Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրթությունը ժամանակի մարտահրավեր

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Դպրոցում հավաքիր կրեդիտներ ու ընդունվիր համալսարան առանց քննության»,- այս նախադասությունը նմանվում է Երևանյան սուպերմարկետների աննախադեպ զեղչերի գովազդի մեկնարկին:

Ըստ նոր օրինագծի՝ ավագ դպրոցում  այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից աստիճանաբար կներդրվի կրեդիտային համակարգ: Բավարար կրեդտիներ ունենալու դեպքում 10-12-րդ դասարանի աշակերտը հնարավորություն կունենա առանց քննության բուհ ընդունվել:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փորձարկման առաջին փուլում ծրագիրը գործելու է բուհերի ենթակայությամբ գործող դպրոցների եւ Տավուշի մարզի ավագ դպրոցներում:

«Սովորողները կկարողանան կրեդիտները օգտագործել հորիզոնական եւ ուղղահայաց հարթություններում: Հորիզոնականում, օրինակ, հնարավոր կլինի կրեդիտները հանրակրթական դպրոց բերել: Ուղղահայաց հարթությունում էլ նախատեսվում է, որ դպրոցի կրեդիտները կարող են հաշվառվել քոլեջում կամ բուհում՝ ընդունելության ժամանակ կամ արդեն ուսումնառության ընթացքում»,- ասում է փոխնախարարը:

 Այսպիսով, երբ աշակերտը դպրոցում սովորում է գրաբար, ապա ընդունվում է բանասսիրության ֆակուլտետ, կարողանում է նաեւ այդ կրեդիտը բերել համալսարան եւ բուհում ուսումնառության շրջանում ազատվել տվյալ դասընթացից:

«Օրինագծում կան մի շարք անհամապատասխանություններ: Օրինակ՝ եթե դիմորդը իր հետ կրեդիտ է բերում համալսարան, այս դեպքում նա համալսարանում ազատվում է տվյալ առարկայի դասընթացից, ապա ինչով է լրացվելու այդ բաց մնացած 80 րոպեն, կամ արդյոք հանրակրթական դպրոցը կարո՞ղ է աշակերտին տրամադրել այն գիտելիքը, որը համապատասխանում է համալսարանական չափորոշիչներին »,- մեզ հետ զրույցում ասում է 28-ամյա Աննան:

Ըստ e-draft.am կայքում տեղադրված տեղեկության, նախագծի հիմնական նպատակն է սովորողների շարժունությունը եւ անցումը հանրակրթությունից նախնական, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավելի դյուրին դարձնելն է, ինչպես նաեւ զարգացնել կրթական միասնական միջավայրի համագործակցությունը հանրակրթական ուսումնական  եւ արտադպրոցական այլ կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների միջեւ:

«Նախագիծը ենթադրում է, որ դպրոցը պետք է կազմի կրթական ծրագիր, որի բովանդակությունը կհամապատասխանի բուհի տվյալ առարկայի կրթական ծրագրին ու բովանդակությանը: Արդյո՞ք կկարողանան մշակել, օրինակ, փիլիսոփայության մի մոդուլ, որին բուհը կասի՝ շատ լավ է»,- ասում է Մանկավարժական համալսարանի դասախոս Արթուր Բաղդասարյանը, ապա ավելացնում. «Իմ կարծիքով` դժվար թե բերի հավասարության, որովհետեւ հայտնի դպրոցները նորից կմշակեն իրենց մոդուլները, դրանք կճանաչվեն, իսկ սովորական դպրոցները կկարողանա՞ն մշակել այնպիսի մոդուլներ, որոնք բուհերի համար ընդունելի լինեն»:

Այս հարցին այլ տեսանկյունից մոտենալիս կարելի է նաեւ հաշվի առնել կոռուպցիոն ռիսկերի բարձրացումը, սակայն առավելապես պետք է կարեւորել, թե ինչքանով այն կնպաստի ուսուցման որակի բարձրացմանը:

Բոլոնյան համակարգ, մեկ բուհ, մեկ մասնագիտություն, QR ատեստատ, կրեդիտային համակարգ հանրակրթական դպրոցում.  նոր սերունդ coming soon:  

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Երիտասարդ լրագրողների սեմինար-պարապմունքները շարունակվում են

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Երիտասարդ լրագրողների սեմինար-պարապմունքները շարունակվում են

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական