Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանության նահատակ հոգեորականի՝ Իգնատիոս արք. Մալոյանի սրբադասումը առաջիկա կիրակի

Անահիտ Հովսեփյան
17/10/2025
- 17 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
316
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 19-ին ժամը 10. 30-ին Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում տեղի կունենա երանելի Իգնատիոս արք. Մալոյանի եւ 6 այլ երանելիների սրբադասման հանդիսավոր արարողությունը, որ գլխավորելու է Նորին սրբություն Լեւոն ԺԴ պապը: «Վատիկաննյուզի» սույն  ծանուցմանը հավելենք Լիբանանի Հ. Կ. Պատրիարքական թեմի հաղորդագրությունը, որ իրազեկում է, թե հոկտեմբերի 20-ին ժամը 11-ին հանդիպելու են Հռոմի քահանայապետ Լեւոն ԺԴ պապին, իսկ նույն երեկոյան՝ ժամը 18-ին սուրբ Պետրոսի տաճարում գոհաբանական պատարագ է կատարվելու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռափայէլ-Պետրոս ԻԱ. Մինասեան պատրիարքի հանդիսապետությամբ:

Արարողությանը հայերեն մեկնաբանությամբ կարելի է հետեւել ուղիղ եթերով` Youtube-ի հետեւեալ հասցեով https://www.youtube.com/live/zD–BBY7SR8Q ու նաեւ https://www.vaticannews.va/hy.html կայքէջի միջոցով:

Սուրբ Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 -ի ապրիլի 15-ին, Մարդինում: 14 տարեկանում կրթություն է ստացել Զըմմառի (Լիբանան) դպրեվանքում: Սովորել է աստվածաբանություն, փիլիսոփայություն, լեզուներ: 1915-ի ապրիլի 30-ին օսմանյան կառավարական մարմինները ներխուժել են Մարդինի հայ կաթողիկե եկեղեցի, առգրավել գույքը, նամակներն ու արխիվը:

Մայիսի 1-ին արքեպիսկոպոս Մալոյանը հավաքում է հոգեւորականներին, տալիս վերջին վկայությունը՝ պատգամելով քաջություն, հավատք եւ ուխտապահություն: Հունիսի 3-ին Մալոյանը համայնքային առաջնորդների հետ ձերբակալվում է, հարցաքննվում, բազմիցս առաջարկում են իսլամություն ընդունել: Վճռական մերժում է: Հունիսի 11-ին շուրջ 400 հավատացյալների հետ շղթայված աքսորվում է Մարդինից: «Մալոյանի քարավան» անվամբ է կնքվում տառապալից այն ճանապարհը, որ անցել է:  Օսմանյան կառավարության ներկայացուցիչը Մալոյանին բաժանում է քարավանից, վերջին անգամ ներկայացնում հավատափոխ լինելու առաջարկը, որ մահից փրկվելու միակ ուղին էր: «Ես երբեք չեմ ուրանար իմ Տէրն ու Փրկիչը՝ Յիսուս Քրիստոսը… Ես զիս կը համարեմ բախտաւորներէն մէկը, որ պիտի հանդիպիմ Աստուծոյ՝ երկինքի բարձրութեանց մէջ», եղել է Մալոյանի պատասխանը:

Իգնատիոս Մալոյանը նահատակվել է 1915 -ի հունիս 11-ին: Նրա քույրերն ու եղբայրներն էլ զոհ են գնացել, անհետացել են Հայոց ցեղասպանության ընթացքին: «Իր մահն իր հաւատքին անձնական վկայութիւնն էր, բայց նաեւ խորհրդանիշը անթիւ հայերու, որոնք Մեծ Եղեռնի ընթացքին մերժեցին հրաժարիլ իրենց քրիստոնէական ինքնութենէն»,  Մալոյանի կենսագրականն ամփոփում է Վարդան Թաշճյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մատրյոշկա» ցանցը Փաշինյանին մեղադրում է «տոլեռանտություն» սերմանելու մեջ եւ տպագրում է արհեստական   բանականության ստեղծած վատ պատկերներ

Հաջորդ գրառումը

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական