Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը շնորհավորում է Սըր Ռինգո Սթարին

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 7-ին բիթլ Ռինգո Սթարի ծննդյան 83-րդ տարեդարձն էր: Ինչպես նախորդ տարիներին՝ այս անգամ էլ դիմագրքում Ռինգո Սթարի պաշտոնական էջը տարածեց Երեւանի Բիթլզ փաբում հավաքված հայ երկրպագուների երաժշտական շնորհավորանքը. այժմ նրանք կատարում էին Ռինգոյի «Octopus s Garden» երգը: Բիթլը տեսահոլովակը այսպես է մակագրել՝ «Խաղաղություն եւ սեր Երեւանից, Հայաստան» եւ կողքին տեղադրել հայկական դրոշի մանրապատկերը: Այնուհետեւ այս նյութը տարածվել է «Բիթլզի» դիմագրքային պաշտոնական էջում: Ըստ բազում մեկնաբանությունների՝ այս տարի էլ հայ երկրպագուների շնորհավորանքն ամենահաջողվածն է (շնորհավորանքներ էին ստացվել նաեւ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից, Արգենտինայից, Ուրուգվայից, Պերուից, Ռուսաստանից, Ճապոնիայից եւ այլ երկրներից):
Ռինգոն (իսկական անունը՝ Ռիչարդ Սթարքի) լիվերփուլյան քառյակի ավագագույն անդամն էր, սակայն վերջինն էր հայտնվել դրա կազմում: Նա ոչ միայն խմբի թմբկահարն էր եւ որոշ դեպքերում՝ երգիչը, այլեւ կարեւորագույն դեր ուներ խմբում հակասությունները հարթեցնելու գործում: Նա երբեմն դառնում էր Ջոն Լենոնի կծու կատակների «զոհը». այսպես, Լենոնը մի առիթով հայտարարել է, թե Ռինգոն ոչ միայն աշխարհում, այլ նույնիսկ «Բիթլզ»-ում լավագույն թմբկահարը չէ: Իսկ երբ Ռինգոն բողոքել է, որ Ջոնը եւ Յոկոն մերկ լուսանկարվել են իրենց համատեղ ալբոմի կազմի համար ու քառյակը ստիպված պետք է պատասխան տա նրանց արարքի համար, Ջոնը պատասխանել է. «Ռինգո, դու պիտի պատասխանես միայն հեռախոսազանգերին»:

Ինչեւէ, նույնիսկ Լենոնն է ի վերջո ընդունել, որ «Ռինգոն ֆանտաստիկորեն լավ թմբկահար է», իսկ Փոլ Մաքքարթնին նշել է, որ Ռինգոյին նախընտրում է աշխարհի բոլոր թմբկահարներից: Հինգերորդ բիթլ Ջորջ Մարթինի խոսքերով՝ «նրա հնչողությունը ոչ ոքի հետ չես համեմատի, նա չափազանց հնարամիտ է եւ ժայռի պես կուռ, ու ամենակարեւորը՝ ցնցող կերպով զգում է երգը»: Ինքը՝ Ռինգոն իր մասին ասել է. «Ես սովորական թմբկահար եմ. իմ գործն է՝ այնպես նվագել, որպեսզի երգչին հարմար լինի երգել»:

Դեռ երիտասարդ տարիներից Ռինգոն շփումներ է ունեցել սփյուռքահայերի եւ ծագումով հայերի հետ: Բիթլզի կազմում նա նվագում էր «Զիլջյան» ապրանքանիշի ծնծղաների վրա, ինչը դրանց վաճառքի կտրուկ աճի պատճառը դարձավ: 1968 թ. Սթարը եւ Շառլ Ազնավուրը նկարահանվել են «Քաղցրակերը» փսիխոդելիկ ֆիլմում:

2011 թվականին «Rolling Stone» ամսագրի ընթերցողները Ռինգոյին անվանել են «բոլոր ժամանակների հինգերորդ լավագույն թմբկահար»: Նա երկու անգամ ընդունվել է Ռոքնռոլի փառքի սրահ՝ որպես բիթլ եւ որպես մենակատար: 2020 թվականին նա ճանաչվել է աշխարհի ամենահարուստ թմբկահարը՝ 350 միլիոն դոլար կարողությամբ: Նրա՝ առայժմ վերջին «EP3» սինգլը թողարկվել է 2022 թվականին:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաչիկ Մանուկյանի «Անմահականս» բանաստեղծությունների գիրքը հուշարձան է հանուն հայրենիքի բոլոր զոհյալներին

Հաջորդ գրառումը

Կայացել է «ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան» երկօրյա գիտաժողովը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Կայացել է «ՀՀ ԳԱԱ - 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան» երկօրյա գիտաժողովը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական