրդին, արձանագրվել էր, որ «ընդհանուր բնակեցվածությունը շատ սահմանափակ է եւ չկա ոչ մի կազմակերպված վերաբնակեցում»: Այսպիսով, ինչպես նկատվում է, Հայաստանի հետ միավորումը («միացումը») չկայացավ ո՛չ քաղաքականապես, ո՛չ փաստացի: Ադրբեջանից փախստական դարձած 400 հազար հայերը հաստատվեցին Հայաստանում կամ ցրվեցին աշխարհով մեկ, բայց բնակություն չհաստատեցին Լեռնային Ղարաբաղում կամ նրան հարող շրջաններում, նրանց խնդիրներով էլ ոչ ոք չզբաղվեց: Բացի այդ, երբ Նիկոլ Փաշինյանն այսպես կոչված «թավշյա անարյուն հեղափոխությամբ» Հայաստանում իշխանության եկավ, Լեռնային Ղարաբաղի բյուջեում մի քանի հարյուր միլիոն դոլարի ճեղքվածք կար, մինչդեռ այնտեղից եկած եւ Հայաստանում իշխանական պաշտոններ գրավածները  հարստություններ դիզեցին, նրանցից ոմանք կառուցեցին բիզնես-կայսրություններ: Ոմանք էլ մոտավորապես նման կերպ գործեցին Արցախում: Փաշինյանն էլ «իր գործողություններով այնպես քանդեց ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն, որ Ադրբեջանի ուժային քայլերը դարձան անխուսափելի և օրինաչափ տեսք ստացան»:

Իսկ այժմ Ալիեւը, ինչպես նշվում է նաեւ «Վզգլյադ»-ի մեկ այլ հրապարակման մեջ, ծրագրել է առաջիկա երեք տարիների ընթացքում Արցախում բնակեցնել 1988-94 թվականներին այստեղից եւ Հայաստանիի Հանրապետությունից հեռացած հարյուր հազար ադրբեջանցիների: Մոտավորապես այս տարածքից վերջին ագրեսիայից հետո բռնագաղթված մեր հայրենակիցների թվի չափ:

Ի դեպ, այդ նյութի հեղինակը, անդրադառնալով այժմ Արցախում հնարավոր մնացածների թվին, նաեւ նկատի ունի հիմնականում Մարդակերտի ու Մարտունու շրջանների այն գյուղերը, ուր արագ մտել է ադրբեջանական զորքը եւ որտեղից «ոչ ոք պարզապես չի կարողացել փախչել»: Հոկտեմբերի 10-ի սույն  հրապարակման մեջ ասվում էր, թե այդ գյուղերի ու նրանց բնակչության ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ… Արդյո՞ք մեր այդ հայրենակիցների հարցն այժմ դրական լուծված է: 

Նշվող մյուս խումբը, որը ձեւական առումով երեւի նույնպես հաշվվում է «մնացողների» թվում, գերիներն են:

«Հայ-ադրբեջանական հակամարտություն. վերջի՞ն գլուխ, թե՞ շարունակելի». սա Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի («ՀհԾԺ») էլեկտրոնային կայքում Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովի վերլուծական հոդվածի վերնագիրն է: Նկատի ունենալով չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնալուծարման մասին նրա նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, Մարկեդոնովը նկատում է, թե այդ հրամանագրի ոճը ցավեցնելու չափ հիշեցնում է ԽՍՀՄ-ի լուծարման մասին Բելովեժյան հայտնի համաձայնությունը: Երկու դեպքում էլ, ըստ նրա, փաստաթուղթը ոչ թե պատճառ, այլ հետեւանք է բարդ էթնոքաղաքական եւ միջազգային գործընթացների: Չճանաչված հանրապետություններից մեկի ինքնալուծարումը, քաղաքագետի գնահատմամբ, դժվար է կոչել միջազգային օրակարգն արմատապես փոխող իրադարձություն, բայց իրավիճակը «Կովկասյան» տարածաշրջանում մեր աչքի առաջ լուրջ փոփոխություններ է կրում: Եվ դրանց հետեւանքները հավանաբար դուրս կգան հին էթնոքաղաքական հակամարտության շրջանակներից:

Հոդվածը ավարտվում է այսպես. «Ադրբեջանը ղարաբաղյան խնդիրը լուծեց ուժով, այլ ոչ թե բանակցային սեղանի մոտ: Հազարավոր փաստարկներ կարելի է գտնել այն թեզի օգտին, թե հայկական կողմը երկար տարիներ մերժել է զիջումները եւ ձեւացրել հենց բանակցային գործընթացը: Բայց փաստը մնում է փաստ, որ ո՛ւժը հաղթանակեց: Եվ սա նոր հորիզոններ է բացում Բաքվի կողմից նոր պահանջների համար, իսկ Երևանի կողմից ձևավորվում են վտանգավոր ջղացնցումներ, որոնց բուժումն ուղեկցվում է մեծ ռիսկերով եւ անկանխատեսելիությամբ: Նշանակում է՝ ռազմաքաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխության դեպքում առաջանում է նոր ստատուս-քվոյի վերանայման կամ նույնիսկ խախտման վտանգ: Եթե ոչ անմիջականորեն հակամարտող կողմերի, ապա արտաքին խաղացողներից մեկի կողմից»:  

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեխաները

Հաջորդ գրառումը

Ձայն բարբառոյ… «Հայաստանին անհրաժեշտ է եվրոպական հեռանկար»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ձայն բարբառոյ... «Հայաստանին անհրաժեշտ է եվրոպական հեռանկար»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական