Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կիրովաբադի դեպքերի նմանությամբ. Ադրբեջանն այսօր Արցախում կրկնում է 1988-ի սցենարը

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի կարծիքով՝ Ադրբեջանն օրեր առաջ Արցախում միտումնավոր էր որոշել ոչ թե ռազմական ագրեսիայի, այլ բնապահպանական սադրանքի դիմել: Ըստ նրա՝ դա արտաքին աշխարհի աչքերին թոզ փչելու միտում ունի՝ ցույց տալու համար, թե իրենք ռազմական ագրեսիայի կողմնակիցը չեն: Բայց, «Ազգ»ի հետ զրույցում շարունակում է ադրբեջանագետը, Ադրբեջանը տարբեր առիթներ է փնտրում իրավիճակը լարելու համար: Մանրամասնում է՝ այսօր, այսպես ասած, էկոլոգիական խնդիրը հրապարակ կբերեն, վաղը կասեն՝ կենցաղային հողի վրա ծեծկռտուք կամ, Աստված մի արասցե, սպանություն է տեղի ունեցել, ու այդպես շարունակ: «Ադրբեջանի նպատակը հստակ է՝ անել ամեն հնարավորն ու անհնարը, որ Արցախի հայությունը դուրս գա Արցախից, չապրի Արցախում, որովհետեւ եթե այնտեղ հայեր չապերն, ապա Ալիեւը կփորձի վերջնականապես հասնել իր նպատակին»,- ասում է նա:

Ադրբեջանագետ Հայրապետյանը հետաքրքրական զուգադիպություններ է նկատել նաեւ 1988-ի ու այսօրվա իրադարձությունների միջեւ: Նշում է՝ 1988-ին Կիրովաբադում՝ Գանձակում, տեղի ունեցած ջարդերից ընդամենն օրեր առաջ ադրբեջանական մամուլում մի հոդված էր տպագրվել այն մասին, թե իբր Շուշիում Երեւանի «Ալյումինի» գործարանի աշխատակիցների համար հանգստյան գոտի կառուցելու պատճառով ծառեր են հատվում. «Դրանից հետո Բաքվում ահագնացող հայկական տրամադրություններ առաջացան, ու իրենք Կիրովաբադում ջարդեր իրականացրին: Այս նույն սցենարն այժմ բառացիորեն նույն կերպով ցանկանում են կրկնել»:

 Այդ ամենից հետո սակայն, շեշտում է նախկին պատգամավորը, իրավիճակը քննելով՝ այդպես էլ որեւէ հետեւություն չենք անում, դասեր չենք քաղում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի հարցի, կարգավիճակի ու հարակից այլ հարցերի վերաբերյալ օրերս արած՝ հարցեր առաջացնող հայտարարություններին, ապա ըստ մեր զրուցակցի ՝թեեւ Նիկոլ Փաշինյանն ու օրվա իշխանությունը թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ դրա հետեւանքների, թե՛ Արցախի հետագա կարգավիճակի մասով սխալներ թույլ տվել են ու շարունակում են թույլ տալ, բայց Ռուսաստանն էլ իր հերթին է որոշակի հարցերում թերանում: «Ռուսական կողմի գլխացավանքը ոչ թե այն է, որ Փաշինյանն իր նախընտրական ծրագրից հրաժարվել է, այլ այն, որ իրենք որոշակի բաներ (կապված ռուս խաղաղապահների մանդատի երկարացման կամ Արցախի կարգավիճակի հարցի ձգձգման հետ) չեն կարողանում Բաքվին պարտադրել»,- ավելացնում է մեր զրուցակիցը:

Փաշինյանն ու նրա քաղաքական թիմն Արցախի մասով բոլոր տեսակի հարցերը Ռուսաստան-Ադրբեջան տիրույթ են տեղափոխում: Իսկ դա, շեշտում է, չափազանց վտանգավոր է, քանի որ եթե մեր հարցերն առանց մեզ են լուծում, ապա, միանշանակ, դրանք ոչ թե հօգուտ, այլ ի հաշիվ մեզ են լուծելու:

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ ասում է, որ «Լաչինի» միջանցքը փակելու մասին Ադրբեջանը նոր չէ, որ խոսում է, այդ մասին պաշտոնական Բաքուն ակնարկներ դեռեւս այս տարվա ամռանից է անում: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը դեպի Նախիջեւան Բերձորի միջանցքի կարգավիճակին հավասար ճանապարհ է ուզում, ու դրան հասնելու համար փակում է Հայաստանն Արցախին կապող միակ միջանցքը: «Հակառակ դեպքում ասում են, թե Արցախ մտնող մուտքի մոտ անցակետ կդնեն ու կհսկեն մեր՝ արցախցիներիս մուտքուելքը: Այս ընթացքում փորձարկումներ են անում, դրա վկայությունը դեկտեմբերի 3-ին կատարվածն էր՝ իհարկե անհեթեթ պատճառաբանությամբ»,- հավելում է պատգամավորը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի այս ձեռագիրն արդեն ծանոթ է արցախցիներին, նույնկերպ մեր վայ-հարեւաններն այս տարվա մարտին Արցախը զրկել էին գազամատակարարումից:

Այսկերպ, ասում է Հակոբյանը, ադրբեջանցիներն Արցախում ցանկանում են խուճապ ստեղծել, ու հայկական երկրորդ հանրապետությունը հայաթափման տանել: Ինչ վերաբերում է հայ ու ադրբեջանցի երիտասարդների միջեւ Գետավանում տեղի ունեցած միջադեպին, երբ արցախցիները պատասխան էին տվել իրենց հասցեին լպիրշ արտահայտություններ արած ադրբեջանցիներին, ապա մեր զրուցակիցն ասում է. «Ո՛չ Արցախը Հայաստանին կապող ճանապարհն ամեն պահի փակվելու վտանգը, ո՛չ Գետավան համայնքում տեղի ունեցած միջադեպը չեն ընկճել արցախցիներին: Խուճապ ընդհանրապես չկա: Ավելին, շարունակում է ավելի հեշտ կառավարվել»,- շեշտում է Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավորը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր մեխեր խփելու տեղ են ազատել

Հաջորդ գրառումը

Երգիծաողբերգութիւն Սուրիոյ մէջ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը
Women wait to fill their cooking gas cylinders outside a gas filling station amid a scarcity in cooking gas supplies in Sanaa, Yemen March 4, 2018. REUTERS/Khaled Abdullah

Երգիծաողբերգութիւն Սուրիոյ մէջ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական