Կիրակի, Նոյեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համախմբելու համար պէտք է համախմբուիլ

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախանցեալ շաբաթ, «Ազգ»ի այս էջին վրայ, «Համախմբուիլ արցախահայութեան շուրջ» վերնագիրին տակ, որպէս համահայկական միաւորումի եւ համախմբումի միակ ու վերջին կռուան մատնանշեր էինք Հայ Առաքելական եկեղեցին՝ որպէս վերկուսակցական, վերքաղաքական ու վերպետական կառոյց, որ պարտի օրհասական այս օրերուն ազգը, ժողովուրդը, ազգային կառոյցները եւ նոյնիսկ իշխանութիւնները համախմբողի իր առաքելութիւնը կատարել, վասն արգելափակուած արցախահայութեան եւ Հայոց պետականութեան փրկութեան:

Յօդուածը արժանացաւ զանազան արձագանգներու՝ դրական եւ բացասական, մեծ մասամբ՝ անստորագիր: Բացասականներու կարգին եղան Հայաստանի մէջ յաճախ արծարծուող՝ Հայ եկեղեցիին ուղղուած քննադատութիւններ՝ երբեմն խծբծանքի մակարդակի: Հոս հարկ չենք համարեր վերջիններուն անդրադառնալ, բայց ճիշդ կը համարենք հակիրճ անդրադարձ մը կատարել առարկութիւններէն երեքին.

Ա) Սահմանադրութեամբ իսկ Եկեղեցին անջատ է պետութենէն, հետեւաբար եկեղեցականները պէտք չէ խառնուին քաղաքական հարցերու:

Բ) Վերջին 4-5 տարիներուն առկայ են լարուած յարաբերութիւններ Պետութեան եւ Եկեղեցիին միջեւ, մինչդեռ առանց Պետութեան մասնակցութեան կամ համաձայնութեան անկարելի է, ձախողութեան դատապարտուած է համահայկական տարողութեան որեւէ նախաձեռնութիւն, ինչպէս եղաւ Ռուբէն Վարդանեանի հրաւիրած վերջին՝ փետրուարեան համաժողովը, որ մնաց անհետեւանք, ապարդիւն, անշուշտ եթէ «արդիւնք» չհամարենք այն, որ Մատենադարանի յարգարժան տնօրեն Վահան Տէր Ղեւոնդեանը հրաժարեցուեցաւ իր պաշտօնէն՝ իր տնօրինած շէնքին սրահը համաժողովի կազմակերպիչներուն վարձակալութեամբ տրամադրած ըլլալուն համար…

Գ) Հայ եկեղեցին ի՛նք պառակտուած է եւ սուր հակասութիւններ կան ոչ միայն Էջմիածինի եւ Անթիլիասի, այլ նաեւ Երուսաղէմի պատրիարքութեան եւ Մայր Աթոռի, ինչպէս նաեւ՝ հասկնալիօրէն առանձնայատուկ սահմանափակումներ՝ Կ. Պոլսոյ պատրիարքութեան եւ նուիրապետական միւս Աթոռներուն միջեւ:
Արդարեւ, երեքն ալ լուրջ եւ լրջագոյն առարկութիւններ, որոնք արժանի են մամուլի նեղ սիւնակներէն անդին խորունկ քննարկումներու եւ խորհրդածութիւններու:
Այսուհանդերձ, ընդամէնը թռուցիկ անդրադարձումով մը կարելի է ըսել, որ՝

ա) Սահմանադրութիւնը յստակօրէն բնորոշած է Հայ եկեղեցին որպէս Ազգայի՛ն եկեղեցի: Հետեւաբար ազգային եւ համազգային բոլոր հարցերու մէջ Եկեղեցին իրաւունք, առաւել եւս՝ պարտականութի՛ւն ունի իր խօսքն ու գործը ի սպաս դնելու հայութեան եւ անոր հայրենիքի ծառայութեան: Ընդսմին՝ Հայաստան պետութեան, որուն, չմոռնանք, հիմնադիրներէն է մեր Եկեղեցին: Պարզապէս յիշենք երջանկայիշատակ Վազգէն Ա. Կաթողիկոսին արտասանած ճառը Հայոց խորհրդարանին մէջ, Անկախութեան հռչակման նիստին, առանց մոռնալու նաեւ, որ Մայր Աթոռը ոչ միայն բանիւ, այլեւ գործով, իր ունեցած գրեթէ ամբողջ գումարի տրամադրմամբ եղաւ առաջին բարերարը մեր նորանկախ պետականութեան:

բ) Դժբախտաբար, Նիքոլ Փաշինեանը վարչապետի աթոռին տիրանալէն անմիջապէս յետոյ իր սրբազա՜ն պարտականութիւնը համարեց Հայ եկեղեցիին նսեմացումը: Անոր առաջին հրամանագիրներէն մէկը եղաւ՝  Ամենայն Հայոց Հայրապետը մինչ այդ իր վայելած պետական պաշտպանութեան իրաւունքէն զրկելը: Անկէ ի վեր, փոխանակ օգտուելու եւ օգտագործելու Հայ եկեղեցիին համաշխարհային ու համահայկական հեղինակութենէն, որուն կապակցութեամբ այս սիւնակներէն բազմիցս արտայայտուած է այժմ հանգուցեալ մեր մեծանուն խմբագրապետ Երուանդ Ազատեանը, վարչապետ Ն. Փաշինեանը եւ անոր վարչախումբը եթէ ոչ հալածած, առնուազն անտեսած են Հայ եկեղեցիին դերը, կարողութիւններն ու հեղինակութիւնը: Անտեսում եւ հակակրանք՝ ի հաճոյս բոլոր տեսակի աղանդաւորներու, վճարովի պարտականութիւններէն մէկը Հայ եկեղեցւոյ եւ հաւատացեալներու քայքայումն է եղած եւ է՛: Ահա՛ իսկական՝ «հինգերորդ շարասիւնը», որուն վերջերս կ ակնարկէր Նիքոլ Փաշինեանը՝ այդ շարասիւնը ի զուր փնտռելով Հայոց բանակին եւ ընդդիմութեան շարքերուն մէջ:

գ) Ինչ կը վերաբերի Հայ եկեղեցիին՝ եթէ ոչ պառակտուածութեան, ապա՝ ներքին անմիաբանութեան հարցին, դժբախտաբար իրողութիւն է, եւ առաջին հերթին մեր եկեղեցական առաջնորդներուն պարտականութիւնն է գործնականօրէն համախմբուիլ, արագ լուծում տալ գոյութիւն ունեցող տարակարծութիւններուն, վեր կանգնիլ կուսակցական եւ անձնափառասիրական նկրտումներէն, որոնք հետեւանք են նախորդ դարու 50-ական թուականներէն մինչեւ այսօր շարունակուող աշխարհաքաղաքական խարդաւանքներու, որոնց այժմ կրկին զոհն է դարձեր հայութիւնը ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփիւռս:

Եկեղեցին մեր ազգի եւ ազգային պետութեան աղն է, եւ ինչպէս Քրիստոս կ’ըսէ՝ եթէ աղը իր համը կորսնցնէ, հապա ինք ինչո՞վ պիտի աղուի:

Ժամանակ չկայ: Եկեղեցին պէտք է համախմբուի, որպէսզի կարենայ համախմբել:

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջան-Իսրայել միասնական ճակատ Իրանի դեմ

Հաջորդ գրառումը

ՀՀ ՊՆ-ն հաստատել է. ԱՄՆ զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «խաղաղությունը»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը

08/11/2025
Քաղաքականություն

Մենք հետևում ենք նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող համարձակ քայլերին. Էրդողան

08/11/2025
Հրապարակախոսություն

Սարգսյանի նախօրեի մտքերը ոչ թե քաղաքական վերլուծություն էին, այլ հին ու մաշված ձայնապնակի կրկնություն. Նազելի Բաղդասարյան

08/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

(4 լեզվով). Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

08/11/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ՊՆ-ն հաստատել է. ԱՄՆ զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական