Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոնստանտին Համբարձումյանի հիշատակին

13/01/2023
- 13 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացավ արտադրւթյան հմուտ ու փորձառու կազմակերպիչ,  պայծառ մի մարդ՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Արշակի Համբարձումյանը: Նա ծնվել է 1937 թվականին: 1959 թվականին ավարտելով Ադրբեջանի ինդուստրիալ ինստիտուտը, նշանակում է ստանում Սեւանում կառուցվող գործադիր մեխանիզմների գործարան: Ձեռնարկության գործարկումից հետո դառնում է գործարանի գլխավոր կոնստրուկտոր, ապա՝ գլխավոր ճարտարագետ, իսկ 1963 թվականին՝ տնօրեն: 1969 թվականին բանիմաց ճարտարագետին ու կազմակերպչին տեղափոխում են Երեւան՝ գլխավորելու «Էլեկտրաճշգրիտսարք» գործարանը: 5 տարի անց Կոնստանտին Համբարձումյանի աշխատանքային կենսագրությունը շարունակվում է Լուսակերտում կառուցվող գործիքաշինական գործարանի տնօրենի պաշտոնում:

Նրա ղեկավարած ձեռնարկությունները, մաս կազմելով Խորհրդային Հայաստանի ժողովրդատնտեսական համալիրի, հանրապետության արդյունաբերական ներուժի կարեւոր բաղադրիչներն էին, ապահովելով թե՜ տնտեսական զարգացում, թե՜ գիատեխնիկական ու ինժեներական մտքի վերելք, թե՜ բնակչության կայուն զբաղվածություն:

1974-78 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ տեղական արդյունաբերության նախարարության Գիաարտադրական միավորման գլխավոր տնօրեն:

Սկսած 1978 թվականից՝ 15 տարի անընդմեջ Կոնտանտին Համբարձումյանը վարել է մեր հանրապետության տեղական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 1993թ. հիմնել եւ գլխավորել է «ԱՆԵՏ» ընկերությունը:

Կոնստանտին Համբարձումյանը նաեւ ծավալել է բեղմնավոր գիտական գործունեություն, մասնակցել խորհրդային տիեզերական ծրագրի ճարտարագիտական լուծումների մշակմանն ու իրագործմանը: Նա ընկերություն է արել խորհրդային տիեզերագնացներից շատերի հետ, բազմիցս հյուրընկալել  նրանց Հայաստանում:

Կոնստանտին Համբարձումյանը հայտնի հավաքորդ՝ կոլեկցիոներ էր, հայկական դրամագիտության ճանաչված գիտակ ու փորձագետ:

Հայ մտավորականի, լուսավոր մարդու հիշատակն ընդմիշտ կմնա իրեն ճանչածների սրտերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վախճանվել է մերօրյա գրատպության երախտավոր Վրեժ Մարկոսյանը

Հաջորդ գրառումը

Հայազգի գրողի վեպը՝ լավագույն ութնյակում

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

Հայազգի գրողի վեպը՝ լավագույն ութնյակում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական