Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը ջրի տակ քաշողների ժամանակը

Մարիետա Խաչատրյան
30/05/2025
- 30 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
59
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բարձրաստիճան հյուրերի պակաս Հայաստանում վերջին օրերին չկա` էլ եվրաժողովի մասնակիցներ, էլ փոխադարձ այցերի շրջանակում պաշտոնյաների գալ-գնալ-փոխադարձ շատախոսություն, վարչապետի, արտգործնախարարի, ԱԺ նախագահի ակտիվություն բոլոր այդ ժողովներում եւ այլուր: Անգամ այս անգամ Ալեն Սիմոնյանը գերազանցեց ինքն իրեն`հանրության համար նոր բանավեճերի հերթական դոզան հրապարակ նետելով, դրանցից հատկապես մեկ-երկուսը, թե` երբ մենք ասում ենք արցախցիները պետք է վերադառնան, Ադրբեջանն էլ խոսում է Արեւմտյան Ադրբեջանից (վայ-վայ` սա լրիվ ադրբեջանական նարատիվ է), ու որ` խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է, իսկ դրանից 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիներըն առեւտուր են անելու:

Հինգ րոպե հետո

Իրականում ի՞նչ պետք է ակնկալի հայ մարդը խաղաղության պայմանագրի կնքումից հինգ րոպե հետո (եթե, իհարկե, այդպիսի պայմանագիր ընդհանրապես ստորագրվի).

-Թշնամու զորքի դուրսբերում Ջերմուկի զավթված հատվածից.

-Հայ բոլոր ռազմագերիների ազատ արձակում Բաքվի բանտից.

-Էթնիկ զտման ենթարկված արցախցիների ունեցվածքի փոխհատուցում Ադրբեջանի կողմից.

-Հայաստանի դեմ միջազգային հայցերի հետքաշում.

-Եւ այլն:

Ինչպես տեսնում եք` մեր թվարկումներում խոսք չկա ԱԺ նախագահի այն պատկերացման հետ կապված, թե ի՛նչ պետք է սպասել խաղաղության պայմանագրի կնքումից հինգ րոպե հետո: Երեւում է` ամեն մեկն իր սպասումն ունի խաղաղության պայմանագրի կնքում-չկնքումից: Ես, օրինակ, այդպիսի պայմանագրի կնքման չեմ սպասում, ավելին` դրա կնքման հավանականությունը զրոյական եմ համարում, նկատի ունենալով Ալիեւի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ, այդ թվում ամենավերջին` թարմ խոսույթը մայիսի 28-ին, երբ Լաչինում օդանավակայան էր բացում Պակիստանի եւ Թուրքիայի ներկայությամբ գոտեպնդված եւ կրկին Հայաստանի տարածքն Արեւմտյան Ադրբեջան էր անվանում: Զուգահեռ էլ` մի օր հետո Խոզնավարի ուղղությամբ գնդակոծում էր: Եւ այդ պատճառով Սիմոնյանի խոսքն առեւտրի մասին բուռն արձագանք գտավ, որքան էլ դա, համաձայն ԱԺ նախագահի տելեգրամյան գրառման, նրան զարմացրել է:

Եվ առհասարակ` մեր պաշտոնյաների` խաղաղության թղթի ստորագրման առումով լավատեսությունն անհասկանալի է: Օրինակ` Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վստահությունը, թե խաղաղության կառուցման գործընթացում առաջընթաց է գրանցվել, կան արդյունքներ, օրակարգն ամբողջությամբ իրականացվել է: Բա լավ, ինչու են ՌԴ պաշտպանության նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը, խոսքները մեկ արած, հայտարարում, թե Հայաստանի սահմանին էսկալացիայի հնարավորությունը պահպանվում է: Բա դիմեք այդ հայտարարողներին, բացատրություն ուզեք` դրանք օպերատիվ տեղեկությունների հիման վրա ե՞ն, թե՞ սեփական շահ սպասարկող քաղաքական հայտարարություն են, իմանանք:

Մանավանդ` ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասում է, թե կրակոցներին եթե պատասխանենք` հենց դա էսկալացիայի կբերի. բա ո՞ւր մնացին Արմեն Գրիգորյանի ասած արդյունքները: Է, որ Հայաստանի վարչապետն ասել է` պատերազմ չի լինելու` պիտի այս խոսքով միայն պաշտպանական հարցերը լուծված համարե՞լ: Ինչպիսի ծանրակշիռ եւ առարկայական արդյունք:

Դե հա`ավելի կարեւորը կրիպտոարժույթի դաշտի կարգավորվումն է, բա ո՞նց հետ մնանք օդ առնող-ծախող պետություններից, բա չլիցենզավորե՞նք նոր քվոտատերերին` կրիպտոյով հիմա էլ հարստանան: Ընդ որում` դրանք բանկերը չեն լինելու, այլ լրիվ նոր սուբյեկտներ: ԱԺ-ն կրիպտոակտիվների դաշտը կարգավորող կառավարության բերած օրենքն ափալ-թափալ ընդունեց` երեւի հարստանալու հերթի կանգնածներ կան:

«Փողով բանակից ազատվելու» նախագիծ

«Փողով բանակից ազատվելու» նախագիծը, ինչպես հանրությունն սկսեց անվանել իշխող մեծամասնության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, այնքան մեծ բացասական արձագանքի էր արժանացել հանրության մեջ, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովն այն անսպասելիորեն հետաձգեց, եւ թեեւ բացասկան արձագանքի մասով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէր մեզ հետ եւ խոսում էր պրոֆեսիոնալ բանակ ունենալու անհրաժեշտությունից (նախագծով բանակից ազատվելու համար սահմանած մեծ փրկագները դրա համար էին երեւի անհրաժեշտ), այնուամենայնիվ ակնհայտ է, որ անգամ խորհրդարանում աչքերը փակած, ավտոմատ քվեարկություններով հարկուտուրք ավելացնող իշխանությունը ստիպված է եղել հաշվի նստել այդ արձագանքի հետ:

Այդպիսի օրենսդրություն ունենալու առաջին բացասական արձագանքն այն է, որ արդեն ծառայող, կամ ծառայության ենթակա շերտերն իրենց անարդարության զոհ են համարելու, սահմանադրական իրավունքները ոտնահարված, քանի որ փող ունեցողներն արդեն օրենքով են արտոնյալ դառնալու, առաջվա նվաստացած կաշառատվության փոխարեն: Ու իրենք անգամ բարոյական հարթությունում փողով բանակից ազատվածներին վերեւից նայելու իրավունք չեն ունենա: Իսկ առաջ, երբ կաշառքով էին բանակից ազատվում, գոնե հնարավոր էր չծառայածներին վերեւից նայել, անգամ արհամարհել: Բարոյական մթնոլորտն է շուռ գալու ոտնիգլուխ: Բացի այդ` սոցիալական բեւեռացումը մի ավելորդ անգամ ընդգծվելու է ժողովրդի մեջ`ցցուն դարձնելով, որ բնակչության մի տասը տոկոս տիրապետում է Հայաստանի ողջ ռեսուրսին, ինչպես առաջ, այնպես էլ հիմա` սա ավելի է աչք խոթվելու ու դժգոհության, լարվածության շատ ռեալ առիթ է դառնալու:

Նույնիսկ ՔՊ-ի ներսում այս նախաձեռնության դեմ մարդիկ կան, ու լավ են հասկանում նրա բացասական հետեւանքները: Օրինակ` սկանդալի արդյունքում մանդատը վայր դրած Վիլեն Գաբրիելյանն իր գործընկերներին կոչ էր անում այս փուլում ձեռնպահ մնալ այդպիսի նախաձեռնությունից: Անգամ Արսեն Թորոսյանն է այն տեսակետին, որ բոլորը պետք է ծառայեն, եւ այս նախագծով սոցիալական արդարությունն է խախտվում: Իսկ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու այլ ընդդիմադիրներ ընդհանրապես կարծում են, որ այս կարգի նախաձեռնություններով բանակն են ուզում քանդել, կատարելով Հայաստանի ապառազմականացման թշնամու պահանջը:

Մեր կյանքից կիոմետրերով հեռու նախագծի թվերն ընդհանրապես անհասկանալի են հանրությանը. 1 ամսով ծառայելու եւ ծառայությունից մնացած ժամկետից ազատվելու համար նախատեսվում է 20 մլն, 6 ամսով ծառայելու եւ մնացած մասը չծառայելու համար`15 մլն դրամ վճար: Մինչեւ 16 տարեկանը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար` արական սեռի քաղաքացիներից նախատեսվում է գանձել 15 մլն դրամ պետտուրք: Նախագծով առաջարկվում է նաեւ ավելացնել զինծառայության սահմանային տարիքը`27-ից դարձնելով 37, ենթադրաբար փող գանձելու հնարավորությունը մեծացնելով:

Ընդմիշտ իմպիչմենտ

Դե իսկ մյուս տաք թեմաներից մեկն իմպիչմենտն է, որպես ընդդիմության մի թեւի` թվում է ընդմիշտ էլիտար զբաղմունք: Բայց դա չի ստացվում, հիմա էլ ընդդիմադիր թեւերն իրար կասկածում են, թե ո՞վ, ո՞ ր թեւն իրականում չի ուզում Փաշինյանի հեռացումը: Բայց դե ասեք` էլ ո՞ ր թեմայի շրջանակում կարելի է ապագա վարչապետացուների անուն կամ ցուցակ շրջանառել, թե բա` մի 10 հոգի կան, որոնց թեկնածությունները այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համաձայնեցվում են, ու, վիդիտե լի, ռուսներն իրենց թեկնածուներն ունեն, անգլիացիներն իրենցը, ֆրանսիացիներն իրենցը, ամերիկյան շրջանակներն` իրենցը: Ու այսպես խեղճ ժողովրդի գլխին են շխկացնում բազմակի անգամ արժեզրկված, անկապ մարդկանց ու «օբշչակային» լիդերների: Մի պահ ակտուալ էր Էդմոն Մարուքյանը, այս պահին` Վանեցյանը, հաջորդ պահին մի ուրիշին կրիպտոարժույթ կսարքեն, մի քանի անուն մենք էլ կարող ենք տալ` մենք էլ մեր կուլիսային աղբյուրներն ունենք: Բայց չենք անի: Ինչպես իմ նախկին գործընկերուհի Վարդ Սիմոնյանն է ասում` նկատի առնելով բոլոր ժամանակներում եւ հիմա իշխանության եղածներին.«Բաց թողեք Հայաստանի ոտքերը, հերիք է»: Նկատի ունի ժամանակին եւ հիմա բոլոր խեղդվողներին, որոնք իրենց հետ ջրի տակ են քաշում նաեւ Հայաստանը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻԻՀ նախագահ Փեզեշքիանի Հայաստան նախատեսված այցի շուրջ

Հաջորդ գրառումը

Ընդդեմ զեխության ու շվայտության

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Ընդդեմ զեխության ու շվայտության

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է․ «Սա Թրամփի ասած 23 քրիստոնյաների ցուցակն է, որի մասին նա անսպասելիորեն Փաշինյանի համար խոսեց հանդիպման...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025

Նախաստորագրություն շոուն համարե՞նք տապալված․ Միհրդատ Մադաթյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական