Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստանը ռուս-թուրքական գրկախառնության մեջ սեղմված է մնալու». Արմեն Մարտիրոսյան

25/02/2022
- 25 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին արտերկրից, բայց ամենօրյա ռեժիմով հետեւող քաղաքական գործիչ, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ 44-օրյա պատերազմի, դրա ելքի ու դրանից հետո կատարվող իրադարաձությունների թիվ մեկ մեղավորը իշխանությունն է: «Ազգ»ի հետ զրույցում նշում է՝ Նիկոլ Փաշինյանն ու թիմն են պարտության առաջին մեղավորը,  քանի որ լավ առաջնորդությամբ կարելի էր հաղթանակի հասնել: Անկախ հանգամանքից, շարունակում է մեր զրուցակիցը, թե նախորդ իշխանություններն ինչքան աններելի բացթողումներ ու մեղքեր ունեն բանակաշինության հարցում, երկու տարին բավարար ժամանակահատված էր, որպեսզի մեծածավալ աշխատանքներ իրականացվեին ՀՀ Զինված ուժերում: Ըստ մեր զրուցակցի՝ նոր բան չէ նաեւ ընդդիմության՝ միմյանց սեւացնելու ձեռագիրը, ու եթե նախկինում գոյություն ուներ իրական ու կեղծ ընդդիմություն, ապա այժմ այս երկուսին ավելացել է նաեւ նախորդ իշխանության ներկայացուցիչներից ձեւավորված ըննդիմությունը, որն իրական ընդդիմություն չէ:

«Ներկա իշխանությունը նախորդի ժառանգությունն է, նրանք օրգանական կապի մեջ են, ու այսօր Հայաստանի խորհրդարանում ներառված բոլոր ուժերը պատասխանատվություն ունեն 44-օրյա պատերազմում պարտվելու մեջ: Բազմաթիվ սխալներ են արել ու արվում մինչեւ հիմա. համապատասխան ու անհրաժեշտ սպառազինություն ձեռք չի բերվել, պետական ռեսուրսները ոչ թե մեր երկրի անվտնագությանն են ուղղվել, այլ՝ ընդամենը մի քանի անձանց կամ նրանց ընտանիքներին: Սրան էլ հավելած՝ դիվանագիտական ձախողումները. թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով Հայաստանը մնացել է առանց ռազմավարական գործընկերների:

Հայաստանը, տարիներ շարունակ վիժեցնելով արեւմտյան ուղղությամբ տարվող քայլերն ու, հատկապես, Ազատ առեւտրի ու ասոցացման պայամնագիրը (ՍԵՊԱ)-ն, որոշակիորեն հեռացել է Արեւմուտքից: Ռուսաստանի գիրկը նետվելով էլ՝ բացի թղթի վրա գործընկերության մասին ասվող խոսքերը՝ իրական գործընկերություն չստացանք ու չտեսանք: Պատերազմի ժամանակ ու դրանից հետո հնչող տարատեսակ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ այս ամենն ռուս-թուրքական համատեղ ծրագիր է (Ակնայում ձեւավորված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի նման), ու, անկեղծ ասած, մտավախություն ունեմ, որ մեր երկիրը ռուս-թուրքական գրկախառնության մեջ սեղմված է մնալու: Պատերազմից հետո Արեւմուտքից դրական ազդակներ եկան, բայց ՀՀ իշխանությունն անգամ դրանց դրականորեն չարձագանքեց»,- նշում է նա:

Քաղաքական գործիչն այն համոզմանն է, որ հայաստանյան քաղաքական դաշտը երրորդ ուժի կարիք ունի: 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրույթունների ժամանակ, ասում է, հույս ուներ, թե հին ընդդիմադիրները կմիավորվեն, բայց ինչպես 2018-ին, այնպես 2021-ին կոպիտ սխալը թույլ տվեցին, ու ամեն մեկն առանձին-առանձին գնաց ընտրության՝ փոշիացնելով քվեներն ու դաշտը թողնելով նախորդ ու ներկա իշխանություններին, այսինքն նրանց, որ մեղավոր են 2020-ի պատերազմի աղետալի հետեւանքների համար:

«Հին ընդդիմադիրները գոնե այժմ պետք է միավորվեն ու համապատասխան քայլեր իրականացնելով՝ իրավիճակ փոխեն երկրում: Հակառակ պարագայում այն ծրագիրը, որ մշակվել է Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից, հնարավոր չի լինի չեզոքացնել: Շատ բարդ ժամանակներում ենք ապրում, կոնկրետ քայլերի անհրաժեշտություն կա, իսկ առանց բոլոր ուժերի միավորման որեւէ փրկություն մեր երկրի համար չի կարող լինել: Քայլերի հաջորդականություն, հստակ ռազմավարություն ու հուսալի գործընկերներ պետք է ունենանք՝ կարողանալու համար լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները: Մեղավորներ փնտրելու որսի հետ կապված ասեմ նաեւ, որ իհարկե, պարտությունը հենց այնպես չի լինում, իհարկե, յուրաքանչյուր պարտություն մեղավորներ ունի, ճիշտ այնպես, ինչպես հաղթանակն է կերտող ունենում: Ու դրա համար անհրաժեշտություն կա հասկանալու՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել: Այն ինֆորմացիան, որին ես տիրապխետում եմ, թույլ է տալիս եզրակացնել՝ բացի այն, որ ներկա իշխանությունները ուղղակի փայլում են դիլետանտությամբ ու կազմակերպչական հմտություններ չունենալով, Հայաստանում դավաճանների ու գործակալների կոնկրետ ցանց է գործել: Ով գոնե մեկ անգամ եղել է Արցախում, հստակ պատկերացնում է` Հադրութն, այնուհետ Շուշին վերցնելն այդքան դյուրին չէր կարող լինել: Հարձակվելու առումով՝ ադրբեջանցիներն ավելի հարմար հատվածներ ունեին՝ Ասկերանի (Ակնայի) եւ հյուսիսից էլ Մարտակերտի ուղղությունները: Բայց այդ ուղղությամբ մերոնք կարող էին կասեցնել թշնամու հարձակումը, իսկ հարավը, որ լեռնային տեղանք է, հակառակորդը, չգիտես ինչպես, կարողացել է «ճեղքել» ու հասնել Շուշի: Ակնհայտ է՝ ինչ-ինչ պայմանավորվածություններ եղել են, ու այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում մասնակցություն են ունեցել նաեւ մեծաթիվ հայ պաշտոնյաներ: Կարծում եմ՝ մի օր Հայաստանում այնպիսի իշխանություն կլինի, որ անաչառ կերպով կքննի այդ ամենը»,- իր նկատառումներ է ներկայացնում Մարտիրոսյանը:

Մեր զրուցակիցը կոպտագույն սխալ է համարում պարտված իշխանությանը նորից ընտրելը: Ըստ նրա՝ խորհրդարանում են հայտնվել նախկին երկու նախագահները, որոնց կառավարման համակարգի պատճառով է նաեւ այսօր նման իրավիճակ ստեղծվել: Իսկ բոլոր այն անձինք, հավելում է Ա. Մարտիրոսյանը, որ այս տարիներին, արդարացիորեն կամ անաչառորեն պայքարել են ՀՀ-ում իրավիճակ փոխելու համար, դուրս են մղվել դաշտից: 

Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու խաղաղության դարաշրջանի մասին նախկին պատգամավորն ասում է, որ Սփյուռքի՝ Ցեղասպանությունից հետո գաղթածների սերնդի ներկայացուցիչներ համար բացարձակ ընկալելի չէ հայ-թուրքական ջերմացման միտումը, ու դա հատկապես այն դեպքում, երբ Թուրքիան անմիջականորեն մասնակցել 44-օրյա պատերազմին: Պատերազմի ժամանակ, երբ դրսի կուսակցություններ, եկեղեցիներ ու այլ կառույցներ միասնաբար ջանքեր էին գործադրում ինչ-ինչ հարցեր լուծելու, հանգանականություններ անելու համար, այժմ, փաստացի, նման դիսկուրսի պատճառով տարանջատում, սեպ է խրվում նրանց միջեւ: Սեպ խրողը, իհարկե, Թուրքիան է, Հայաստանի իշխանություններն էլ մեծ ջանասիրությամբ փորձում են էլ ավելի մեծացնել սեպից առաջացած ճեղքը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սպառողական շուկայում գները շարունակաբար աճում են

Հաջորդ գրառումը

Ձորահէկը 90 տարեկան է

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ձորահէկը 90 տարեկան է

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ են տվել, քանի որ անցկացվել են բացառապես երկկողմանի հիմունքներով. Ալիև

25/09/2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը առաջ է քաշել միջազգային...

ԿարդալDetails

Մերձավանի սպանության դեպքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել. քննիչը հարցաքննել է նրան

25/09/2025

Պետբյուջեի ծախսերը 2026-ին 5 տոկոսով կավելանան, իսկ ռազմական բյուջեն 265 միլիոն դոլարով կպակասի

25/09/2025

Վարչապետը շատ լավ է արել, որ հետևություններ է արել, ես չեմ կարող հետևություններ անել. Սրբուհի Գալյան

25/09/2025

Հայաստանի կառավարությունը քաղաքական դրդապատճառներով բանտարկել է Սամվել Կարապետյանին և վարկաբեկում է Հայ Առաքելական Եկեղեցին. Ռոբերտ Ամստերդամ

25/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական