Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայապահպանությունը, որպես հարատեւության առհավատչյա

14/06/2024
- 14 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այո՜, ինչպես մեծն գրողն է ասում` «երբ երկու հայ հանդիպում են աշխարհի որեւէ անկյունում, ստեղծում են մի նոր Հայաստան»: Եվ հիմքում ունենալով հայ ինքնության պահպանման հրամայականը` այդ հազարավոր փոքրիկ հայաստաններն անձնվիրաբար պայքարում են ուծացման դեմ, հանուն հայկականության հարատեւման եւ, միգուցե, ո՞վ գիտի, մի գեղեցիկ օր հայրենիք վերադառնալու նվիրական ձգտումով:

Այս ձգտումն աներեր է տակավին 20 տարի առաջ հիմնված Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցում, որտեղ, ինչպես եւ բազմաթիվ հայաստանյան ու սփյուռքյան կրթօջախների, տեղի ունեցավ 2023-2024 ուսումնական տարվա ավարտական հանդեսը:

Եվ այսպես` 20 տարի շարունակ, 20 տարվա դժվարին եւ, միեւնույն ժամանակ, հետաքրքրալից ճանապարհ, որն այդքան նվիրումով ու ձեռք-ձեռքի տված անցել են սերունդներ, հասել մինչեւ մեր օրերը եւ հիմա անձնվիրաբար հերթափոխը փոխանցում են եկող սերունդներին, որպեսզի հարատեւի հայն ու հայերենը:

2023-24 ուս. տարին աննախադեպ էր Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցի համար. արդեն ավարտված տարվա ողջ ընթացքում, դպրոցում գրանցվել է 72 աշակերտ, որը ռեկորդային ցուցանիշ է դպրոցի գոյության պատմության մեջ: 6 դասարաններում բաշխված այդ 72 աշակերտներից 65-ը ստացան իրենց համապատասխան պատվոգրերը:

Մրցանակների եւ պատվոգրերի հանձնման արարողությանը նախորդեցին յուրաքանչյուր դասարանի պատրաստած փոքրիկ բեմականացումներն ու երաժշտական համարները, որոնք մեծ բավականություն պատճառեցին ծնողներին եւ բոլոր ներկաներին: Առաջինը բեմ բարձրացան նախադպրոցական դասարանների աշակերտները` ուսուցչուհիներ Նադեժդա Ավագյանի եւ Մարինե Արզումանյանի ղեկավարությամբ, որոնք մի քանի մանկական երգեր կատարեցին հանդիսատեսի համար: Այնուհետեւ բեմը տրամադրվեց Այբբենարանն արդեն ավարտած տարրական դասարանների աշակերտներին` Էվելինա Վարդեւանյանի եւ Հասմիկ Վարդանյանի ղեկավարությամբ, որոնք, բացի երաժշտական համարներից եւ ասմունքից, փոքրիկ բեմականացում ներկայացրեցին` նվիրված արդեն հրաժեշտ տրվող դասագրքին:

Հաջորդիվ երաժշտական համարներով հանդես եկան միջին դասարանի աշակերտները` դասղեկ Աստղիկ Սաղաթելյանի գլխավորությամբ: Նրանք հաջորդ տարի նոր դասագիրք կունենան` «Մայրենի 2»-ը, որով մի քիչ ավելի կընդլայնեն հայրենաճանաչությունը:

Իսկ ահա ամենավերջում բեմ ելան ավագ դասարանի աշակերտները` դասղեկ Գայանե Ղազարյանի գլխավորությամբ, ովքեր մի հետաքրքրական ու խորիմաստ երկխոսություն ներկայացրեցին հայրենիքի, օտարության, կարոտի, հայի ու հայերենի մասին` համեմված հայրենասիրական բանաստեղծություններով եւ Հայաստանի Հանրապետության օրհներգով:

Միջոցառմանը ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի ավագանու երեք կուսակցությունների ներկայացուցիչները` «Կոմպրոմիս» (“Compromis”) կուսակցության խոսնակ Սիլվիա Մայկեսը, Ժողովրդական կուսակցության (PP) անդամ Ամպարո Էսկորիուելան (Amparo Escorihuela) եւ իշխող Սոցիալիստական կուսակցության (PSOE ) ներկայացուցիչ, Միջազգային համագործակցության եւ ինտեգրման հարցերով խորհրդական Մարիա Խոսե Ռոմերոն (Maria Jose՛ Romero):

Դասարանների ելույթներից հետո, հայկական կազմակերպության նախագահ Արարատ Ղուկասյանը ներկայացրեց հյուրերին` խոսքը տալով նրանց: Ավագանու անդամներն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին «Արարատ» հայկական միությանը, որն, ինչպես եւ բոլորը նշեցին. «Ամեն անգամ զարմացնում եւ հիացնում է տարվա ողջ ընթացքում իրականացրած միջոցառումներով»: Նրանք խորին շնորհակալություն հայտնեցին շնորհալի աշակերտներին, նրանց ծնողներին եւ ուսուցիչներին` օրինակելի աշխատանքի համար:
Պաշտոնատար անձանց խոսքից հետո բեմ հրավիրվեցին նաեւ ուսուցչուհիները, եւ նրանք միասին մեկ առ մեկ հանձնեցին 65 աշակերտների պատվոգրերը:

Իր 20-ամյա հոբելյանը նշող հայկական կրթօջախի ուսուցչական ողջ կազմը պարգեւատրվեց շնորհակալագրերով` հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Շնորհակալագրեր ստացան նաեւ այս ուսումնական տարվանից դասավանդվող Հայկական պարերի, Շախմատի եւ Անգլերենի խմբակների ուսուցիչները` Սյուզաննա Դավթյանը, Դավիթ Դավթյանը եւ Հելենա Ղուկասյանը:

Ինչպես եւ ամեն տարի, այս տարի եւս «Տարվա լավագույն աշակերտ» հատուկ մրցանակ շնորհվեց, որն այս տարի ստացավ ավագ դասարանի աշակերտուհի Ասիա Թորոսյանը: Իսկ ահա «Տարվա լավագույն անդամ» մրցանակը շնորհվեց ավագ դասարանի ուսուցչուհի, «Արարատ» հայկական միության նվիրյալ, բազմաթիվ միջոցառումների նախաձեռնող Գայանե Ղազարյանին:

Հայկական կազմակերպության ավանդական դարձած մրցանակներից մեկը «Հայ ժողովրդի լավագույն բարեկամ» պատվավոր պարգեւն է, որն այս տարի շնորհվեց Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի (Universidad Polite՛cnica de Valencia) դասախոս, Գեոդեզիական, քարտեզագրական եւ տեղագրական ճարտարագիտության բարձրագույն տեխնիկական դպրոցի Պրոֆեսոր Լուիս Անխել Ռուիս Ֆերնանդեսին (Luis A՛ngel Ruiz Ferna՛ndez): Վերջինս Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային եւ Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանների միջեւ բազմաթիվ ուսումնակրթական նախագծերի նախաձեռնող եւ հեղինակ է: Բազմաթիվ անգամներ եղել է Հայաստանում` ե՛ւ աշխատանքային-մասնագիտական, ե՛ւ հանգստյան այցերով: Լուիս Անխել Ռուիս Ֆերնանդեսին մրցանակը շնորհեց այդ անվանակարգում առաջին մրցանակակիր Սալվադոր Գարսիա դե լա Մոտան (Salvador Garcվa de la Mota):

Իր խոսքում Լուիս Անխել Ռուիսը շնորհակալություն հայտնեց հայկական կազմակերպությանը` այս պատվավոր պարգեւը շնորհելու համար, հայ ժողովրդին` իր աննկուն կամքի եւ աշխատասիրության համար եւ իր ու Արարատ Ղուկասյանի ընդհանուր ընկեր, Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, Կրթության որակի ապահովման եւ զարգացման կենտրոնի ղեկավար, Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ Վարազդատ Հովհաննիսյանին, որի միջոցով էլ հենց հաստատվել է իսպանացի բարեկամի հետ երկարամյա ընկերությունն ու հայ ժողովրդի հետ վերջինիս մշտապես սերտացող կապը:

Եվ այսպես, եւս մեկ տարի անցավ պատմության գիրկը` ոսկե տառերով լրացնելով Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցի հարուստ էջերը: Կրթօջախի սաները կվայելեն ամառային արձակուրդները` սեպտեմբերին թարմ ուժ ու եռանդով դպրոց վերադառնալու եւ մայրենին սերտելու ձգտումով:

ԱՐԱՐԱՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Վալենսիա, Իսպանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը

Հաջորդ գրառումը

Հայ-վրացական ներկայիս հարաբերությունները

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ-վրացական ներկայիս հարաբերությունները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական