Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայազգի  գրողի հայապատում վեպն՝ իսպաներեն

03/03/2023
- 03 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայազգի կանադական ֆրանսագիր գրող, լրագրող, Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ ֆրանսալեզու օրաթերթի՝ Մոնրեալի «Լա պրեսի» սյունակագիր Ռիմա Էլքուրին (*) 2019 թվականին հրատարակել է իր առաջին՝ «Մանամ» վեպը: Այն դարձել է 2022 թվականի կանադական «Աթվուդ Գիբսոն» գրական մրցանակի ֆինալիստ, թարգմանվել անգլերեն, իսկ վերջերս իսպանական «Տիեմպո դե Տինտա» հրատարակչությունն այն լույս է ընծայել իսպաներեն:

Վեպի հերոսուհի Լեան ուսուցչուհի է: Նա չի հավատում լռությանը եւ գաղտնիությանը, ինչի մասին նա միշտ ասում է իր աշակերտներին: Լռությունը մաս չի կազմում այն ժառանգության, որը նա ստացել է Տետայից՝ իր սիրելի հայ տատիկից, որը նոր է մահացել 107 տարեկանում: Տարիներ շարունակ նրա մեծ հայ ընտանիքը պարբերաբար հավաքվում էր Տետայի շուրջը եւ լսում նրա պատմությունները: Բայց կա մի պատմություն, որը նա հրաժարվում էր պատմել: Հենց Լեան խոսք էր բացում այդ թեմայով, Տետան արագ փոխում էր նյութը… Հիմա Լեան ցանկանում է պարզել եւ հասկանալ իր նախնիների պատմությունը: Նա մեկնում է Թուրքիա, եւ քուրդ ուղեվարի օգնությամբ այցելում է իր պապենական գյուղը՝ Մանամ, որտեղ իմանում է, որ քսաներորդ դարասկզբի Հայոց ցեղասպանության ժամանակ Մանամի գրեթե ողջ բնակչությունը սպանվել է կամ աքսորվել Սիրիա: Ինչպե՞ս է վերապրել նրա տատիկն ու նրա ընտանիքը…

Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռնուհի Ռիմա Էլքուրին Քվեբեքի Ֆրանսերենի բարձրագույն խորհրդի «Ժյուլ Ֆուռնիե» մրցանակի դափնեկիր է: Որպես լրագրող գրում է կանանց իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ՝ կապված Մերձավոր Արեւելքում արաբական գարնան, Կանադայում «#MeToo» շարժման կամ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի հետ: Իսպանական ռադիոյին տված հարցազրույցում Ռիման իր վեպը համարել է «ներքին հայացք ցեղասպանությանը ու վկայության կարեւորությանը եւ հարգանքի տուրք կանանց քաջությանը եւ հուսահատ աշխարհում նրանց հույսի որոնումներին: Թեման սկսեց հետապնդել ինձ, երբ տատիկս մահացավ: Ես հասկացա, որ ես ժառանգորդն եմ մի պատմության, որի մասին շատ բան չգիտեի՝ լի լռությամբ ու գաղտնիությամբ: Թուրքական պետությունը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, եւ հիշողությունը դառնում է դիմադրության ձեւ»:

Ա. Բ.

*) Կարծում ենք, որ Էլքուրի ազգանունը պետք է գրվի Էլ Խուրի, արաբերեն խուրի բառից, որը քահանա է նշանակում, շատ տարածված՝ քրիստոնյա արաբների ազգանուններում: Ծ.Խ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հեքիաթներ եւ երազներ»

Հաջորդ գրառումը

«Մետրոպոլիտեն թանգարանը չպետք է Այվազովսկուն  որպես ուկրաինացու վերադասակարգեր»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

«Մետրոպոլիտեն թանգարանը չպետք է Այվազովսկուն  որպես ուկրաինացու վերադասակարգեր»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական