Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի օրհնությամբ տեղի է ունեցել Հայաստանի նախկին երեք նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը: Վեհափառ հայրապետի հետ հանդիպման ժամանակ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, որ կարելի է ծայրահեղ ճակատագրական ու պատմական բնորոշել: Նշենք, որ տասն օր առաջ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ավելի քան 200 զինվորի ու քաղաքացու կյանք է արժեցել, բազաթիվ վիրավորներ, տնավեր դարձած մարդիկ կան, ու Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Հայատանը պարզապես պարտավոր է կատարել իր բոլոր քմահաճույքները: Օրհասական այս իրավիճակով է պայմանավորված վերջին օրերի Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հետ կաթողիկոսի հանդիպման հանգամանքը:
ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առանձնատանը նախորդ շաբաթ էլ հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանը դրանից առաջ էլ իր առանձնատանը հանդիպել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
Զրույցի ընթացքում շոշափվել էին Հայաստանի արտաքին ու ներքին անվտանգության, ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերն ու դրանց հաղթահարման հնարավոր ելքերը։