Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կենսագազի օգտագործման հեռանկարները Հայաստանում

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կենսագազը ստացվում է կենսազանգվածի ջրածնային կամ մեթանային խմորումից: Կենսազանգվածի մեթանային տարալուծումը տեղի է ունենում երեք տեսակ բակտերիաների ներգործությամբ: Սննդի շղթայում հաջորդող բակտերիաները սնվում են նախորդների կենսագործունեության արգասիքներով: Առաջին տեսակը՝ ջրալուծական բակտերիաներ, երկրորդը՝ թթու առաջացնող բակտերիաներ, երրորդը՝ մեթան առաջացնող:

XVII դարում գիտնականները նկատեցին, որ քայքայվող կենսազագնվածը անջատում է դյուրավառ գազեր: Առաջին կենսագազի կայանը կառուցվել է Բոմբեյում (Հնդկաստան) 1859 թվականին: 1895 թվականին կենսագազը օգտագործվում էր Մեծ Բրիտանիայում փողոցների լուսավորման համար: 1930 թվականին, մանրէաբանության զարգացմամբ, հայտնաբերվեցին կենսագազի արտադրության գործընթացին մասնակցող բակտերիաներ:

ԽՍՀՄ-ում ուսումնասիրություններ իրականացվել են նախորդ դարի 40-ական թվականներին: 1948-1954 թթ կառուցվեց եւ շահագործման պատրաստվեց առաջին լաբորատոր կայանը:

Կենսագազը CO2-ից մաքրելուց հետո ստացվում է կենսամեթան: Կենսամեթանը ամբողջապես համանման է բնական գազի, միայն առաջացման տարբերությամբ: Գազի ծավալը կախված է ջերմաստիճանից եւ ճնշումից: Բարձր ջերմաստիճանը հանգեցնում են գազի ընդլայնման եւ ծավալի հետ կալորիականության նվազեցմանը եւ հակառակը:Խոնավության մեծացմամբ կալորիականությունը նույնպես նվազում է:

Բացի թափոններից, կենսագազ կարելի է արտադրել հատուկ աճեցված էներգետիկ մշակաբույսերից, օրինակ՝ սիլոսային եգիպտացորենից եւ սիլֆիից, ինչպես նաեւ ջրի-մուռներից: Գազի ելքը կարող է հասնել մինչեւ 300 մա-ից 1 տոննա:

Գազի ելքը կախված է չոր նյութի պարունակությունից եւ օգտագործվող հումքի տեսակից: Խոշոր եղջերավոր անասունների գոմաղբից ստացվում է 60% մեթան պարունակող, 50-65 մա կենսագազ, 150-500 մա կենսագազ տարբեր տեսակի բույսերից եւ 70% մեթան պարունակողներից:

Տարբերում են տեսական (ֆիզիկապես հնարավոր) եւ տեխնիկապես իրագործելի գազի ելքեր: 1950-70-ական թվականներին գազի հնարավոր ելքը տեսականորեն կազմում էր ընդամենը 20-30%: Այսօր հումքի արհեստական վատթարացման համար ֆերմենտների, խթանիչների կիրառությունը (օրինակ՝ ուլտրաձայնային կամ հեղուկային կաբիտատորներ) եւ այլ հարմարանքներ, թույլ են տալիս 60%-ից 95%-ով մեծացնել կենսագազի ելքը ամենատարածված կայանքի վրա:

Կոնկրետ հումքից կենսագազի ելքը հաշվելու համար անհրաժեշտ է անցկացնել լաբորատոր փորձարկում կամ դիտել տեղեկատու տվյալները եւ որոշել հեղուկների, սպիտակուցների եւ ածխաջրերի պարունակությունը: Վերջինները որոշելիս կարեւոր է իմանալ արագ (ֆրուկտոզ, շաքար, սախարոզ, օսլա) եւ դժվար քայքայվող նյութերի (օրինակ՝ բջջանյութ, հեմիբջջանյութ, լիգնին) տոկոսային պարունակումը: Նյութերի պարունակությունը որոշելով կարելի է յուրաքանչյուր նյութի համար հաշվարկել գազի ելքը եւ հետո ավելացնել: Աղբակույտային գազը կենսագազի տարատեսակ է: Ստացվում է քաղաքային աղբանոցների կենցաղային թափոններից:

Կենսագազի արտադրությունը թույլ է տալիս կանխել մեթանի արտանետումը դեպի մթնոլորտ: Մեթանը ջերմոցային էֆեկտի ազդեցություն է թողնում 21 անգամ ավելի ուժեղ, քան 2 գազը, եւ մթնոլորտում է գտնվում 12 տարի: Մեթանի ստացումը լավագույն կարճաժամկետ միջոցն է գլոբալ տաքացումը կանխելու համար:

Վերամշակված գոմաղբը եւ այլ թափոններ գյուղատնտեսությունում փոխարինվում են որպես պարարտանյութ: Սա թույլատրում է նվազեցնել քիմիական պարարտանյութերի կիրառությունը, կրճատվում է ստորգետնյա ջրերի ծանրաբեռնվածությունը:

1981 թվականից մինչեւ 2006 թվականը Հնդկաստանում տեղակայված էին 3,8 մլն փոքր կենսագազային կայաններ:Նեպալում գոյություն ունի կենսագազային էներգետիկայի զարգացման աջակցության ծրագիր, որի շնորհիվ գյուղական վայրերում 2009 թվականի վերջին ստեղծվել էին 200 հազար փոքր կենսագազային կայաններ:

1. Հայաստանում կենսագազի արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է ստեղծել իրավական դաշտ:

2. Կենսագազի օգտագործումը կխնայի վառելիքի եւ էներգիայի պաշարները, կնվազեցնի թունավոր նյութերի արտանետումները մթնոլորտ, ինչը կբերի ոչ միայն տնտեսական, այլեւ բնապահպանական օգուտներ:

3. Հայաստանում, նույնիսկ կենսագազի զարգացման օպտիմալ խթանիչ քաղաքականության դեպքում, երկար տարիներ այն չի կարող դառնալ էներգիայի կարիքների հիմնական աղբյուրը: Այն ի վիճակի է բավարարել որոշ մասի, եւ դրա զարգացումը կստեղծի արդյունաբերության եւ ծառայությունների նոր ոլորտներ, կխթանի երկրում գիտական նոր ուղղությունների զարգացումը:

4. Հայաստանում կենսագազի տեխնոլոգիայի զարգացումը նպաստում է գյուղացիական տնտեսություններում, թռչնաֆաբրիկաներում, ֆերմերային տնտեսություններում առանց թափոնների արտադրության: Դա կնվազեցնի վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ:

 Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ազգ»ի գրադարան. Նվիրաբերված նոր գրքեր

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է. Տարիներ առաջ, երբ Հրաչյային ՌԴ-ում ձերբակալեցին և հետո խալաթով դատավարության մասնակցեց, ազգովի...

ԿարդալDetails

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական