Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական կինոն ներկայացնելու նոր ձեւաչափ

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանում այս օրերին անցկացվող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում փորձարկվեց նաեւ նոր ձեւաչափով նախագիծ, որը բոլորին հասկանալի մեկ՝ կինոյի լեզվով դիտողին ներկայացրեց 100-ամյա հայ կինոյի դրվագապատկերային փոխանցումը: «Գաֆեսճյան» կենտրոնում բացված եւ դեռեւս մի քանի օր գործող «Անցուդարձ» անունը կրող կինոցուցահանդես-նախագծում կինոօպերատոր Արեգ Կոզմոյանը հայ կինոյի 100 ֆիլմից ընտրված դրվագախաղով (պատկերի հետուառաջ խաղարկմամբ), բազմաթիվ էկրանային բացվածքներով միատեղ ներկայացնում է մեր կինոյի անցած ճանապարհը՝ կենդանի, շարժուն դրվագաշարերով հայկական կինոյի շունչը փոխանցելով: Ցուցադրությունն ուղեկցվում է հայկական կինոմեղեդիների կենդանի համադրությամբ՝ երաժիշտ Վան Սարկիսյանի մշակումներով եւ իմպրովիզացիայով:

Հուլիսի 12-ին «Գաֆեսճյան» կենտրոնում բացված ցուցահանդես-դրվագապատումի բացմանը փառատոնի գործադիր ղեկավար Կարեն Ավետիսյանը մատնանշեց ձեւաչափի բովանդակային ուղղվածությունը՝ երկխոսությունն արվեստի այլ տեսակների հետ, ինչպես նաեւ հարյուրամյա ժառանգության հետ նոր լեզվով (թեկուզ նման ցուցահանդեսների ձեւաչափով) կապի պահպանումը: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը եւս կարեւորեց նոր ձեւաչափը, իսկ Արեգ Կոզմոյանն ինքը մասնավորեցրեց, որ ամեն տասնամյակից վերցրել է տասը ֆիլմ եւ ներկայացրել դրվագաշարով (գիֆերով): Ի դեպ՝ նա արդեն հայ կինոյի թեմաներով դրվագաշարեր (գիֆեր՝ շարժուն եւ կրկնվող պարկերների շարք) ստեղծում է արդեն տարիներ, դա կարելի է եւ գովազդ ընկալել, եւ ֆիլմի մի քանի վայրկյանանոց հայտ-պատմություն, այցեքարտ, որը կարելի է նաեւ այլ երկրներում ներկայացնել՝ պատմելով հայկական կինոյի մասին:

Մ.Խ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջուլիա Հարլի-Գրին. «Հայաստանը հսկայական տեղ ունի իմ սրտում»

Հաջորդ գրառումը

Հայկական ատոմակայանի առօրյան

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Մշակութային

Երբ Նյութը սկսում է խոսել․ հարցազրույց քանդակագործ Հայկ Հովհաննիսյանի հետ

14/11/2025
Ազգային

Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
Հաջորդ գրառումը

Հայկական ատոմակայանի առօրյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական