Իրանական https://nebesht.com կայքէջում լույս է տեսել Արծվի Բախչինյանի «Շատ բարի սամարացին» պատմվածքը Էմմա Ալեքսանդրյանի պարսկերեն թարգմանությամբ: Նույն պատմվածքն անցյալ տարի լույս էր տեսել գերմաներեն՝ Ագապի Մկրտչյանի թարգմանությամբ («Հայ արձակի հավաքածու» հատորում):
Իրանում ծնված, ներկայումս հայաստանաբնակ Էմմա Ալեքսանդրյանը 2005-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության բաժանմունքը: Տասնամյակներ շարունակ պարսկերեն է թարգմանել հայ բանաստեղծների եւ արձակագիրների, ինչպես անցյալի (Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Մատթեոս Զարիֆյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Ստեփան Զորյան, Եղիշե Չարենց, Սիլվա Կապուտիկյան, Պարույր Սևակ, Աղասի Այվազյան), այնպես էլ մերօրյա հեղինակների (Գուրգեն Խանջյան, Սուսաննա Հարությունյան, Հովիկ Վարդումյան, Արտակ Վարդանյան, Գրիգ, Մարինե Պետրոսյան, Վարդան Դանիելյան, Անուշ Սարգսյան):
Ա. Բ.