Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստան-Իսրայել հարաբերությունների թունավոր ճաքերը

03/02/2023
- 03 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երուսաղեմում հունվարի 27-ից 29-ի ժամանակահատվածում տեղի ունեցած միջադեպերի լուրը տագնապ առաջացրեց աշխարհասփյուռ հայկական համայնքներում։ Այդ օրերին հրեա ծայրահեղականների մի խումբ հարձակվելով հայկական մի ռեստորանի եւ հայոց պատիրարքարանի վրա սադրիչ լոզունգներ էր բացականչել, ինչպես օրինակ` «Մահ արաբներին, մահ քրիստոնյաներին»։

Նման կացության առաջ գտնվելով՝ հայերը, որոնց պատմական առնչությունները Սուրբ քաղաքի հետ սկսում են մ.թ. 6-րդ դարից, հիշեցրել են իրենց վրա հարձակվողներին, որ այդ վայրը իրենց թաղամասն է, իրենց շրջակա միջավայրը, ինչը զայրացրել է հարձակվողներին, որոնք կոպտորեն պատասխանել են` «դուք ոչ մի թաղամաս կամ միջավայր էլ չունեք այստեղ։ Սա մեր երկիրն է, դուրս եկեք այստեղից»։

Սա նոր երեւույթ չէ անշուշտ, քանի որ նման հարձակումներ արդեն մի քանի տարի է ինչ տեղի են ունենում Երուսաղեմում։ Նոր բռնկումը պարզապես Իսրայելի նորակազմ ծայրահեղական կառավարության արտացոլումն է։ Վերջիններիս որոշ անդամներ հարձակվողների նույն այդ օտարատյաց խմբավորումների շրջապատից են։ Եվ մինչ քարեր շպրտելու մեղադրանքով պաղեստինցի երիտասարդներին երկարաժամկետ բանտարկության կդատապարտվեն, ոստիկանական տեղամասերը հարձակովողների համար դարձան պարզապես ժամանակավոր կացարաններ։

Ցեղասպանությունից եւ դրան հաջորդած տեղահանությունից սկսած Երուսաղեմի հայկական համայնքի անդամների թիվը կայուն 15 հազար է եղել, երբեմն նույնիսկ ավելի։ Այն փաստը, որ համայնքն այսօր նոսրացել է եւ հաշվվում է ընդամենը 1.500 անդամ, վկայում է այն մասին, որ իրոք հայերն «այդտեղ ոչ մի միջավայր էլ չունեն»։ Հայերն ու հրեաները ճակատագրով են իրար հետ կապակցված` դառնալով 20-րդ դարի զանգվածային ցեղասպանությունների երկու զոհերը։ Այս կապն անշուշտ հզոր է, ինչքան էլ տարաձայնություններ լինեն համապատասխան երկու երկրների քաղաքականությունների միջեւ։ Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վրդովեցնում է Իսրայելում եւ աշխարհի այլ երկրներում ապրող հրեաների մեծամասնությանը, որքան բոլոր հայերին։

Քառասունչորսօրյա պատերազմի օրերին Իսրայելը մեղսակցեց Ադրբեջանի ոճիրներին, ոչ միայն մահացու ԱԹՍ-եր տրամադրելով Բաքվի կառավարությանը, այլեւ երբեմն նույնիսկ գործակցելով այդ ԱԹՍ-երը արձակելիս, որոնք հազարավոր հայ զինվորների կյանքը խլեցին։ Պատահեց այնպես, որ իսրայելական ԱԹՍ-եր արտադրող «Aeronautics LTD» ընկերությունը 2017-ին հանցանքի վայրում բռնվեց, երբ վաճառքի իր գովազդային հոլովակներում ցուցադրեց մահաբեր ԱԹՍ-երի հզորությունը` դրանք ուղարկելով Հայաստանի բանակային ստորաբաժանումների ուղղությամբ։ Այդ ժամանակ ընկերությունը ընդամենը թեթեւ պատժի արժանացավ։

Ադրբեջանի հետ զորակցման իրադարձությունից հետո, սակայն, Հայաստանը ճանաչելով տարածաշրջանում Իսրայելի հեղինակությունը, դերակատարությունն ու քաղաքական ազդեցությունը, հաշվարկված քայլ կատարեց եւ ետ Իսրայել վերադարձրեց իր դեսպանին, հակառակ արաբական աշխարհում եւ իր միակ բարեկամ հարեւան Իրանում գտնվող հայկական համայնքների մտահոգություններին։

Պարզվում է, որ հայերը անուղղակի զոհ են դարձել Իսրայելի համար, ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում, քանի որ ծայրահեղական կրոնավորները Իսրայելում ինքնության խնդիր են առաջ քաշում։ Նրանք անհրաժեշտ են համարում ճշգրտել, թե ով է իսկապես հրեա, որպեսզի հնարավոր լինի որոշել, թե ով կարող է Իսրայելի քաղաքացի դառնալ։ Մյուս կողմից, Հայաստանը գտնվում է Իսրայելի քաղաքականության հակառակ կողմում, որպես Իրանի բարեկամը, մի երկիր, որին ձգտում է հակամարտության մեջ ներգրավել երկրի նորընտիր (միաժամանակ նախկին) առաջնորդ Բենյամին Նաթանյահուն։

Նաթանյահուն իշխանության ղեկին վերադարձավ կոալիցիա կազմելով ծայրահեղական ուղղափառ եւ օտարատյաց կուսակցությունների հետ։ Նման կոալիցիան իր էությամբ միայն պայթուցիկ կարող է լինել եւ հնարավոր է  ստեղծի ներքին խնդիրներ, ինչպես նաեւ լարվածություն` Բայդենի վարչակարգի հետ գործակցելու հարցում։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իր ներկայի այս լարված ժամանակներում Իսրայել եւ տարածաշրջան է այցելում, խոստանում է երաշխավորել Վաշինգտոնի աներկբա պարտավորվածությունը Իսրայելի «անվտագությունը» ապահովելու հարցում, ինչը Նաթանյահուին լիազորություն է տալիս շղթայազերծելու ամեն տեսակի հակամարտություն, իր ետեւից քարշ տալով նաեւ Մ. Նահանգներին։

«Times of Israel» պարբերականին տված հարցազրույցում Իսրայելում Մ. Նահանգների դեսպան Թոմաս Նայդսը նշել է. «Մ. Նահանգները հույս է հայտնում, որ Նաթանյահուն զերծ կմնա այնպիսի գործողություններից, որոնք Բայդենի վարչակազմի հետ համագործակցությունը կդարձնեն ավելի դժվար»։

Շարունակելով իր մեկնաբանությունները՝ դեսպանն ավելացրել է. «Հստակ չէ, թե Նաթանյահուն կկարողանա՞ արդյոք վերահսկել այդ կոալիցիայի գործունեությունը, որը կարծես խորհրդարանում ավերիչ մեծամասնություն է կազմում, թե՞ հարկադրված կլինի հանդուրժել իր ամենապահպանողական պատգամավորների ներկայությունը, որպեսզի մնա իշխանության ղեկին»։ Վարչապետի պատասխանը այս հարցին հետեւյալն է. «Նրանք եկան ինձ միանալու։ Ես չգնացի նրանց ետեւից»։

Կարծես ծայրահեղական խմբավորումների գործողություններն ու կրոնական գաղափարախոսությունները բավական չէին, Նաթանյահուն ձեռնամուխ է եղել բարեփոխումներ կատարելու արդարադատության բնագավառում, թուլացնելով երկրի գերագույն դատարանի իշխանությունը, որը ցարդ անկախ էր բացարձակապես, եւ փոխարենը մեծացնելով խորհրդարանի լիազորությունները վերահսկելու այդ կառույցի որոշումները։ Լիբերալ հրեաները գտնում են, որ նման փոփոխությունը անկասկած կքանդի երկրի ժողովրդավարական հիմքերը։

Դատական «բարեփոխումներից» առաջին օգտվողը լինելու է Նաթանյահուն ինքը, որի հանդեպ կաշառակերության եւ զեղծարարության երեք առանձին հայցերով մեղադրանք է ներկայացված եղել, ինչը կարող է նրան կանգնեցնել գերագույն դատարանի առաջ։

Ձեռնարկված քայլը զայրացրել է երկրի քաղաքացիներին, որոնք հարյուր հազարներով բողոքի ցույցեր են կազմակերպել։ Շարժումը իր արձագանքն է գտել նաեւ Նյու Յորքում, որտեղ Վաշինգտոն Սքուերում հավաքված ամբոխը բարձրաձայնել է «ժողովրդավարություն` այժմ եւ միշտ» եւ «ֆաշիզմը ճիշտ չէ»։

Ակներեւ է, որ օտարատյացությունն ուղղված չէ հատկապես հայերի դեմ, այլ Իսրայելի բոլոր քաղաքացիներին է վերաբերում։ Այդ պատճառով է, որ Ամիր Թիբոնը «Հաաարեցում» իր հոդվածը վերնագրել է` «Նաթանյահուն կարգ ու կանոն խոստացավ, բայց փոխարենը քաոս առաջացրեց»։

Երկրում անկայունության նշաններից մեկը պաղեստինցիների հետ հարաբերություններում լարվածության թեժացումն է։ Նաթանյահուն սպառնում է ավելի խիստ միջոցներ գործադրել, մինչ հատկապես Գազայի հատվածում բնակվող երկու միլիոն պաղեստինցիները շարունակում են ապրել փաստական բանտային պայմաններում։

Իսրայելի բանտերում 4450 պաղեստինցի բանտարկյալներ կան, որոնցից 160-ը երեխաներ են, 32-ը` կանայք եւ 530-ը այսպես կոչված «վարչական կալանավորներ», որ նշանակում է, թե նրանք առանց մեղադրանքի են ազատազրկված։ Մեծամասնությունը դատապարտված է երկարաժամկետ բնատարկության, ընդ որում շատերը պարզապես ոստիկանության ներկայացուցիչների վրա քարեր շպրտելու համար։ Նրանց կյանքն առավել թշվառ դարձնելը չի կարող իսրայելցիներին ավելի խաղաղ կյանք պարգեւել։

Քանի որ ընտրությունները Իսրայելի բնակչության շրջանում հատվածայնության լուրջ հետքեր են թողել, նորընտիր վարչապետը կարծես մտադիր է տարածաշրջանում մեծապես թեժացնել իրավիճակը, որպեսզի կարողանա իր անձի շուրջ միավորել իր քաղաքացիներին։

Նաթանյահուն խիստ լարված հարաբերություններ ուներ Օբամայի վարչակազմի հետ Իրանի միջուկային զենքի գործարքի առնչությամբ։ Նախագահ Օբաման մտադիր էր բռնակցությունների միջոցով պարփակել Իրանի միջուկային ձգտումները, մինչդեռ Նաթանյահուն կողմ էր նախազգուշական հարձակումներ իրականացնել։ Թրամփի վարչակազմը ետ քաշվեց այդ գործարքից, թողնելով, որ Իրանը շարունակի առաջ տանել իր միջուկային ծրագիրը, ինչը Նաթանյահուի համար դարձավ Իրանի դեմ պատերազմը արդարացնելու պատճառ։

Առավել լայն չափագծերով տրամաբանելու դեպքում կտեսնենք, որ «Արաբական գարուն» կոչված շարժումը Միջին Արեւելքի երկրներին երկու տարբերակ էր առաջարկում. կա՛մ արժանանալ Սադդամ Հուսեյնի եւ Քադդաֆիի ճակատագրին, կա՛մ էլ խաղաղութուն կնքել Իսրայելի հետ։ Տարածաշրջանի բոլոր թագավորներն ու արքայազները, միապետերն ու էմիրները, որոնք պաղեստինցիների դատից հարյուրապատիկ ավելի կարեւոր են համարում իրենց ոսկեզօծ լոգարանների պահպանումը, հերթի կանգնեցին «Աբրահամյան համաձայնությունը» (Abraham Accords) կնքելու եւ սկսեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ։ Միակը, որ դուրս մնաց այդ խմբավորումից, Իրանն էր, որի ժամանակը կարծես եկել է հիմա, երբ իսրայելական ԱԹՍ-երը հարվածում են արդեն այդ երկրի զինվորական կառույցները։

Ադրբեջանը, որ հենց այս ամիս իր առաջին դեսպանին ուղարկեց Իսրայել, եւ Թուրքիան ախորժակները սրած աչալուրջ հետեւում են իրադարձություններին, հույս ունենալով, որ Իրան-Իսրայել հավանական պատերազմի ավարտից իրենք էլ շահառու կդառնան։ Ինչպե՞ս Իսրայելը շահառու դարձավ 44-օրյա պատերազմի ավարին, երբ Ադրբեջան-Իրան սահմանը ավելացավ 150 կիլոմետրով, Իսրայելին հնարավորություն տալով ծավալել Իրանի դեմ հետախուզական գործարքը, եւ ռազմական օդանավեր կառուցելով գրավյալ հողերի վրա, որոնց կարիքը չուներ Ադրբեջանը։ Ադրբեջանի նախագահ Ալիեւը բացահայտ պահանջ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի հանրապետության, այլեւ Հյուսիսային Իրանի տարածքների նկատմամբ։

Եթե նույնիսկ Հայաստանը ընդգրկված չէ Իսրայելի պատերազմական ծրագրերում, միենւույն է, դառնալու է չնախատեսված զոհերից մեկը, քանի որ Իրանի բարեկամ երկիր է։ Ի դեպ, Իրանն էլ իր հերթին բացահայտորեն դատապարտել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող որեւէ պահանջի առկայությունը։

Բայց պատերազմի բռնկման պարագայում նման մարտահրավերի ազդեցությունը հարցականի տակ կարող է հայտնվել։ Նաթանյահուն չափազանց զբաղված պետք է որ լինի։ Կրոնական ծայրահեղականների իշխանության գլուխն անցնելը նախքան երկրի հայերի, քրիստոնյաների եւ արաբների համար սպառնալիք դառնալը լուրջ մարտահրավեր է նետված Իսրայելի ժողովրդավարության առջեւ։ Եթե նա կարողանա կարգավորել իր իսկ ձեռքով ստեղծված քաոսը երկրի ներսում եւ արտաքին աշխարհում եւ պահպանել առողջ հարաբերություններ Մ. Նահանգների հետ, ապա կարժանանա արտակարգ պետականաստեղծ ունակություններ ունեցող անձնավորության դասին։

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերմանիայում ստեղծվում է  հայերենի արժութայնության (վալենտականության) առաջին առցանց բառարանը

Հաջորդ գրառումը

Որքա՞ն ժամանակ ունենք

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Որքա՞ն ժամանակ ունենք

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական