Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը Իսրայելում

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առաջին անգամ լինելով Իսրայելում՝ մասնակցելու Սուրբ Հարության տոնին իբրեւ ուխտավոր եւ նաեւ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի միջոցառումներին, որոնք անցկացվեցին Երուսաղեմում եւ Պետախ Տիկվա քաղաքում, ականատեսը եղանք իսարայելահայության փոքրաթիվ, բայց նվիրյալ համայնքի գործունեությանը:

Ապրիլի 20-ին  Հայոց ցեղասպանության Երուսաղեմի միացյալ հանձնախմբի կազմակերպությամբ, որի աշխատանքները համակարգում է  Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի առաջնորդությամբ եւ հայ համայնքի տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ Սրբոց Հակոբյանց վանքի մոտից հայ սկաուտները թմբուկների զարկերով, հայրենասիրական երգերով ու Ցեղասպանության ճանաչման կոչերի վանկարկումներով անցան քաղաքի փողոցներով մինչեւ հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու թաղամաս, ապա վերադարձան կրկին պատրիարքարան: Երթի մասնակիցների թիվը հասնում էր 150-ի, մասնակցում էին նաեւ տարբեր քաղաքներից ժամանած հայեր: Սկաուտները տանում էին ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքության, Ռամկավար Ազատական կուսակցության եւ Դաշնակցության, ՀԵՄ-ի եւ ՀՄԸՄ-ի դրոշները: Երիտասարդները կրում էին նաեւ Հայոց ցեղասպանության 107-ամյակի տարբերանշանով շապիկներ: Երթի ողջ ընթացքում թեեւ ծայրահեղական իսրայելցի երիտասարդները փորձում էին կռիվներ հրահրել, սակայն ուղեկցող ոստիկաններն անմիջապես կանխարգելում էին: Իսկ ապրիլի 22-ին իսրայելահայերը բողոքի ցույց են անցկացրել  Թել Ավիվի թուրքական դեսպանատան դիմաց:

Ապրիլի 24ին Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի սրահում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո, որի բացումը կատարեց հայտնի պատմաբան  Գեւորգ Հինդլյանը, իսկ այնուհետեւ հիմնական բանախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ նախկին նախագահի քրոջ թոռը՝ Դոնալդ Վիլսոն Բուշը, անդրադառնալով  Վիլսոնյան վճռին ու իր առաջարկությունները ներկայացրեց ներկաներին:

Պատրիարք Նուրհան Արք. Մանուկյանի խոսքն ընթերցեց Հայր Կորյունը: Ներկաները վայելեցին նաեւ Թարգմանչաց դպրոցի սաների ելույթները:

Նույն օրը երեկոյան Պետախ Տիկվա քաղաքում՝ Համայնքների այգում տեղադրված Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցավ  հիշատակի ձեռնարկ, որին իր մասնակցությունն էր բերել նաեւ քաղաքապետարանը:  Քաղաքապետ Ռամի Գրինբերգը ոչ միայն ներկա էր, այլեւ իր աջակցության խոսքն ուղղեց հայերին եւ կարեւորեց հայ համայնքի հետ համագործակցությունը: Ձեռնարկը վարող «Նաիրի» միության ատենապետ Արտյոմ Չերնամորյանի հրավերով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների, Հայաստանի ու  Արցախի մարտերում զոհվածների հիշատակը:

Երեկոյին առաջին անգամ մասնակցում էր  Իսրայելում Հայաստանի նորանշանակ  դեսպան Արման Հակոբյանը, որն իր եբրայերեն եւ հայերեն ելույթներում ոչ միայն շնորհակալություն հայտնեց քաղաքապետին հայ համայնքին աջակցելու համար, այլեւ հույս հայտնեց, որ ավելի կսերտանան երկկողմ հարաբերությունները: Նա նաեւ հիշեց իր տատիկին, որը նույնպես եղել է Հայոց ցեղասպանության վերապրող:

Ելույթներ ունեցան նաեւ Պետախ Տիկվայի հայկական համայնքի ներկայացուցիչները, Իսրայելի  կենտրոնական շրջանների հոգեւոր հովիվ Գեւորգ աբեղա  Հայրապետյանը, Հայֆայի եւ  հյուսիսային քաղաքների հոգեւոր հովիվ Տիրայր քահանա Հովակիմյանը: Գեղարվեստական մասում ելույթներ ունեցան հայկական դպրոցի աշակերտները, հայտնի դերասան եւ երգիչ, երգահան Աշոտ Գասպարյանը,  դուդուկի վարպետ Իլյա Մազիան եւ դաշնակահար Առնոն Զիվը:

Ապրիլի 25-ին Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի բակում տեղադրված խաչքարերեի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում, որին մասնակցեցին պատրիարքարանը, հայկական կազմակերպություններն ու Հայաստանի դեսպանը:

Հայոց Ցեղասպանությանը նվիրված ձեռնարկների շարքը ամբողջացրեց մայիսի 1-ին, Երուսաղեմի Եբրայական համալսարանում կազմակերպված գիտաժողով-երեկոն, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ համալսարանի ռեկտոր Բարաք Մեդինան ու Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը:  Հայոց պատրիարքի խոսքը փոխանցեց  դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Ներկաներին ողջունեցին նաեւ փաստաբան Գեւորգ Նալբանդյանը, Իսրայելի հայ համայնքների միությունից Քրիստինե Մովսեսյանը, իսկ զեկուցումներով հանդես եկան  դոկտոր Ումիթ Կուրտը՝  ներկայացնելով  Օսմանյան կայսրությունում  Հայոց ցեղասպանությունն իրականացրած տեղական կազմակերպիչներին, երիտասարդ պատմաբան Սերենա Բուշն անդրադարձավ  հրեական հասարակության մեջ Հայոց ցեղասպանության կարեւորությանն ու հետեւանքներին, իսկ Պրահայի Կարլի համալսարանի դոկտորանտ, orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը ներկայացրեց չեխ ճանապարհորդ  Կարել Հանսայի «Արեւելքի արհարվիրքները/սարսափները» գիրքը: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս պարոն Ցոլակ Մոմջյանը:

Գնահատելի է, որ միջոցառմանը ներկա էին նաեւ Եբրայական համալսարանի ուսանողներ եւ դասախոսներ:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Երուսաղեմ-Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժան Գուժոն 15-ը

Հաջորդ գրառումը

Զոհերի հանդեպ Գերմանիայի պատասխանատվությունը բարոյական երկակի ստանդարտների ցուցիչ է

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Զոհերի հանդեպ Գերմանիայի պատասխանատվությունը բարոյական երկակի ստանդարտների ցուցիչ է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական