Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի եզդի զավակը

25/08/2022
- 26 Օգոստոսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քո հավատամքն ուժեղ էր թշնամուց, իմ քաջ եղբայր

…Պատմության էջերում  դաշինքներ կան, որոնք կնքված չեն որեւէ փաստաթղթով:  Դրանք կնքվել են պատմության ընթացքում, առաջնագծում:  Հայ եւ եզդի  ժողովուրդների եղբայրությունը դարերի պատմություն ունի.  նրանք մշտապես եղան հայի անդավաճան զինակիցը նույն թշնամու դեմ պայքարում: Հիշենք Սարդարապատի ճակատամարտը, Ջահանգիր աղային եւ նրա 500 հոգանոց հեծելազորը, Ուսուբ բեկին… Հիշենք  Արցախյան ազատամարտի ժամանակ հանուն Արցախի ու Հայաստանի իրենց կյանքը տված հերոսներին՝  Իսմայիլ Շարոյանին, Թեմուր Զեյդինյանին, Գագիկ Հաջոյանին… Նրանք մեր անմահների գնդի քաջ մարտիկներն են… Ապրիլյան պատերազմին եզդի մարտիկները  կռվում էին Հայոց բանակի շարքերում՝ մարտի դաշտում կնքելով անմահության պսակը:

Ու երբ հայոց նորագույն պատմության էջերում ապագայի պատմաբանները գրեն հայ եւ եզդի ժողովուրդների եղբայրության էջերը, սերունդների սրտում գրվելու են Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոս՝ Հայաստանի եզդի զավակ Դավիթ Աիդոեւի խոսքերը, որ դեռ իր պատանի տարիքում դպրոցական միջոցառումներից մեկի ժամանակ ասել է.

Ես ազգությամբ հայ չեմ, բայց ծնվել եմ հայ հողում եւ վտանգի պահին պատրաստ եմ կանգնել հայ զինվորի կողքին:

Դավիթ Աիդոեւի  այս խոսքերը, ցավոք, դարձան մարգարեական…Թշնամին կրկին պատերազմ սանձազերծեց ընդդեմ Արցախի ու Հայաստանի, եւ  հերոսն  իր  խոսքերը դարձրեց ուխտի ճանապարհ, ոչ մի վայրկյան չխուսափեց մարտի դաշտից եւ ընտրեց  «Մահ իմացյալը»: Կռվեց քաջաբար: Հավերժության լուսամատյանում գրվեց նաեւ նրա անունը: Նա ապագա բժիշկ էր…

Աիդոեւ Դավիթ Գերակլին ծնվել է 2000թ.-ի օգոստոսի 10-ին՝ Սպիտակ քաղաքում, սակայն բնակվել է Երեւանում: Երեխա ժամանակից շատ տարբերվում էր թե իր բնավորությամբ եւ թե իր պարանոցի նշանով: Եղել է տան միակ երեխան: Մայրը՝ Լալի Աիդոեւը միայնակ է մեծացրել զավակին՝ առանց հայր: 2006թ.-ից սկսել է հաճախել Երեւանի Շիրվանզադեի անվան դպրոց, որն  ավարտել է 2016 թ.-ին:

Դպրոցում սովորել է բարձր առաջադիմությամբ, եղել է թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների սիրելի Դավիթը: Նա մեծ սեր ուներ տարբեր մարզաձեւերի նկատմամբ.  2012թ.-ից հաճախել է «Սպարտակ» մարզադպրոց, որտեղ ունեցել է մեծ ձեռքբերումներ:Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի, ոչ միայն Հայաստանում: Իր առջեւ նպատակ էր դրել, որ պետք է դառնա Եվրոպայի չեմպիոն: Հստակ որոշել էր՝ Հայոց բանակում ծառայությունն ավարտելուց  եւ զինվորական պարտքը կատարելուց հետո  անպայման պետք է շարունակի մարզական ուղին: 

Բազմաշնորհ երիտասարդին նաեւ ապագա բժշկի ուղին էր  սպասում. դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երեւանի Հայ֊-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում : Ուսանողական ընկերները եւ դասախոսները եւս շատ սիրեցին Դավիթին՝ այդ պայծառ ու լուսավոր տղային, որ կարող էր իր սեփական դժվարությունների մասին ոչ մեկին չպատմել ոչինչ, բայց լինել ամենուր՝ ամենքի հետ, ամենքի կողքին, ովքեր ունեին իր կարիքը:  

2019 թ-ին կիսատ թողնելով ուսումը՝ հունվարի 14-ին մեկնեց ծառայության: Ծառայել է Ջրականում: Օրինակելի զինվոր էր, բոլորի սիրելին: Մեծ հարգանք էր վայելում  հրամանատարների շրջանում:  Ծառայության ընթացքում հասցրեց  ստանալ ավագ սերժանտի կոչում:

2020 թ-ին ՝ պատերազմի առաջին օրից նա   կռվեց ամենաթեժ կետերում:  Խիզախ զինվորը տիրապետում էր մի քանի զինատեսակների: Առաջին օրը զոհվեց իրենց հրամանատարը:  Եվ հրամանատարությունը վստահվեց Դավիթին: Թշնամու հարձակումը հետ մղելիս զինվորներն   գրավել էին մի բլուր, որը կոչվել է «ԱԻԴՈԵՎԻ ԲԼՈՒՐ»՝ ի պատիվ Դավիթի: Մարտերի ժամանակ արժանացել է «Մարտական խաչ» եւ «Արիություն» մեդալներին:

Հոկտեմբերի 4-֊ին ՝ ծանր մարտերից մեկի ժամանակ Դավիթ Աիդոեւը  վիրավորվեց ոտքից, սակայն չլքեց մարտի դաշտը: Զանգել էր քեռուն ու ասել.

-Քե՛ռ,  որ հետ չգամ, մորս լավ կնայես:

 Հոկտեմբերի 5-ի լուսաբացին մարտերը թեժացել էին: Դավիթ Աիդոեւն  իր 19 զինվորներին հետ նահանջ ուղարկեց , իսկ ինքն իր 3 ընկերների հետ մնաց ՝ պաշտպանելու ընկերների թիկունքը: Վերջում մենակ մնալով՝ երկար պայքարելուց հետո հերոսաբար ընկավ:

Դավիթին գտան երկար ու ծանր որոնումներից հետո՝ դեկտեմբերի 12-ին: Միայն  հունվարի  25-ին հաստավեցին  ԴՆԹ փորձաքննության արդյունքները:   Եվ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը հայ հողն իր գիրկն առավ  հերոս զավակին:

…Սադունցք գյուղում վերջին հրաժեշտը տվեցին մեր անմահացած հերոսին: 

…Ինձ հաջողվել է զրուցել հերոսի մայրիկի՝ տիկին Լալիի հետ եւ հարց տալ. ո՞րն էր Դավիթի երազանքը: Ի՞նչ ասպարեզում էր  ուզում իր խոսքն ասել կյանքում: 

-Դավիթն ուներ բազում երազանքներ: Նա բժիշկ պետք է դառնար եւ իր խոսքը այդ կերպ լսելի դարձներ եւ այդ կերպ էլ հասներ իր երազանքներին՝ իր տունն ունենար, ինձ ապահովեր ամեն բանով: Ասում էր. «Մամ, դու էլ չես աշխատելու… Դու թագուհու նման պետք ա ապրես…»:

-Դավիթը գնաց  հերոս Քյարամի  ու մեր մյուս եզդի ազատամարտիկների  ճանապարհով .   երբեք չխուսափեց բանակ զորակոչվելուց, պատերազմի դաշտում էլ կռվեց թշնամու դեմ ու անմահացավ՝ կյանքը տալով Հայաստանին ու Արցախին, որոնք իր համար մեկ հայրենիք էին:

Որտեղի՞ց էր գալիս  նրա այսչափ հայասիրությունը եւ նվիրվածությունը հայ հողին, տիկին Լալին պատասխանում է.

– Չգիտեմ՝ որտեղից էր այդքան հայրենասիրություն նրա մեջ սերմանվել, բայց միշտ ասում էր, որ Հայաստանից բացի ուրիշ երկրում չի կարող ապրել եւ ասում էր. «Եթե մենք գնանք, էնի գնա, էն մյուսը գնա, հետո՞… Հայաստանում քարերն ե՞ն մնալու»:

Դավիթն ընդմիշտ մնաց հայ հողում՝ դարձավ հերոս:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հնագետների ուումնասիրությունները հուսադրող են

Հաջորդ գրառումը

Բանակից կաշառքով ազատվելու «նախկինների» բարքերին՝ նորերը օրենքի ուժ տալ են ուզում

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Բանակից կաշառքով ազատվելու «նախկինների» բարքերին՝ նորերը օրենքի ուժ տալ են ուզում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական