Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում կյանքը բլխտո՞ւմ է

Գեղամ Քյուրումյան
14/02/2025
- 14 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
22
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընթերցողներից նրանք, ովքեր վերնագրում գրված երրորդ բառը տարօրինակ կհամարեն, նշեմ, որ այն ընդամենը այս օրերին հաճախ հիշատակվող եռալ բառի հոմանիշներից մեկն է: Այն պրպտել – գտնելու ցանկությունը առաջացավ հատկապես այն պահից սկսած, երբ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ «Հայաստանում կյանքը եռում է»: Թե ինչ է հասկացվում եռալ ասելով, արտահայտությունը միանշանակ չի ընդունվում, քանզի այն կարելի է թե հանրային առումով ընդունելի զարգացումների վերագրել, թե մերժելի, երբ խոսվում է անգամ դպրոցներում թմրանյութերի տարածվածության մասին: Ինչ մնում է եռալ բառի այլ հոմանիշներին, նշենք դրանցից մի քանիսը, որպիսիք են քլթքլթալը, փխրտալը, փղփղելը, քռքռալը, զեռալը… Դրանք տեղ են գտել 1967 թվականին ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից հրատարակված «Հայոց լեզվի հոմանիշներ» բառարանում, որի խմբագիրներն են եղել հեղինակիս ու շատ ու շատ համալսարանականների անմոռանալի դասախոսներ ակադեմիկոսներ Էդվարդ Աղայանն ու Գուրգեն Սեւակը: Այնպես, որ ի հարգանք այս այրերի, հայոցս բառապաշարը հարկ է լրջագույն պատասխանատվությամբ օգտագործել, անգամ երբ եռալ ասելով նկատի ունեն համեստ եփվել, պճպճալ հոմանիշերը: Եվ հարցը՝ եթե Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ իրոք լավ է, ինչո՞ւ են իշխանական վիճակագիրները առկա բնակչության շուրջ 30 տոկոսին աղքատ դասակարգում, որոնց թվում՝ հարյուր հազարավոր երիտասարդների, հիմնականում՝ ուսանողների:

ՀՀ-ում աղքատության չնվազող մակարդակի մասին պարբերաբար հիշեցնում են պետական բարձրագույն այրերը, որոնց թվում՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վարչությունների ու բաժինների պետերից մինչեւ փոխնախարարներ եւ անձամբ նախարարներ: Շարքային քաղաքացիների մոտ կարծիք է կազմավորվել, որ նրանք այս վիճակը կարծես անկաշկանդ են ներկայացնում, քանզի դրա անմիջական պատասխանատուները չեն, այլ ընդամենը՝ արձանագրողները: Պարզից էլ պարզ է, որ աղքատությունը հաղթահարվում է աշխատանքով, որի պատասխանատուները կառավարության տնտեսական հատվածի նախարարություններն են, անշուշտ այստեղ էլ՝ ՀՀ էկոնոմիկայի գերնախարարությունը: Տարօրինակորեն այստեղ հիմնական խնդիրներ համակարգող կադրերի, ասենք՝ փոխնախարարների փոփոխություններ են տեղի ունենում, որոնք պարզապես դժվար է բացատրել:

Ասենք՝ Հ-1  հեռուստաընկերությունում հյուրընկալվել է նորանշանակ փոխնախարարը, որը պատասխանատու է երկրի անասնապահության ոլորտի վիճակի համար: Րոպեներն անցնում են, ինչ-որ պատասխաններ հնչում եւ ոչ մի խոսք այն մասին, թե ե՞րբ կբարձրանա կովերի կաթնատվությունը կամ խոզերի մսատվությունը:

Հեղինակիս հետ մի հանդիպման ընթացքում արված դիտարկմանս, որ մեզանում խոզապահները անասունների սպանդ իրականացնում են քաշի 80 կգ-ի պարագայում, նախարար Գեւորգ Պապոյանը շատ կտրուկ արձագանքեց՝ 40-45 կիլոգրամում: Պատճառը հիմնականում մեկն է՝ լիարժեք կերերի պակասը, եթե չասենք՝ բացակայությունը: Ավստրիայում հյուրընկալվելիս խոզաբուծարաններից մեկն այցելելուս ընթացքում մասնագետները փաստերից, որ սպանդ իրականացնում են 130-140 կգ-ի պարագայում, մինչ այդ եգիպտացորենի հատիկով հարստացած կերերի արդյունքում օրական ապահովելով 1-1,2 կգ քաշաճ: Արդյունքում այդ երկրում խոզի մսի 1 բնակչի հաշվով տարեկան արտադրությունը կազմում է 75 կիլոգրամ, երբ ՀՀ ցուցանիշը 4-5 կգ է, հետեւանքը՝ 1 կգ-ի դիմաց 10 դոլարի հասնող գինը, երբ Ավստրիայում այն չի գերազանցում 5-6 դոլարը, որտեղ ներառված է նաեւ առեւտրային հարկը, որը գերհարուստ բյուջեյի ծախսերի տեսքով վերադարձվում է շարքային հարկատու քաղաքացիներին:

Կյանքի եռալու հարցում նշեմ, որ աշխատակարգի առումով հայաստանցիներից որեւէ ձեւ ու չափով չառանձնացող այս երկրի մարդիկ տարվա ընթացքում վճարովի թե՛ ամառային, թե՛ ձմեռային արձակուրդներից են օգտվում, դրանք դիտարկում աշխատանքում լավագույնս դրսեւորելու նպատակ ու միջոց: Մնացյալը լիրիկա է, քանզի ըստ ավստրիաբնակ հարազատիս պատմածի, երկրի նախագահը մայրաքաղաքից որեւէ այլ վայր մեկնում է գնացքով, ուսապարկի մեջ ունենալով տիկնոջ պատրաստած ուտեստները: Այս երկրում կյանքը բնորոշելու շատ այլ մանրամասներ էլ կամ, որոնց մասսայականացումը նպատակահարմար չեմ համարում. կներեք:

Գոնե ավստրիական միջավայրում ապրելու նպատակով, պարզվում է, հարկ է եվրոպական արժեքներ ցուցադրել, որի համար պահանջվում է առօրյա ամեն ինչի… քաղաքագիտական մեկնաբանմամբ՝ դիվերսիֆիկացիա: Թե ի՞նչ է այն նշանակում, պարզեցինք բառարանների օգնությամբ. բազմազանեցնել, զանազանակերպել: Անշուշտ, բանավոր խոսքով դրանք հեշտ է արտասանել, իսկ ինչպես կիրառել անորոշ տնտեսական միջավայրում, ուր միջոցներ են անհրաժեշտ, պատասխանատվություն վերցնող մասնագետներ են պահանջվում… Մեզանում պարզվում է ելքը պարտք վերցնելն է, որպիսին է ՀՀ 2025 թվականի մոտ 6 մլրդ կազմող բյուջեում 1,5 մլրդ պակասուրդը, որն անշուշտ փակվելու է ֆինանսական նոր պարտավորություններ ստանձնելով: Ցավոք, դրանք մարելու գործընթացը պարտադրանք է, որն ընթացիկ տարում կազմում է 1 մլրդ դոլար: Թե ե՞րբ կսկսենք այստեղ ներքին հնարավորությունների օգտագործումը, պարզ չէ: Ասենք, երբեմնի հզոր էլեկտրալամպերի գործարանի տարածքում երկրին ու  տարածաշրջանին անչափ անհրաժեշտ նոր սերնդի էլեկտրասարքերի արտադրությունը: Կամ, ոչ մեծ բնակությամբ ու տարածքով Դանիայի օրինակով, ուր խոզի մսի տարեկան արտադրությունը 1,7 մլն տոննա է, ՀՀ-ում ընդամենը 170 հազար տոննա խոզի մսի արտադրության ապահովումը ներկայիս անորոշության պայմաններում: Այդ հետո կգա իրատեսական դիվերսիֆիկացիա ասվածը, երբ թե նորագույն խոհանոցային ու լոգարանային սարքեր կունենանք, թե տրանսպորտի ճանապարհային, ստորգետնյա ու օդային շարժակազմ:
Համադրելով այսօրինակ բազմազանեցումը, նկատում ենք, որ դեպի Եվրոպա ճանապարհին ՀՀ-ին առաջիկա տարիներին կայուն երկնիշ թվերով տնտեսական աճ է անհրաժեշտ, երբ կառավարությունն իր սահմանած 7 տոկոս աճը իջեցրեց 5 տոկոսի: Ինչո՞ւ, որովհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ ասենք, մեզանում ցորենի արտադրության իրականացում պետք չէ, այն…

ՀՀ շարքային քաղաքացուս այսօրինակ մտորումները ցանկանում եմ ավարտել լավատեսության զգացումով, եռալ բառի այլ հոմանիշների օգտագործմամբ, որպիսիք են՝ փշփշկելը, քլթքլթալը, քփռթալը, զեռալը…

Ահա այսպիսի միջավայր մերօրյա ՔՊ-ական ղեկավարման երկրում:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարիո Մկրտիչ Աթաքլյան. Սպորտն ու ոսկերչությունը միասին

Հաջորդ գրառումը

Ուսանողական կյանքը՝ մարտահրավերների եւ հնարավորությունների խաչմերուկում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հրապարակախոսություն

Երբ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա անվերահսկելիության խորքային դրսևորում է որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին

11/10/2025
Հրապարակախոսություն

Մեր պետությունը չի կարող հպարտանալ, երբ իր մայրերը կանգնում են դեղատան դռան մոտ և հաշվում են՝ հաց առնե՞ն, թե դեղ. Կամենդատյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Ուսանողական կյանքը՝ մարտահրավերների եւ հնարավորությունների խաչմերուկում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական