Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական մամուլի անցած ուղին 20-րդ դարից մինչեւ մեր օրեր…  

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարարը», հիմք դրեց հայ մամուլի պատմության սկզբնավորման: Այս տարի Հայկական մամուլը նշում է իր 228- ամյակը: Այդ առիթով հոկտեմբերի 15-ին  Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հանդիպում-զրույց «Պատմության արդիականացումը եւ մեդիան» խորագրով: Հանդիպման բանախոսներն էին ` Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիա եւ հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը եւ «Արմենիա» հեռուստաընկերության օմբուցման, մեդիամասնագետ Գնել Նալբանդյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ մամուլի սկզբնավորման եւ արդի տեղեկատվական տեխնոլոգիաների  կատարած գործառույթների խնդիրները: Պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանը համեմատականներ անցկացրեց հին եւ նոր մամուլների միջեւ: «Մենք այսօր հավաստիություն ենք վերագրում ցանկացած կայքերի, որոնք մեր առջեւ բացում են  բազմաբովանդակ, հաճախ նույնիսկ սխալ տեղեկություններ: Ես ուզում եմ անդրադառնալ իրական հայ մամուլին, որի հիմքերը դրվել են 1794-ից՝ առաջին հայակական պարբերականի` «Ազդարարի» ստեղծմամբ: Այդ շրջանում գործող խմբագիրներն ուղղակի խմբագիրներ չէին, այլ միտք ուղղորդող անհատականություններ: Չափազանց կարեւոր է եղել մամուլի դերը պետության ամրապնդման գործում, ահա՛ թե ինչու մենք կարող ենք առանձնացնել  մամուլի պատմության այս շրջանը: Մենք բազում հնարավորություններ ենք ունեցել անցյալից ներկա հավաքական «ես»-ի պահպանման համար, եւ այդ ճանապարհը մեզ տվել է հենց հայ մամուլը: 20-րդ դարը մշակութային պատմության եւ արժեւորման բազմաթիվ առիթներ է տվել,- նշեց Դավիթ Պետրոսյանը:

Գնել Նալբանդյանն անդրադարձավ  մեդիա տիրույթի արդի վիճակին, թե սոցցանցերում եղած ապատեղեկատվությունը որքան է խճճում մեզ: Նրա խոսքով՝ չափազանց հեշտ է խաբել այն հասարակությանը, որը կրթվածություն չի ունենում, եւ ինչ բովանդակություն պարունակող ինֆորմացիա էլ նրան մատուցես, միեւնույն է՝ նա կհավատա դրան: «Մամուլը  պետք է լինի միջոց հասարակության շահերի ամրապնդման եւ դրանց արտահայտման համար: Լրագրողը միայն իր անունից չէ, որ պետք է խոսի, այլ աչքի առաջ ունենա այն հասարակությունը, որի պատասխանատուն է իր թափանցիկ աշխատանքը: Եթե ստեղծագործում ես քեզ համար, դա արդեն քեզ հասանելի դաշտն է, եւ այդտեղ կարող ես դրսեւորվել այնպես, ինչպես քեզ հարմար է, սակայն մասնագիտական աշխատանքի կատարման պարագայում ավելի մեծ  պատասխանատվություն է քո վրա ծանրանում: Սիրողական միտքը ծագում է, մասնագիտականը` վախճանվում,-հավելեց Գնել Նալբանդյանը: Մամուլն ազատության է ձգտել բոլոր շրջաններում, 20-րդ դարից մինչ մեր օրեր:

Հանդիպման վերջում բանախոսները պատասխանեցին ուսանողներին հուզող հարցերին` կապված համացանցի ապատեղեկատվության եւ տպագիրի մամուլի ոչ այնքան ընթերցված լինելու մասին:

 ՍՅՈՒԶԻ ԴԱՎԹՅԱՆ

 ՀՊՄՀ Լրագրության  2-րդ կուրսի ուսանողուհի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԲԸՄ Կահիրեի «Տեղեկատու» եռամսյա պարբերականի հոբելյանական հատորի առիթով

Հաջորդ գրառումը

Խոսքի փոխարեն գործով կանգնել հայ հողագործի կողքին

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Խոսքի փոխարեն գործով կանգնել հայ հողագործի կողքին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես են Իսրայելն ու Պաղեստինը փոխանակում պատանդներին եւ կալանավորներին։ Փոխանակման այս արարը ներառում է նաեւ...

ԿարդալDetails

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական