Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց երեւելի անուն՝ Վարդան Դեւրիկյան

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շաբաթներ առաջ` ապրիլի 14-ին Մոսկվայից հասավ գույժը, թե Վարդան Դեւրիկյանի սիրտը կանգ է առել: Խոսքի, գրի, իմացության, մարտի դաշտում Հաղթանակը գրկած Վարդանի համար իր ներսում միակ անկառավարելին ուրեմն սիրտն է եղել… իսկ ինձ թվում էր, թե Վարդանի անչափ բարի սիրտը մեզ սեր բաշխելու մեջ կոփված էր այնքան, որ իր գլխին էլ, ուղեղին անգամ սիրտը պիտի անկանգ ծառայեր:

Վարդանին ճանաչել եմ Երեւանի պետական համալսարանից, մեր 100 հոգանոց կուրսի ամենասիրելին էր: Դասախոսների ամենասիրելին էր: Համալսարանում ինձ հանդիպած միակ տարեկիցն էր, որ հինգերորդ դարից առաջ, դրանից հետո ստեղծված մեր մշակույթն այնքան քաջ գիտեր, որ կարող էր …դաս տալ: Բայց ինքը համեստ էր այնքան, որ երբ գովեստ էր լսում, ինքնագովեստի չէր վերածում, ժպտում էր՝ թվում է մանկությունից կառչած մի ժպիտով, որ նրա դեմքի՝ ինձ համար թանկ լուսապատկեր է: Լույսը միշտ Վարդանից անբաժան էր, բայց երբ իրեն հատուկ ձայնի առոգանությամբ Գողթան երգերից միջնադար էր հասնում, մենք 20-երորդ դարում «խավարից» փրկվում էինք նրա լուսավառ իմացությամբ: Անգիր գիտեր բոլոր աղբյուրները, ոչինչ չէր մոռանում, քննությունների նախօրեին դասընկերներին բաշխում էր իր ունեցած գիտելիքը, եւ երբեք, երբեք չէր զլանում օգնել մարդուն: Տալիս էր, եւ ինքն անհատնում էր: Նա գրող Գեւորգ Դեւրիկյանի որդին էր, չէր շեշտում իրենց միջավայրի, իրենց տան բարեկամների անունները, որեւէ բանով չէր ընդգծում իր եւ մյուսների տարբերությունը, կեղծ բարեպաշտության, «բարոյականության» քարոզ չէր կարդում նույնիսկ ակնհայտ քաղքենիներին: 

 Ինձ համար Վարդանը մարդ էր՝ առանց դադարի…սովորում, կարդում, գրում, պայքարում էր՝ առանց դադարի: Անդադար չէր խոսում, բայց խոսելիս՝ բառերն այնքան արագ էին շարվում իրենց տեղերում, որ խոսքն էլ հոսում էր՝ առանց դադարի: Մարդ էր, որ միշտ զարմացնում էր: Մատենադարան, Մայր աթոռ սուրբ Էջմիածին, գիտությունների ակադեմիա նրա վազքը դեռ ուսանողության օրերին զարմանալի չէր՝ ինքն այդ հոգեւոր տաճարներին իր պատկանելիությունն ամեն օր հաստատում էր ազնիվ ջանասիրությամբ նաեւ, եւ բնական էր, որ ավարտելուց հետո կոչված պիտի լիներ այդ ժառանգության պահպանմանը նաեւ: Նա վերջին տարիներին ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենն էր, չինովնիկ չէր, մարդ էր, որ այդ հաստատության հարկը լավ գիտեր, վարկը բարձրացնում էր եւ ներդաշնակ էր Մանուկ Աբեղյանի պատվարժան անվանը: Մեր մռայլ, խավարին մերձեցող օրերի մեջ Վարդան Դեւրիկյանը պայքարում էր ակադեմիան լուծարելու սրտմաշուկ փորձերի դեմ: Դեռ ուսանող տարիներին դասախոսներից շատերին զարմացրել էր այն, որ ՊԱԿ-ի ուշադրությանն արժանացել էր նաեւ Դեւրիկյանը, եւ որ նա էլ իր ընկերների նման զղջման որեւէ հնչյուն չէր արձակել: Վարդանը սկզբունքային մարդ էր, անդավաճան նվիրում ուներ այն ամենի հանդեպ, ինչին հավատում էր:

Ընդվզում էր՝ առանց զազրախոսության աղմուկ-աղաղակի, կռիվ էր տալիս նաեւ զենքով: Մի բան, որ ինձ ամենաշատն էր զարմացրել: Եւ վերափոխել միտքս: Վարդան Դեւրիկյանը Արցախյան առաջին պատերազմի մասին «Երկիր» թերթի իր հոդվածները շարադրում էր առաջնագծից, զենքն ու գրիչը փոխնիփոխ պատմություն էին գրում: 2016-ի քառօրյային էլ  նրա ռազմաճակատ մեկնելու լուրն ավելի ուշ իմացա: Վարդանն այս անգամ Երեւանում էր թողել ոչ միայն իր գրասեղանը, այլեւ՝ կնոջն ու միակ դստերը, վերահաստատելով իր ամենամեծ կոչումը՝ Հայոց բանակի Զինվոր լինելը:

Նա Մեսրոպ Մաշտոցի աշակերտն է ու զինվորը, Խորենացու աշակերտը, զինվորը նրա, Նարեկացու աշակերտը, նրա ջահակիրը, Մովսես Կաղանկատվացու աշակերտը, զինվորյալը, մեզանից մեկը, մեզանից բարձրը, Արցախը Հայաստանի քարտեզին գրով եւ զենքով միացրածը: Եւ նրա կյանքն օրինակ կլինի, երբ երկու վեհ բառ կողք կողքի դնենք՝  զինվոր եւ մտավորական:

Հայոց հողը թեթեւ լինի, սիրելի՛, թանկագի՛ն Վարդան: Հայոց երեւելի անուն՝Վարդան Դեւրիկյան:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայրենիքը չպետք է շուկայի վերածել՝ ինչ-որ բանի դիմաց մեկ այլ բան ակնկալով»

Հաջորդ գրառումը

Մի ֆենի համար ոտքի կկանգնեք, հայրենիքի համար՝ ոչ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Մի ֆենի համար ոտքի կկանգնեք, հայրենիքի համար՝ ոչ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռևանշիստական ​​քարոզչությանը. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական