Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կիմա Կիրակոսյանի «Ուզում էի երեխա ունենալ» վիպակի շուրջ

01/12/2023
- 01 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վաղուց սիրո բուռն տեսարաններով վեպեր ու վիպակներ չեն գրվում: Վիպագիրները խուսափում են զգայացունց եւ արցունքներ բերող դրամաներից ու տարաբնույթ հանգուցալուծումներից: «Ուզում էի երեխա ունենալ» վիպակի մուտքը, սակայն, հերքում է վերոհիշյալը: Երիտասարդ կնոջ՝ Նառա Հովսեփյանի կերպարի մեջոցով հեղինակը հիշեցնում է դարձյալ, որ սերն է ամենավեհը եւ բարձրը: Վիպակի գլխավոր հերոսուհին զոհում է իրեն՝ հանուն նոր կյանքի, որը մեծ սիրո ծնունդ է, կարեւոր էակ, եւ հենց նա՛ պիտի առողջացնի ճահճում հայտնված երկրի բնակիչների կյանքն ու հոգին: Նառան օտար հողում կարողացել է շատ բաների հասնել՝ մասնագիտանալ, լեզու սովորել, աշխատանք ունենալ, մի խոսքով՝ կայանալ: Սակայն ամենակարեւոր անձը նրա կյանքում՝ սիրած տղամարդը, հեռվում է, եւ տանջանքն ու կարոտը դառնում են այն կենտրոնները, որոնց շուրջն էլ զարգանում են վիպական գործողությունները:

Արձակի կարեւոր առանձնահատկություններից մեկն, անշուշտ, հետաքրքրական սյուժեն է եւ այն ճիշտ հունով տանելը: Ճիշտ կառուցված սյուժեն այս վիպակի հաղթաթուղթն է: Կիրակոսյանին հաջողվում է «խաղալ» տարածաժամանակային գալարներում, «հետ բերել» անցյալը, ընթերցողին ճշգրտորեն ներկայացնել գլխավոր պատճառը, որի հետեւանքով վիպակի հերոսները փոխում են իրենց կյանքի խաչմերուկները: Արթուրն ամուսնանում է մի կնոջ հետ, ում չի սիրում, բայց երեխաներ ունի եւ պարտավորված է զգում: Նա լքել է Նառային, երբ մեկ ուրիշից իմացել է, թե նա երեխա չի պարգեւի իրեն, քանի որ առողջական լուրջ խնդիր ունի: Մինչդեռ ամուսնանում է սրտի արատով հիվանդ կնոջ՝ Ռայայի հետ: Վիպական գործողություններում կարեւոր դեր են խաղում հակասությունները, իրարարամերժ դեպքերը եւ ամենակարեւորը՝ հանգամանքները՝ դառնալով խթանիչ ուժ: Նրանք են տնօրինում հերոսների կյանքն ու ճակատագիրը, թեպետ Նառան մի դրվագում հաստատում է. « Իմ կյանքը ես պետք է տնօրինեմ, եւ ես եկել եմ մի կարեւոր հարց լուծելու»: Եվ նա, իսկապե՛ս, լուծում է այդ կարեւոր հարցը:

Վիպակի արժանիքներից մեկը Նառայի կերպարի հայտնությունն է: Կանացի, գեղագետ, սիրո արժեքն իմացող, նուրբ հոգով գեղեցիկ այս կինը գնահատում է դիմացինի կյանքը, պատրաստ է հասկանալու նրան: Չի ուզում կործանել սիրած տղամարդու ընտանիքը. «Ես չեմ կարողանում առանց քեզ ապրել, բայց նաեւ չեմ ուզում՝ դու բաժանվես քո ընտանիքից, բայց այն, ինչ ինձ էր պատկանում, ես չունեմ, ուզում եմ քո մասնիկն ունենալ: Կարծում եմ, գոնե դրա իրավունքն ունեմ»:

Վիպակի կենսահյութը սերն է: Հեղինակը գունավորում է պատումի կյանքը հենց սիրո ձայներով, տեսարաններով, հնչեղությամբ: Մեկ անգամ չէ, որ «հնչում է» բեթհովենյան հայտնի մեղեդին, նաեւ գետն իր ընթացքով եւ շարժմամբ նույնպես մասնակցում է գործողություններին: Հերոսները վստահ են, որ սիրում են, եւ սերը փոթորկվում է ընթերցողի աչքի առջեւ, ահագնանում, ցույց տալիս իր կարեւոր դերն ու նշանակությունը մարդու կյանքում:

Նառան արտասահմանից հայրենիք է գալիս Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, երբ երկիրը գտնվում էր սոցիալական աղետների հորձանուտում: Հենց օդանավակայանում իրեն դիմավորած հարազատներին նա գտնում է ծերացած, ընկճված, հոգսաշատ, տղամարդկանց ատամնաշարը՝ թափված, որը տխրեցնում է նրան: Կյանքն այդպիսին է, վիպական մի շարք տեսարաններում մարդիկ փորձում են վայելել կյանքը, յուրաքանչյուրն՝ իր պատկերացմամբ: Նրանք հայտնվում են հայկական բնության գողտրիկ ու գեղեցիկ վայրերում, տղամարդիկ պատրաստում են հայկական խորոված, սիրահետում կանանց, գնում տարաբնույթ արկածների: Հայտնվում են նոր հերոսներ՝ Վարուժը, Ավոն, Արտակը, անհասկանալի վարքուբարքով Արուսն ու Շողիկը, որոնցից Նառան էապես տարբերվում է: Երիտասարդ այս կանայք ապրում են բնազդով, նկատում եւ խանդով վերաբերվում Նառային՝ գնահատելով վերջինիս առաքինությունները:

Նառան ապրում է հայրենիքի սիրով եւ հոգսերով, ապրում է այն գեղեցկացնելու, նորոգելու գաղափարներով, երկխոսություններում զգացվում է, թե ինչքան է տառապել հայրենիքի ու հարազատների կարոտից. «Ինձ ինչ, որ Ամերիկան հարուստ երկիր է, քանի որ ես իմ երկրի կարոտից չեմ քնում, իմ հայրական տունն եմ հիշում: Մանկությանս ոտնահետքերն եմ փնտրում օտար քաղաքի դատարկ փողոցներում: Շլացուցիչ լույսերի մեջ՝ ես իմ սրտի լույսն եմ փնտրում ու չեմ գտնում: Այնտեղ էլ խավար է անհայրենիք: Անհայրենիք կյանքը տառապանք է»: Այս ամենն ավելի է ընդգծվում, երբ Նառան հանդիպում է իր դասընկերներին, հիշում անցյալը, որ մայր հողում էր՝ հարազատների, սիրելի ընկերների հետ:

Ինչպես Կիրակոսյանի նախորդ՝ «Կարոտախտին բուժում չկա» վիպակում, այստեղ նույնպես գլխավոր հերոսուհին ապրում է հայրենիքի գոյությամբ, լեզվի եւ մշակույթի կրողն է, ինչի հակառակը մենք տեսնում ենք Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպի հերոսների վարքագծում: Օտարության մեջ Կիրակոսյանի հերոսներն ավելի են կապվում հայրենի հողին ու նրա անցյալին:

Մեծ սիրո պատկերմանը նվիրված «Ուզում էի երեխա ունենալ» վիպակում Կիրակոսյանը մի քանի անգամ անդրադառնում է հայկական էպոսին եւ նրա գլխավոր հերոս Դավթին: Բանեցնում է մեկ հնարք եւս: Պատմողի ասելիքն ինչ-որ տեղ «թեթեւանում է» տարբեր հերոսների (հատկապես գլխավոր) անուղղակի խոսքով, ներքին մենախոսություններում, որով նաեւ հեշտանում է պատկերացում կազմել տվյալ կերպարի մասին: Արթուրը վիպակի սկզբում դեռ բացահայտված չէ, սակայն հետագա դրվագներում հենց այդպիսի «մենախոսություններում» արդեն երեւան է հանում իր բուռն սերը Նառայի հանդեպ: Կինը պայքարում է սիրո համար, հաստատում իր կանացիությունը, չի երկնչում տղամարդուց, որը որոշ դրվագներում թույլ է տալիս Նառայի համար ոչ ընդունելի արարքներ: «-Կանացիությունդ հրապուրեց, բարությունդ գրավեց, հյուրասիրելու արվեստդ բանտարկեց, իսկ հպարտությունդ ինձ սպանեց»,- խոստովանում է Արթուրը:

Վիպակն, անշուշտ, սիրային դրամա է՝ բոլոր նրբերանգներով եւ վիպական անցուդարձով: Սիրող մարդիկ մոռանում են ժամանակի գոյության մասին: Նրանց համար օրն ակնթարթ է, ժամերը՝ վայրկյաններ: Պատկերված 1-2 օրերը թեպետ դանդաղ, բայց մանրամասն նկարագրում են նրանց ապրումների ուժն ու սլացքը՝ նորից ապացուցելով, որ սերն է միակ փրկությունը: Ավելին, բոլորն են նկատում, որ նրանց սերը տարածվել է շրջապատում՝ լուսավորելով բոլորի հոգիները: Սեր, որը նրանք չէին կարողանում թաքցնել, անգամ: Նառայի կերպարը նաեւ սթափեցնող է: Համարձակ եւ խելացի՝ նա փորձում է բարձրացնել Արթուրին, որն ամեն րոպե կարող էր հայտնվել ցածրում: Սիրած կինը նրան նոր իրականություն է բերում, «բացում» աչքերը»: Վիպակի ամենավերջին հատվածը դրա ապացույցն է: Արթուրը պատրաստ է հոգեպես՝ իր տուն բերելու եւ մեծացնելու իրենց նորածնին՝ Նաիրի որդուն, քանի որ Նառան հեռանում է աշխարհից ծննդաբերության ընթացքում: Հեղինակը դիտմամբ շատ արագ է ավարտում այս հատվածը: Հավանաբար վիպակը գրելիս աստիճանաբար «կապվել է» գլխավոր հերոսուհու կերպարին (այդպես է եղել շատ գրողների մոտ) եւ վերջին տեսարանները նա թղթին է հանձնում արագ գործողությունների եւ քիչ տեսարանների հաջորդականությամբ:

ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

115-ամյակ. «Սարոյանը եւ արվեստը» միջազգային գիտաժողովը՝ արվեստագիտության եւ սարոյանագիտության նոր հանգրվան

Հաջորդ գրառումը

Կոմիտասի «Անուշը» ամբողջականացվել է

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Կոմիտասի «Անուշը» ամբողջականացվել է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական