Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն առաջին անգամ արժանացավ Պրահայի Քվադրինալեի մրցանակին

16/06/2023
- 16 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նելլի Բարսեղյան. «Թատրոնի միջոցով ցույց տվեցի ոչ միայն առաջնագիծը, այլեւ թիկունքը»

Հարցազրույց հայկական տաղավարի հեղինակ եւ համադրող Նելլի Բարսեղյանի հետ

Նելլի Բարսեղյանն ավարտել է թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, մասնագիտությամբ բեմական նկարիչ է, նաեւ՝ զգեստների նկարիչ: Երեւանում աշխատել է գրեթե բոլոր թատրոննների հետ, այժմ էլ համագործակցում է Գյումրիի դրամատիկական, Ռուսական դրամատիկական, Համազգային եւ այլ թատրոնների հետ: Նրա մասնակցությամբ ներկայացումները բազմաթիվ մրցանակների են արժանացել, այդ թվում՝ միջազգային փառատոններում:

Նելլին ղեկավարում է նաեւ Սինոլաբ արվեստների լաբորատորիան, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին իրականացնել իրենց գաղափարները: Վերջին նման նախագիծը «Առավոտ» օրաթերթի հետ արվեց: «Կյանք սահմանի եզրին» կոմիքսների նախագիծը, որը նվիրված էր սահմանամերձ գոտու երեխաներին,  Լավագույն ԶԼՄ նախագիծ մրցանակին արժանացավ  Հայկական PR ասոցիացիայի կողմից: Սինոլաբը քանիցս մասնակցել է  Թբիլիսիի բեմանկարչական բիենալեին՝ ներկայացնելով նաեւ այլ հայ արվեստագետների:

Հունիսի 13-ին տեղի ունեցավ բեմանկարչական արվեստի  Պրահայի 15-րդ միազգային Քվադրինալեի հանդիսավոր մրցանակաբաշխությունը , որի ընթացքում Հայաստանի տաղավարի համադրող Նելլի Բարսեղյանի  «Ես տեսնում եմ, ես չեմ տեսնում» աշխատանքն  արժանացավ ժյուրիի պատվավոր մրցանակին: Սա Հայաստանի չորրորդ, իսկ Նելլիի երրորդ մասնակցությունն էր Պրահայի Քվադրինալեին եւ առաջին հաղթանակը:  Գլխավոր «Ոսկե Տրիգա» մրցանակը տրվեց Կիպրոսին՝ «Հանդիսատեսներ ուրվական քաղաքում» աշխատանքի համար, որը նվիրված էր Կիպրոսում Թուրքիայի զավթած եւ մինչ օրս անմարդաբնակ Ֆամագուստա քաղաքին, իսկ ուսանողական լավագույն աշխատանքի մրցանակին արժանացավ Լիբանանի ուսանողների թիմը: Տարբեր մրցանակների արժանացան եւս 17 երկիր, այդ թվում՝ Չեխիան:

Հայաստանի տաղավարի համադրող Նելլի Բարսեղյանին մրցանակը տրվեց  «Հրատապ իրավիճակներին արձագանքում՝ Երկրների և տարածաշրջանների ցուցահանդես» անվանակարգում: Հանձնելով մրցանակը, ժյուրիի անդամ, Նորվեգիայի գեղարվեստի ակադեմիայի բեմական ձեւավորման ֆակուլտետի տնօրեն, պրոֆեսոր Սերժ վոն Արխը մասնավորապես նշեց, որ «այս  հանդարտ ու հզոր ցուցադրությունը ցույց է տալիս մեզ, թե ինչ է հնարավոր, երբ թատրոնի դերասանները միասին աշխատում են»:
Մրցանակների հանձնումից հետո, Նելլին սիրով պատասխանեց մեր հարցերին:

– Անակնկա՞լ էր, թե՞ սպասելի էր նման մրցանակը ձեզ համար:

– Անկեղծ, մտածում էի, որ կհետաքրքրի իմ աշխատանքը, քանի որ բոլորովին այլ  կողմից էի ներկայացնում թատրոնը, տարածությունը, գործողությունը, բայց որ մրցանակ կստանամ` չէի սպասում: Կարծում էի, թե Ուկրաինային կտան»: 

–  Ինչպե՞ս ընտրեցիր ցուցադրության թեման:

–  Թեման ընտրել էինք նկատի ունենալով փառատոնի հիմնական կարգախոսը՝ «Եզակին»: Կազմակերպիչների պահանջն էր՝ ցույց տալ համավարակի ժամանակ եւ հետո թատրոնների կյանքը, դրանք կապելով նաեւ այդ երկրներում տեղի ունեցած եզակի դեպքերի հետ: 2020ին, երբ ողջ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, փորձում էին ինչ-որ կերպ ապրել ու լուծումներ գտնել, սկսվեց Արցախյան պատերազմը, որը եւս արհավիրք էր: Եվ իմ խնդիրն էր պարզել, թե նման աղետների դեպքում, լինի դա համավարակ, ջրհեղեղ, թե պատերազմ, ո՞րն է  թատրոնների դերը: Ես հասկացա, որ թատրոնները շատ մոտ են մարդուն, ինչի ականատեսը դարձա այդ օրերին: Կարեւոր էր պարզել նաեւ, թե թատրոնները որքան ճկուն գտնվեցին այդ օրերին եւ ինչպես օգտագործեցին իրենց տարածքները: Մենք տեսանք օպերայի բեմը, ուր գործում էին  պաշտպանական ցանցերը: Գյումրիի թատրոնի փորձասենյակներում առավոտյան գլխարկներ էին կարում առաջնագծի զինվորների համար, իսկ երեկոյան ներկայացումից հետո, նորից վերադառնում էին սենյակ եւ շարունակում էին կարել: Կամերային թատրոնը դարձել էր սննդի ու դեղորայքի, անհրաժեշտ այլ պարագաների հավաքագրման կենտրոն կամ զբաղվում էին Արցախից  տեղափոխված երեխաների հետ: Այս ցուցադրությամբ նաեւ ցանկանում էի խոսել պատերազմի մասին, բայց թատրոնի, արվեստի միջոցով եւ ցույց տալ ոչ միայն առաջնագիծը, այլեւ՝ թիկունքը: Ուստի պատմում եւ ներկայացնում եմ թատրոնները՝ այդպիսով խոսելով նաեւ պատերազմի մասին, որպեսզի Եվրոպան, որն այսօր խոսում է միայն մեկ՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին, խոսի նաեւ մեր մասին:  Քանի որ ինչպես աշխարհի տարբեր ծայրերում, այնպես էլ մեզ մոտ, չնայած զինադադարին,  պատերազմը շարունակվում է: Ինձ համար կարեւոր էր պատերազմի թեման, նկատի ունենալով, որ արտասահմանյան շատ երկրներից այցելուներ կլինեն, եւ մենք կներկայացնենեք Արցախի խնդիրը»:

– Իսկ ցուցադրությունից որքանո՞վ է հասկանալի Արցախի խնդիրը:

 –  Չեմ կարող ասել, բայց ամեն ինչ ներկայացված է փաստագրական հիմքով, այսինքն նշված QR կոդերով հնարավոր է մտնել մամուլի միջոցների կայքեր, եւ ընթերցել այդ թեմայով հոդվածը: Օրինակ, aravot.am-ում ներկայացվել էր օպերայի բեմում կատարված աշխատանքը, գործելու ընթացքը: Առաջին դրվագը բուն պատերազմի սկիզբն է, որը նույնպես ներկայացվում է համապատասխան հոդվածով՝  ցույց  տալով պատերազմի ընթացքն իր փուլերով, եւ իբրեւ հանգուցալուծում՝  ի հակադրություն «Ես տեսնում եմ, թե ես չեմ տեսնում»ին, վերջում հարց եմ տալիս՝ «Մենք տեսնում ենք, թե չենք տեսնում»:  Եվ վերջին դատարակ էջերով գրքույկը դրա համար է, որպեսզի մարդիկ արտահայտվեն, տեսնենք՝ տեսան, թե՞ չտեսան:  Մի այլ թեմա է մարդկային պատմությունը, որը ցույց եմ տալիս Գյումրու թատրոնի ռեժիսոր Արտուշ Միքայելյանի օրինակով: Երբ պատերազմը սկսվել է, նա ծառայության մեջ է եղել ամենաթեժ կետերում: Պատերազմը սկսվել է նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 27-ին, եւ ինքը պատմում էր իր զգացողությունները, որ կյանքի եւ մահվան շեմին է եղել, եւ թվում էր նորից է ծնվել: Դա նաեւ թատրոնի մարդու ներքին պայքարն է, զգացողությունները, որը համադրում ենք  իրականության հետ: Այդպիսով, փորձել եմ ցույց տալ ոչ միայն թատրոնի մարդուն, այլեւ պատերազմի սկիզբը: Ցուցադրությունը սկսվում է հողով, եւ վերջանում  կանաչ խոտով, ինչը լավատեսական ավարտ է, եւ ընդգծում է, որ այդ խոտի աճելը կախված է մեզանից: Այսինքն այլեւս ԵՍ-ը չէ, այլ ՄԵՆՔ-ն  է: Մենք  լավատես չլինելու իրավունք չունենք, եւ միայն լավատեսությունը կարող է փրկել մեզ:

–  Իսկ այս ընթացքում Քվադրինալեի այցելուները ինչպե՞ս ընդունեցին ձեր աշխատանքը, հասկանալի՞ էր այն պատգամը, որ ցանկացել եք ցուցադրության միջոցով հանրությանը հասցնել:

–    Ի զարմանս ինձ՝ այո՛: Բավական է կարդալ տպավորությունների գրքում թողած գրությունները, եւ պարզ կլինի, թե ինչպիսին են արձագանքները: Ու քանի որ խորագիրն էր՝ «Ես տեսնում եմ, ես չեմ տեսնում», շատերը գրել են՝ «Հիմա արդեն տեսնում ենք»: Շատերը շնորհակալություն էին հայտնում, որ շոշափել ենք այս թեման, քանի որ չգիտեին եւ նոր էին տեղեկանում: Օրինակ, մի իսպանացի երիտասարդ մոտեցավ եւ ասաց, որ ինքը գիտի Արցախի ու Ադրբեջանի հակամարտության մասին եւ շատ զայրացած է, որ բոլորը խոսում են Ուկրաինայի մասին, իսկ Արցախի մասին լռում են: Իմ գլխավոր նպատակն այդ էր, որ մարդկանց ասենք, որ ուրիշ պատերազմ էլ կա, բացի ուկրաինականից: Ու նաեւ մի այլ կարեւոր թեմա էի արծածում՝ թե որն է թատրոնի դերը պատերազմական իրավիճակում: Եվ պատահական չէ, որ շատերն իրենց գրառումներում նշել էին, որ միայն արվեստը կբերի իսկական խաղաղության: Իրականում արվեստը հզոր զենք է:

– Դուք արդեն երրորդ անգամ եք մասնակցում Պրահայի Քվադրինալեին: Ձեր կարծիքով, ի՞նչ են տալիս այս փառատոնները ձեզ՝ իբրեւ անհատի, եւ նաեւ մեր երկրին: Զգացե՞լ եք ազդեցությունը:

– Այո, զգացել եմ: Անհնար է, որ լինես այս ամենի մեջ ու որեւէ բան չքաղես ՝ սկսած դասախոսություններից, վարպետաց դասերից եւ վերջացրած շփումներով:  Իհարկե, ամենակարեւորն է նաեւ, որ նման հարթակները  բացում են քո մտահորիզոնը, սահմանները մի տեսակ ջնջվում են եւ դու ավելի ազատ ես սկսում ստեղծագործել ու մտածել: Բնականաբար, երբ իմ նման նկարիչը ազատ է մտածում, տեղյակ է համաշխարհային թատերական ոլորտի  նորություններին, ինքնըստինքյան, սկսում է համահունչ քայլել աշխարհի նորությունների հետ: Բնականաբար դա բերում է նաեւ իմ ոլորտի՝ երկրի թատերական արվեստի զարգացմանը:

–  Եթե համեմատելու լինենք ձեր առաջին մասնակցությունը Պրահայի Քվադրինալեին եւ հիմա, ինչ –որ զարգացում տեսնո՞ւմ եք:  Իհարկե, չեմ կարող չնշել, որ դրանցից յուրաքանչյուրն իր  ուրույն տեղն է ունեցել:

–  Այո , ուրույն տեղն են ունեցել, եւ թեմաներն են տարբեր եղել, եւ այցելուներն են տարբեր, եւ տարբեր ձեւով էլ արձագանքում են: Սխալ կլինի մեկը մյուսի հետ համեմատելը: Բայց այս վերջինը ես կառանձնացնեմ, քանի որ թեման Արցախյան պատերազմն էր: Ես հնարավորինս արեցի, որ այն իրականություն դառնա: 2015 թվականին նույնպես կարեւոր թեմայով էինք ներկայացել՝ նվիրված էր Ցեղասպանությանը, բայց ցեղասպանության մասին շատ է խոսվել, իսկ Արցախյան պատերազմի մասին ավելի քիչ է խոսվել, հատկապես՝ արվեստի բնագավառում:

–  Իսկ ինչո՞ւ Հայաստանում նման բիենալե կամ Քվադրինալե չի անցկացվում:

–  Առանձին չունենք: Բայց ՀայՖեստում մի ժամանակ իմ առաջարկած նախագծով անցկացվեց բեմանկարչության զարգացման  մի ծրագիր, որին մասնակցեցին արտասահմանից ժամանած հեղինակավոր մասնագետներ ու դասախոսներ, նաեւ աշխատաժողովներ անցկացրեինք:

–  Այստեղ ներկայացված են նաեւ բեմական ձեւավորման բազմաթիվ օրինակներ՝ մանրակերտեր: Եթե համեմատելու լինենք, Հայաստանը շա՞տ է հետ մնում այդ համաշխարհային զարգացումներից:

–  Բարդ հարց է: Որպեսզի հետ չմնա, նախ մտածելակերպը պետք է փոխվի, եւ դա միայն նկարչից կախված չէ: Թատրոնը փոխկապակցված ախատանք է նախ ռեժիսորի հետ: Բայց ես շատ լավ զարգացումներ եմ նկատում Հայաստանում՝ հատկապես երիտասարդների շրջանում: Այսօր երիտասարդները շատ ազատ են մտածում: Մի քիչ դանդաղ, բայց եկող սերունդը բոլոր կարծրատիպերը կկոտրի: Իմ կարծիքով ե՛ւ դասական թատրոնը պետք է մնա, ե՛ւ փորձարարականը, ե՛ւ պետք է լինի ցանկացած գաղափարով ներկայացում, քանի որ այդ բազմազանությունից են ծնվելու ամենալավ նախագծերը: Մարդիկ պետք է ազատ լինեն իրենց գաղափարները իրականացնելու հարցում:

Վերջում հավելենք նաեւ, որ Նելլի Բարսեղյանին ցուցադրությանն իրենց աջակցությունն են բերել  պոետ, երգահան Նարեկ Կոսմոսը, ռեժիսորներ Գոռ Մարգարյանն ու Արտուշ Միքայելյանը, լուսանկարիչներ Վաղինակ Ղազարյանը, Գուրգեն Գինոսյանը, Գայանե Հարությունյանը, Ստեփան Պողոսյանը: Նրանց լուսանկարները տպագրված են գրքույկում:
Հայկական տաղավարի գաղափարը լավագույնս փոխանցում էր մեր մտածմունքներն ու հույզերը, մեր ցավը, բայց նաեւ ապրելու ու արարելու մեր նպատակասլացությունը:

Բնականաբար, եթե Նելլի Բարսեղյանն ունենար պետական աջակցություն, կարելի կլիներ ավելի ընդարձակ ցուցադրություն ապահովել:  Ուստի, շնորհավորելով մեր հայրենակցուհուն իր իրոք  համեստ, բայց խորը ասելիք ունեցող ցուցադրության համար, հույս  հայտնենք, որ Հայաստանի մշակույթի պատասխանատուները գոնե այսուհետ կաջակցեն նման նախագծերին, որպեսզի հեղինակն իր անձնական միջոցներով չհասնի Պրահա ու միայնակ երկիր ներկայացնի, այլ զգա, որ իր թիկունքում պետություն կա:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Երեւանում

Հաջորդ գրառումը

Ինքնորոշումը Արցախի հայերի անօտարելի իրավունքն է. Միխայիլ Ալեքսանդրով

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ինքնորոշումը Արցախի հայերի անօտարելի իրավունքն է. Միխայիլ Ալեքսանդրով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Պատժի կրկնապատկումը Ռեպրեսիվ ու բռնաճնշումների քաղաքականություն կիրառող իշխանությունների սիրված ու ամենանախընտրելի դիրքորոշումներից մեկը անսխալական երևալն ու ոչ մի պարագայում սեփական...

ԿարդալDetails

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական