Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանի նախաձեռնությամբ Հայաստանի տարբեր մարզերի համայնքներին և հանրակրթական դպրոցներին վերջին տարիների ընթացքում նվիրաբերվել են հազարավոր գրքեր: Վերջերս բազմաթիվ գրքեր նվիրվեցին Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 դպրոցի գրադարանին:
Նախաձեռնությունը կրում է շարունական բնույթ:Առաջիկայում նախատեսվում է նվիրատվություններ ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների, ինչպես նաև զորամասերի գրադարաններին: Հարկ է նշել,որ Հայկական էներգետիկական ակադեմիան մեծ ծավալի աշխատանքներ է կատարում այս ուղղությամբ: