Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը լույս է խավարի մեջ

13/10/2023
- 13 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս լույս տեսավ վանաձորյան լրագրող Հովհաննես Կարապետյանի պատմվածքների ժողովածուն: Ի դեպ՝ հինգերորդը:

«ՀԵՏԱՀԱՅԱՑ» անվամբ փոքրիկ ժողովածուում, բացի պատմվածքներից, կան հարցազրույցներ, ակնարկներ, մանրապատումներ, պարզապես մտքեր: Հեղինակը դիտարկում է կյանքը, ուսումնասիրում  ժամանակակիցներին՝ փորձելով նրանց միջոցով տեսանելի դարձնել մեր ապրած ժամանակը:

Հովհաննես Կարապետյանը երիտասարդ տարիներին բախտ է ունեցել շրջանային «Գուգարք» թերթի խմբագրությունում հանդիպելու Եղիշե Չարենցի դստերը՝ Արփենիկին: Վերջինս ներկայացրել է մոր՝ Իզաբելլայի եւ գրող Գուրգեն Մահարու հուշերը պոետի մասին: Կարապետյանը, իհարկե, դրանք հրապարակեց «Գուգարք» թերթում եւ դրանք տեղ գտան ժողովածուում:

Գրքում հարցազրույցներ կան  Վանաձորում ապրած արվեստագետների, թատրոնի արտիստներ Հակոբ Ազիզյանի, Ալեքսանդր Շագաֆյանի, գուսան Սարգիս Զաքարյանի հետ, որոնց միջոցով ընթերցողը տեղեկանում է նրանց կյանքին եւ ստեղծագործություններին:

Ժողովածուի 16 պատմվածքներում հեղինակը շոշափում է տարբեր թեմաներ: Դրանց հերոսները հասարակ մարդիկ են, մի քանիսը՝ ոչ պարզ կյանքով:

Հետաքրքիր են կարդացվում, նովելային առանձնահատկություններով աչքի են զարնում «ՓԱԽՈՒՍՏ ՄԱՀՎԱՆ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ», «ՃԵՐՄԱԿ ԱՂԱՎՆԻ», «ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ», «ՎՐԵԺ» եւ մյուս պատմվածքները, որոնք աչքի են ընկնում իրենց նուրբ  լուծումներով: Այնուամենայնիվ լավագույնը, ըստ իս, «ՓԱՓԱԳՆ» է:

Նրա հերոսուհին՝ Արեւիկ մայրիկը ծնվել է Արեւմտյան Հայաստանում ու ապրել 100 տարի, բոլոր տարիներին ծառայելով բարությանը: Անգամ պատկառելի տարիքում գործում է գուլպաներ Արցախում կռվող ազատամարտիկների, երկրորդ աշխարհամարտում հայրենիքի պաշտպանների համար: Գրողը պատմում է  նրա պատանեկության ժամանակաշրջանի հայի դժնի օրերի, եղեռնի, թուրք ժանդարմների անմարդկային արաքների մասին, որոնք լկտիավարի ծիծաղում են՝ «Դե որտեղ է ձեր Քրիստոսը, ինչո՞ւ չի փրկում ձեզ»: Փրկել կարող էին միայն յուրայինները:
Նրանցից մեկը Սեպուհն էր, որին եւ պայքարի մեջ ուզում էր միանալ Արեւիկը: Բայց Սեպուհը մերժում է ասելով. «Կռիվը աղջկա գործը չէ»…

 Բաժանման պահին նա մի քանի տող է գրում թղթի կտորի վրա, կտրում իրենից մի փոքրիկ մազափունջ եւ փաթաթելով թաշկինակի մեջ՝ տալիս սիրած աղջկան ու պատվիրում բացել տարիներ հետո, երբ հայրենիքը կլինի ազատ ու անվտանգ:
Սեպուհը ընկերների հետ զոհվում է հայրենիքի համար թուրք հրոսակների դեմ անհավասար պայքարում: Նրա պատվիրանը Արեւիկը սիրով պահում է զարդատուփի մեջ: Պահում է ամբողջ կյանքում՝ գորովանքով:

Արեւիկ մայրիկի թաղման ժամանակ նրա հարազատներից մեկը կատարում է Սեպուհի պատվիրանը եւ թաշկինակը՝ մազափնջով եւ գրությամբ, դնում է աճյունի կողքին: Իսկ թղթի վրա գրված էր. «Իմ աննման Արեւիկ: Այս երկու օրը կռիվը առավել մոտիկեն ճանչցա: Հասկցա, որ կռվել հայրենիքի համար, ըսել է ՝ կյանքը շատ սիրել: Իսկ սերը ուժ է, գոյության, կեցության ձեւ: Հնարավոր է, որ գլուխս վար դնեմ հայ մնալու համար թշնամու դեմ այս անհավասար պայքարին մեջ: Բայց կհավատամ, որ ունենալու ենք մեր հայրենիքը:

Կխնդրեմ մայր հողին արժանացրու գոնե աս փոքրիկ մազափունջս:

Իմ անուշիկ Արեւիկ, կռիվս նաեւ քեզի համար է: Կսիրեմ քեզի: Ընդմիշտ քո՝ ՍԵՊՈՒՀ»:
Ահա այս երկտողն ու մազափունջն էին, որ որպես փափագ, իղձ ու երազանք զարդատուփից պահ տրվեցին մայր հողին:

Այդ գողտրիկ պատմվածքը երեւի ճիշտ կլիներ դնել ժողովածուի վերջում՝ կյանքի իմաստի եւ հայրենիքի ճակատագրի մասին հեղինակի խոհերի ու մտքերի հարեւանությամբ:

Մարդն ի ծնե ձգտում է Աստծուն, բայց հանդիպում է Սատանային:

Սերը կամուրջ է, որը հարկավոր է մշտապես նորոգել: Ընդ որում երկու կողմից:
Հետաքրքիր է, եթե Երկիր մոլորակը հռչակվի Թուրքիա, թուրքի աչքը կկշտանա՞ ու կհագենա՞…

Հայաստանը լույս է խավարի մեջ:

Հեղինակը, անխոս, ճիշտ է եւ՛ լույսի, եւ՛ խավարի հաշվով: Պատմության հազարամյակներին մենք միշտ ձգտել ենք դեպի լույսը՝ անտեսելով չորս կողմի խավարը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մայքլ Բարակիվա՝ գրող, ռեժիսոր, խնջույքների կազմակերպիչ

Հաջորդ գրառումը

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հրավիրում է մասնակցելու

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հրավիրում է մասնակցելու

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական