Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը կամ կլինի մեծ ու հզոր, կամ չի լինի ընդհանրապես

17/11/2023
- 17 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդունված է համարել, որ 1961 թվականին մարդկության պատմության մեջ առաջին անգամ Յուրի Գագարինի դեպի տիեզերք բարեհաջող թռիչքը ցույց տվեց ԽՍՀՄ-ի գիտատեխնիկական գերազանցությունն աշխարհում: ԱՄՆ-ի 35-րդ եւ միակ կաթոլիկ նախագահ Ջոն Քենեդին (29.05.1917-22.11.1963, պաշտոնավարել է 20.01.1961-22.11.1963: Սպանվել է Դալլասում) այդ առիթով նշել է, որ այդ առավելության աղբյուրը խորհրդային փայլուն կրթական համակարգն էր. «Խորհրդային կրթական համակարգը լավագույնն է աշխարհում,-շեշտում էր Քենեդին,-մենք պետք է շատ բան վերցնենք դրանից: ԽՍՀՄ-ը տիեզերական մրցավազքը հաղթեց դպրոցական նստարանից սկսած: Ոչ թե ֆինանսների, այլ խորհրդային դպրոցի շնորհիվ Խորհրդային Միությունը առաջ անցավ ԱՄՆ-ից»: Ցավով պիտի արձանագրեմ, որ անկախության վերականգնումից հետո, ինչպես մյուս բոլոր ասպարեզներում, կրթության ու գիտության ոլորտները եւս մենք մղեցինք լուսանցք, փոշիացնելով բոլոր ձեռքբերումները: Սա էլ իր հերթին նպաստեց, որ հասնենք այն տխուր հանգրվանին, ինչ ունենք այսօր:

Չեմ կարող ասել լավ է, թե՞ վատ, բայց խորհրդային ու անկախության սերունդները կամրջողների ներկայացուցիչ եմ: Երկու համակարգերում էլ ապրելով՝ մաշկիս վրա եմ զգացել ու պատկերացում կազմել դրանց լավ ու վատ կողմերի մասին: Իսկ պատմաբանիս գիտելիքներն ավելի են նպաստել այդ երկու համակարգերը հիմնովին ճանաչելու ու դրանց մասին սեփական հայեցակարգ ունենալու գործում: Կարող եմ վստահաբար ասել, որ հիմնարար պատկերացում ունեմ Խորհրդային համակարգի բոլոր թերի ու արատավոր կողմերի մասին: Եվ այդ ամենով հանդերձ վստահաբար կարող եմ արձանագրել, որ Հայոց հազարամյակների պատմության ընթացքում ուղղակի չկա մեկ այլ այնպիսի կարճ ժամանակահատված (պատմության համար 70 տարին մի ակնթարթ է), որի ընթացքում հայ ժողովուրդը քանակական ու որակական այդպիսի թռիչք գործեր: Միաժամանակ ուզում եմ նշել, որ ասվածը կարոտախտի դրսեւորում չէ, այլ իրատեսական գնահատման փորձ: Իսկ այդ  յոթանասունամյա թռիչքը հնարավոր եղավ, քանի որ՝

ա) ԽՍՀՄ-ում գործում էր անվճար կրթական համակարգ,

բ) անվճար էր բժշկությունը,

գ) բոլորին տրվում էին անվճար բնակարաններ,

դ) գործազրկություն բացարձակապես չկար,

ե) զարգանում էր հզորագույն գիտություն,

զ) վաղվա օրվա նկատմամբ աներեր վստահություն կար:

Բայց մեր երազած ու ամեն ինչ դրա հասնելուն ներդրած անկախության տարիներին էս ո՜ւր հասանք: Փոխվել է ամեն ինչ. նախ՝ նյութականը գերիշխող է դարձել ամեն ինչում ու բոլոր բնագավառներում, ամենուրեք գերակա է դարձել սպառողի հոգեբանությունը, հիմա նույնիսկ առանց պատճառի իրար չեն զանգում: Հարազատի հետ քեզ մտահոգող հարցերի ու խնդիրների մասին կիսվելը կոչվում է նվնվալ: Ոչ մեկը չունի քո ժամանակը, անգամ եթե դու վատառողջ ես: Մարդիկ շփվում են՝ եթե շահ ունեն: Կարեւոր խոսքերն ու գնահատանքը չեն արտահայտում մարդու կենդանության ժամանակ, իսկ հեռանալուց հետո՝ սգում են անկենդան հարթակում, շքեղ ապարանք-գերեզմաններ կառուցում: Այնինչ հիմա, քան երբեւէ, այն ժամանակն է, երբ միմյանց պիտի ասենք, որ կարեւոր ենք իրար համար, որ մարդու գոյությունը մեր կյանքում որեւէ պատճառով պայմանավորված չէ, այլ, որովհետեւ մենք կոչվում ենք մտերիմ, բարեկամ, հարազատ կամ, պարզապես՝ ընկեր: Որ առօրյա ու կենցաղ պիտի դառնա այն, որ եթե անկեղծ ենք եւ կարեկից, ապա՝ առանց շահի ու որեւէ պատճառի, այլ ուղղակի, որ կանք, որ ապրում ենք:
Էլ չեմ խոսում քաղաքական, պետական ու ազգային ներկա ծանրագույն վիճակի մասին, որ հասել ենք անկախության երեսուն տարիների ընթացքում (մեծ ցավով եմ դա ասում): Իհարկե, խոսքը վերաբերում է հատկապես վերջին հինգ տարիների «փայլուն ձեռքբերումներին». կործանարար պատերազմ, հազարավոր զոհեր ու խեղվածներ, հյուծող արտագաղթ, ամեն ինչում սուտ ու կեղծիք, համատարած ատելություն ու անվստահություն, նախկինների ու ներակաների, սեւերի ու սպիտակների միմյանց հոշոտելու պատրաստ համատարած հակադրություն, ամբողջ Արցախի ու ՀՀ որոշ տարածքների կորուստ, 100 հազարից ավելի գաղթականներ, բոլորին պատած անորոշություն ու բացարձակ անվստահություն վաղվա օրվա նկատմամբ… Երբեմն նույնիսկ թվում է, թե հասել ենք Օմար Խայամի՝ «եթե ազգը սիրահարված է իր դահիճին, նախիրի պես կմորթվի», կարգավիճակին…

Ու էսքանից հետո անտուն ու կիսաքաղց, կիսամերկ ու անորոշության ծիրում լողացող արցախցի մեր հայրենակիցների կողքին կան նաեւ հղփացած արցախցիներ Երեւանում, Գառնի Գեղարդներում են շրջագայում, քեֆեր անում: Դեռ չեմ խոսում գիշերային ակումբների մասին: Երբեմն խոսվում է, թե մեղք են, խեղճերը սթրեսից ակումբներում են դուրս գալիս, մեկ էլ գրում են՝ բա ի՞նչ անեն, չապրե՞ն: Իհարկե, թող ապրեն, բայց ամեն ինչ ձեւ ունի, չափ ունի: Երեք տարի Պուտինի գովքն արեցին, իսկ երբ Աղավնո, Բերձոր ու Փառուխ էին հանձնում, իրենք ռուսի սապոգ լպստելով օգնեցին Արցախի հանձնմանը ու հիմա էլ պետք է ջիպերով շրջեն, բայց թող չմոռանան, որ Եռաբլուրից տղերքը իրենց են նայում:

Սովորաբար ասում են, թե հիասթափությունն էլ գրիպի նման վարակիչ է, պիտի կարողանաս հաղթահարել, որ հետո կայուն իմունիտետ ձեռք բերես: Բայց անկեղծ ասած, ինքս դժվարանում եմ: Հետո էլ ասում են նաեւ, որ հայերիս մոտ իմաստությունը գալիս է մի հիմարություն գործելուց անմիջապես հետո եւ հեռանում հաջորդը գործելու նախօրյակին: Իսկապես, հարկավոր է զգուշանալ «մեր վերջին խելքից»…: Այս առումով ուզում եմ նշել, որ թեեւ հիմնականում չեմ կիսում գործընկերոջս՝ Արա Պապյանի քաղաքական հայացքները, սակայն վերջերս նա մի խելացի եւ բավականին իրատեսական գրառում էր արել, որում ասված էր, թե նրանք, ովքեր Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորում են Հայաստանի քայլերով կամ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի քաղաքականությամբ՝ նշանակում է ոչինչ չեն հասկանում ո՛չ քաղաքականությունից, ո՛չ էթնոհոգեբանությունից, ո՛չ պատմությունից եւ ո՛չ էլ տնտեսությունից: Թուրքիան առաջնորդվում է միայն մի բանով՝ իր ազգային եւ պետական շահով: Իսկ այդ շահը պահանջում է ոչ միայն հայոց պետականության ոչնչացում, այլեւ մեր տարածաշրջանում հայոց հավաքական գոյության վերացում: Ուստի Հայաստանը կա՛մ կլինի մեծ ու հզոր, կա՛մ չի լինի ընդհանրապես:

Լավ կլինի, որ յուրաքանչյուր հայ կատարի իր իրատեսական եզրահանգումը…

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

պգդ, պրոֆեսոր

13.11.2023

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիւ Եորքի ԹՄՄ «Մհեր Մկրտչեան» թատերախումբին 25-ամեակը՝ Շէյքսփիրով

Հաջորդ գրառումը

«Ոսկե աշուն» տոնակատարություն Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հրե՛շ, ես քեզ ու քո նմաններին, քեզ շնորհակալ մայրերին երբեք չե՛մ ների. 44-օրյա պատերազմում որդուն և ամուսնուն կորցրած Վեներա Սաղաթելյան

21/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «փորձարկման» հետևանքով՝ մենք նոր պետություն չենք «ստանալու»՝ բավարարվելով ադրբեջանական ենթապետության նվաստ կարգսվիճակով. Սուրենյանց

21/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ. Վարդան Օսկանյան

21/09/2025
Հաջորդ գրառումը

«Ոսկե աշուն» տոնակատարություն Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Փափազյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների

22/09/2025

Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը։ Նման հայտարարությամբ է հանդես եեկել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ  Փափազյանը։...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի մասին հարցից

22/09/2025

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

22/09/2025

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական