Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն իրանահայ համայնքում

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց ցեղասպանության տարելիցների հավուր պատշաճի հիշատակումն ու սերունդների հիշողության մեջ այն արթուն պահելն իրանահայ համայնքում ունի տասնամյակներով ձեւավորված ավանդույթներ: Այդ ոգեկոչման արարողություններն իրականացվում են համայնքային տարբեր կառույցների անմիջական մասնակցությամբ ու նախաձեռնությամբ:  Սակայն այս տարի այն ոչ միայն մատաղ սերնդի հիշողության մեջ ազգային պատմության ողբերգական դրվագները վառ պահելու, այդ մասին իրանցի հայրենակիցներին տեղեկացնելու ազնիվ նպատակն էր հետապնդում, այլ նաեւ դրա հետ միաժամանակ կարծես ընթացիկ մարտահրավերներին դիմագրավելու մղում ուներ:  Թուրք-ադրբեջանական ագրեսիվ ներկայիս քաղաքականությունը տարածաշրջանում ստիպում է հայ եւ իրանցի առաջադեմ գործիչներին, հասարակական կազմակերպություններին եւ պետական գործիչներին համատեղ պայքարելու այդ մարտահրավերի դեմ, ապացուցելու սեփական տեսակի գոյության իրավունքը, կանխարգելելու դիվային ծրագրերը:  Ահա այս տեսանկյունից պետք է դիտարկել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններն իրանահայ համայնքում:

Վերոնշյալ համատեքստում նշելի է, որ ապրիլի 24-ին Թեհրանի Հայոց թեմի Սուրբ Սարգիս եկեղեցում թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի նախագահությամբ մատուցվել է Սուրբ եւ Անմահ պատարագ, Բյուրավոր նահատակների հիշատակը ոգեկոչող հուշարձանների մոտ տեղի է ունեցել բարեխոսական աղոթք:  Համայնքում կազմակերպված որոշ արարողություններ հիշարժան են եւ արժե դրանց հակիրճ անդրադառնալ: 

Այդ մասին են վկայում ապրիլի 24-ին «Արարատ» մարզավանում ՀՈՒՍԿ-ի նախաձեռնությամբ, «Չհարմահալ» միության նախաձեռնությամբ բանախոսական-գեղարվեստական ծրագրերի, ապրիլի 25-ին «Հայ կին» միության նախաձեռնությամբ «Չհարմահալ» միության «Հովհ. Թումանյան» սրահում ռադիո-բեմադրության կազմակերպումը եւ նշված միության գրական խմբակի կողմից Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» գրքի ներկայացումը, ապրիլի 29-ին «Սիփան» միության նախաձեռնությամբ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական խորհրդի, Եկեղեցասեր կանանց միության, Փերիայի կրթասիրաց եւ «Հայ կին» միությանը կից «Արմենուհի» միությունների համագործակցությամբ «Սիփան» միության «Նայիրի» սրահում միասնական ձեռնարկի, Հ. Մ. «Նայիրի» միության նախաձեռնությամբ եւ «Հայ կին» միությանը կից «Անահիտ» միության եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու եկեղեցական խորհրդի համագործակցությամբ ապրիլի 28-ին բանախոսական-գեղարվեստական միության «Արցախ» սրահում միջոցառումների կազմակերպումը:

Վերոնշյալ միջոցառումներից իր բովանդակությամբ առանձնանում է «ՀՈՒՍԿ» հաստատության նախաձեռնությամբ ապրիլի 26-ին պարսիկ հյուրերի ներկայությամբ Հայ հասարակական միության (Հայ ակումբ) սրահում կազմակերպված միջոցառումը:  Իրանի պետական օրհներգով մեկնարկած միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Սարինե Թորոսյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո, Արցախի բռնագրավված տարածքներում բնակեցրել է ահաբեկչական խմբեր, հիմք է դրել սիոնիստական բազաների, որոնք սադրիչ գործողություններ են ձեռնարկում Իրանի դեմ:

Միջոցառման իրանցի բանախոս միջազգային հարաբերությունների փորձագետ եւ համալսարանական դասախոս դոկտոր Էհսան Մովահեդյանն էլ ընդգծել է, որ լիովին սխալ է այն տեսակետը, որ ժամանակավրեպ է Հայոց ցեղասպանությունը, քանի որ այսօր Արցախի ավելի քան քառամսյա շրջափակման հետեւանքով հարյուր հազարավոր հայեր նոր ցեղասպանության վտանգի առաջ են հայտնվել:  Իրանցի վերլուծաբանի խոսքով՝ դա Բաքվի, Թուրքիայի, սիոնիստական ռեժիմի եւ Անգլիայի համատեղ քայլերի հետեւանքն է, որոնք ձգտում են տիրանալ Արցախի բնական ռեսուրսներին, հարվածել Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերին եւ սպառնալ Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությանն ու կայունությանը՝ իրականացնելով իրենց պանթուրքական նենգ նպատակները:

Հետաքրքրական է, որ նույն միջոցառման ընթացքում հանդիսատեսին է ներկայացվել է «Մի նավաբեռ մեխակ՝ Հրանտ Դինքի համար» վերնագրով գիրքը, որի հեղինակն է Աննա Դավթյանը: Այն գրվել է Գերմանիայի «Քորֆիլդ եւ Մուշենգլադբախ» թատրոնի պատվերով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իսկ գրքի պարսկերենի թարգմանիչն է Անի Հովսեփյանը:  Ի դեպ, գիրքը պարսկերենով է հրատարակվել «Նայիրի» հրատարակչության միջոցով:

Այսպիսով, Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ իրանահայ համայնքում կազմակերպված հիշատակի միջոցառումներն ունեցել են ոչ միայն պատմական անարդարությունը հիշելու, այլ նաեւ ըստ էության Արցախի հայության նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպանական ներկայիս քաղաքականությունը դատապարտելու նպատակը: 

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Նորոգության շրջանը» հայ երաժշտական մշակույթում՝ Աննա Արեւշատյանի ներկայացմամբ

Հաջորդ գրառումը

Հայացք՝ դարի բարձունքից

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայացք՝ դարի բարձունքից

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական