Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստան. «կոմպրոմատ փարաջայում» եւ «Չորրորդ հանրապետություն»՝ պաշտոնական Բաքվի կաղապարներով

Գեղամ Մկրտչյան
05/12/2025
- 5 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
36
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանի կառավարությունը չի թուլացնում Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումը
Ռուսական «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» (Фонд стратегической культуры) կայքի դեկտեմբերի 2-ի այս հոդվածը, հեղինակ՝ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, թարգմանաբար ներկայացնում ենք որոշ կրճատումներով:         

Ներկա Հայաստանն ընդգրկած խոր եւ բազմաշերտ ճգնաժամն այժմ կենտրոնացած է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) միջեւ հակամարտության վրա: Այս հակամարտությունը ներքին վեճ չէ, այլ մաս է կազմում աշխարհաքաղաքական հարձակման՝ ուղղված խաթարելու բուն հայկական պետականության հիմքերը հօգուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի:

Եկեղեցու վրա ներկայիս հարձակման հիմք է դարձել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նախաձեռնությամբ Շվեյցարիայում կայացած միջազգային համաժողովը, որտեղ խստորեն քննադատվել էին պաշտոնական Բաքվի  գործողությունները Լեռնային Ղարաբաղի (Արցախի), գերեվարված բնակչության նկատմամբ եւ մշակութային ժառանգության ոչնչացումը: Փաստորեն դրանից անմիջապես հետո Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն ՀԱԵ-ն հրապարակավ անվանեց «ռեւանշիստական   կառույց» եւ «սպառնալիք իր հարեւանների համար»: Փաշինյանի եւ նրա շրջապատի հարձակումը՝ եկեղեցիներն անվանելով «աղբով լի չուլաններ», պետք է դիտարկել որպես այս արտաքին օրակարգի ուղղակի իրականացում: Արշավի գլխավոր նպատակն է թուլացնել կամ ամբողջությամբ վերացնել Հայ առաքելական եկեղեցին՝ որպես «դիմադրության վերջին օջախներից» մեկը եւ Սփյուռքը Հայաստանի Հանրապետության հետ կապող կարեւորագույն ինստիտուտ: Ինչը պատրվակ է ծառայում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից հանելու «Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունն» ամրագրող 18-րդ հոդվածը:  

Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումը գագաթնակետին հասավ ներքին պառակտում ստեղծելու փորձով, որը հրահրվեց անմիջապես իշխանությունների կողմից: Այս ենթադրյալ պառակտումը սկսվեց, երբ Հայ առաքելական եկեղեցու 9 հոգեւորականներ հանդես եկան կաթողիկոսի դեմ, ինչը նոյեմբերի 27-ին այս եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների մի մասի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայացած հանդիպման անմիջական հետեւանք էր:

Կարելի է ենթադրել, որ այս հոգեւոր սպասավորների գործողությունները, որոնք հրապարակայնորեն պահանջում էին իրենց հոգեւոր առաջնորդի հրաժարականը, Եկեղեցու ներսում ազատ ընտրության ակտ չէին, այլ գործող կառավարության կողմից աննախադեպ շանտաժի արդյունք: Ճնշման էությունը այս հոգեւորականների դեմ կոմպրոմատների օգտագործումն էր, ինչը նրանց ստիպեց հանդես գալ իրենց հոգեւոր առաջնորդի դեմ:

Ճնշման այս մեթոդը հրապարակայնորեն հայտնվեց եպիսկոպոսների հայտարարությունից մի քանի օր առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը Փաշինյանի ընտանիքի հետ կապված մի լրատվամիջոցում հայտարարեց, որ «անվտանգության ծառայությունները հոգեւոր սպասավորների մասին վարկաբեկող շատ տեղեկություններ են դրել Փաշինյանի սեղանին»:

Այսպիսով, կաթողիկոսի հրաժարականի պահանջը, որը հաջորդեց ուժի եւ շանտաժի այս ցուցադրմանը, ակնհայտորեն մի շարք հոգեւորականների կողմից հարկադրված քաղաքական քայլ էր՝ նպատակաուղղված ՀԱԵ-ի ներսում պառակտում հրահրելուն եւ Եկեղեցին որպես հայ ինքնության պահպանման միասնական ինստիտուտ թուլացնելուն:

Այս դրվագը վառ ապացույց է այն բանի, որ իշխանությունը պատրաստ է հատել «ցանկացած կարմիր գիծ» եւ կիրառել ճնշման ամենաանբարեբարո մեթոդներ, ներառյալ անձնական կյանքի անձեռնմխելիության խախտումը:

Բարձրաստիճան հոգեւորականների նկատմամբ շանտաժի կիրառումը ազգային ինստիտուտները թուլացնելու եւ երկրում «ադրբեջանական կուսակցություն» ստեղծելուն ուղղված ավելի լայն ռազմավարության մի մասն է: Բառացիորեն մեր աչքի առաջ ձեւավորվում է Բաքվի հետ արդեն անմիջական կապեր ունեցող քաղաքական բլոկ: Դրա վառ օրինակ էր հայ «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների երկօրյա այցը Բաքու՝ այսպես կոչված «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում: Նրանք հանդիպել են ոչ միայն իրենց ադրբեջանցի գործընկերների, այլ նաեւ նախագահ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ: Բաքվից վերադառնալուց հետո այս «մասնագետները» սկսել են ակտիվորեն փոխանցել Հաջիեւի ուղերձները՝ հայտարարելով, որ կարգավորմանը դեմ յուրաքանչյուր ոք «կա՛մ հիմար է, կա՛մ օտարերկրյա հետախուզության գործակալ»:

Ընդհանուր առմամբ, Հայ առաքելական եկեղեցու հետ հակամարտությունը միայն ավելի մեծ եւ վտանգավոր՝ Հայաստանի արմատական   վերափոխման միտումի մի մասն է ուժեղ արտաքին ճնշման ներքո: Փաշինյանն ակտիվորեն առաջ է մղում «Չորրորդ հանրապետության» հաստատման կամ «Իրական Հայաստանի» ստեղծման գաղափարը, որը պետք է հրաժարվի պատմության մասին խոսույթից, որտեղ Հայ առաքելական եկեղեցին պետք է վերածվի «Հայաստանի առաքելական եկեղեցու», ինչը նրան նաեւ կսահմանափակի 29,740 քառակուսի կիլոմետր տարածքով «Իրական Հայաստանի» շրջանակներում՝ զրկելով սփյուռքի հետ օրգանական կապից:

Այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջան» նախագծին բացահայտ աջակցության ֆոնին, որը տարածքային պահանջներով մանրակրկիտ մշակված պետական   ծրագիր է: Այս քաղաքական մարաթոնի վերջնական նպատակը մինչ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է: Փորձագետները զգուշացնում են, որ եթե գործող իշխանությունը պահպանի վերահսկողությունը 2026 թվականից հետո, Հայաստանը դիմած կլինի ինքնիշխանությունից զուրկ պետական   կազմավորում դառնալու ռիսկի, որտեղ տեղ չի մնա այն շրջանակների համար, որոնք հանդես են գալիս հանուն ինքնիշխան, այլ ոչ թե վասալային քաղաքականության:

Թարգմանեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրան-Իսրայել պատերազմի վերսկսման վտանգը եւ Թեհրանի կանխարգելիչ քայլերի տրամաբանությունը

Հաջորդ գրառումը

Արցա՞խ, թե՞ Ղարաբաղ. Խաղաղության սադրանք

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Հրապարակախոսություն

Եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում եմ թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի. Նարինե Մկրտչյան

06/05/2026
Նորություններ

Հիմա էլ հայ հանրությանը շանտաժում են ուկրաինակա՞ն պատերազմով. Հակոբ Բադալյան

06/05/2026
Հաջորդ գրառումը

Արցա՞խ, թե՞ Ղարաբաղ. Խաղաղության սադրանք

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական