Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարոլին Կոնստեն. «Ուզում եմ Հայաստանի ձայնը դառնալ»

10/11/2023
- 10 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ – Երբ անցյալ տարի երեւանյան հերթական մշակութային միջոցառմանն ինձ ծանոթացրին Ֆրանսիայից Հայաստան տեղափոխված Կարոլինի հետ, կարծեցի, որ վարժ հայերեն խոսող այդ կինը սփյուռքահայ է: Մանավանդ երբ նա ասաց, թե որքան ճիշտ կլինի, եթե արտերկրի հայերը գան եւ համախմբվեն Հայաստանում:  Եվ հետագա խոսակցությունից զարմանքով պարզեցի, որ Կարոլինը հայկական ծագում չունի…

Հանրային կապերի մասնագետ Կարոլին Կոնստենը ծնվել է Փարիզում, աշխատել է տարբեր երկրներում (Եթովպիա, Նիգեր, Կոտ դ Իվուար, Իրան, Հայաստան): Վերջին տարիներին բնակվում է Երեւանում, ստացել է ՀՀ քաղաքացիություն եւ կատակով ներկայանում է որպես Կարոլին Կոստանյան: «Անունը կարևոր չէ. իմ սիրտը հայ է»,- ասում է նա:

Կարոլինի հետ իմ զրույցը կայացավ նրա աշխատավայրում՝ Երեւանի նորաբաց «Նոր Ալեպպո» ռեստորանում: Այն ընթացավ հայերեն, մասամբ՝ անգլերեն…
 

–Սիրելի՛ Կարոլին, դժվա՞ր էր հայերեն սովորել:

-Շատ: Ամեն օր դեռ սովորում եմ:

–Իսկ Հայաստանում ապրող շատ օտարազգիներ, անգամ հայազգիներ, չեն մտածում հայերեն սովորել…

-Ես տեսել եմ՝ ինչքան փոխվեց մարդկանց վերաբերմունքն իմ հանդեպ, երբ սկսեցի հայերեն շփվել մարդկանց հետ, երբ նրանք հասկացան, որ հայ չեմ, բայց փորձում եմ իրենց լեզուն սովորել:

–Ե՞րբ եւ ինչպե՞ս սկսվեց Հայաստանի հետ ձեր կապը:

-Առաջին անգամ եկել եմ 2009 թվականին, երեք ամսով պայմանագիր ունեի «Օրանժ» բջջային հեռախոսների ընկերության հետ, հետո անընդհատ պայմանագիրս երկարացնում էին: Սկզբից չեմ փորձել սովորել հայերեն, հետո սկսեցի սովորել, բայց սխալ ձեւով՝ գրելով բառեր, իսկ նախադասություն չէի կարողանում կազմել: 2012 թվականին շատ լավ ուսուցչուհի գտա՝ Անահիտ Ավետիսյանը, որը արեւելահայերեն սովորեցնելու գիրք է գրել: Շաբաթը երեք անգամ երկու ժամ միասին էինք աշխատում, եւ հետո սկսեցի ավելի լավ խոսել ու գրել. կարդալ դեռ դժվար է ինձ համար: Հետո գնացի աշխատելու ուրիշ երկրներում, որտեղ ոչ մեկի հետ հայերեն չէի խոսում, բայց հենց ժամանակ էի ունենում՝ գալիս էի Հայաստան, հանդիպում էի իմ ուսուցչուհուն ու նորից սովորում էի: Ֆրանսիայում հայկական հեռուստաալիքներ էի դիտում, չնայած ուսուցչուհիս ինձ ասում էր՝ Կարոլի՛ն ջան, մեր հեռուստատեսությամբ հայերեն շատ վատ են խոսում: Բայց լեզուն լսելն օգնում էր, որ քիչ մոռանամ հայերենը:

–Եվ հիմա ապրում ու աշխատում եք Հայաստանում…

-Այո՛, հենց այս ռեստորանում՝ որպես մարկետոլոգ: Նաեւ որպես կամավոր աշխատում եմ Հայ կանանց միջազգային կազմակերպությունում:

–Հիմա շատ օտարազգիներ են ապրում Հայաստանում՝ ռուսներ հնդիկներ, իրանցիներ: Ի՞նչ կասեք նրանց, ովքեր ուզում են գալ ապրել այստեղ:

-Ռուսներին կասեմ, որ մնան այստեղ, նրանց կյանքն այստեղ ավելի լավ է, քան Ռուսաստանում: Եվրոպացիներ քիչ կան, բայց ես գիտեմ մի ուրիշ ֆրանսիացու, որ ինձ նման սիրեց Հայաստանը ու որոշեց մնալ այստեղ… Կասեմ, որ մարդիկ այստեղ շատ բարի են (ոչ բոլորը, իհարկե, ինչպես բոլոր երկրներում), մրգերը, ուտելիքը շատ համեղ են, եղանակը շատ լավն է: Հայաստանն արեւային է, օդը չոր է, ձմռանը խոնավ չէ: Ու աշխատանք կարող ես գտնել. իհարկե, չես կարող համեմատել Եվրոպայի կամ Ամերիկայի աշխատավարձի հետ, բայց աշխատանք կա՛: Իսկ եթե ուզում ես ունենալ փոքր բիզնես (չեմ ասում մեծի մասին), շատ հեշտ է այստեղ: Նաեւ հիմա շատերը համակարգիչով են աշխատում, այստեղից կարելի է ամբողջ աշխարհի հետ աշխատել:

–Հիմա Հայաստանը դժվարին փորձառության մեջ է: Հետեւո՞ւմ եք քաղաքական իրավիճակին:

-Իհա՛րկե: 30 տարվա ընթացքում պետությունը մենակ գոռում էր ու Ռուսաստանի կողմն է եղել: (Այստեղից սկսած Կարոլինն անցավ անգլերենի): Քաղաքական գիտելիքներ չկան, գումարած՝ մի գիշերվա մեջ չես կարող փոխել մի ամբողջ համակարգ, որը կոռումպացված է եղել 30 տարի: Ես տեսնում եմ փոփոխություններ, տեսնում եմ ժողովրդավարություն, բայց իշխանության համար շատ դժվար է կառավարել իրավիճակը: Ես չեմ խոսում նախկին իշխանությունների մասին, քանի որ նրանք պարզապես վաճառված էին Ռուսաստանին: Հիմա ավելի շատ մարդիկ են հասկանում, որ Ռուսաստանը բարեկամ եւ դաշնակից չէ, որ շահարկում է Հայաստանը, բայց դեռ կան մարդիկ, որոնք կարծում են, թե Ռուսաստանն աջակից է: Մարդիկ պետք է հասկանան, որ իրենք պիտի տնօրինեն իրենց ճակատագիրը, իրենց պատասխանատվությունը եւ չսպասեն, որ որեւէ մեկն իրենց հենարան դառնա: Ահա թե ինչու եմ ես սիրում այն մարդկանց, որոնք անդամագրած են ՈՄԱ-ին եւ «Ազատազենին», նրանք հայրենասերներ են, ո՛չ ազգայնականներ, որոնք ունեն ճիշտ մտածելակերպ եւ աշխատում են՝ համոզվելու համար, որ այս երկիրը կշարունակի գոյություն ունենալ, եւ իրենք կարող են պատշաճ կերպով պաշտպանել այն:

–Դուք նույնպես մաս եք կազմում «Ազատազենին», որը Թուրքիան վերջերս անվանեց ահաբեկչական կազմակերպություն:

-Իհա՛րկե այդպես պիտի ասեր… «Ազատազենի» անդամներն իսկական հայրենասերներ են, որոնք գործում են՝ պաշտպանելու Հայաստանն իսկական ահաբեկիչներից: Առաջին անգամ «Ռեփաթ Արմենիա» կազմակերպության հետ նրանց ծանոթացա անցյալ տարվա սեպտեմբերին Ջերմուկի վրա կատարված հարձակումից հետո: Վախեցա, երբ կյանքումս առաջին անգամ կրակոցներ լսեցի: Բայց դրան վարժվում ես, եւ դա սովորեցնում է ճիշտ արձագանքել, ոչ թե խուճապի մատնվել, եթե ինչ-որ բան պատահի: Ջերմուկի վրա հարձակումից հետո մարդիկ ասում էին՝ Աստվա՜ծ իմ, սա կարող է կրկնվել ու ի՞նչ պիտի անենք: Շատերն իրենց գլուխներն ավազի մեջ էին խրում, ինչն արձագանքելու ճիշտ ձեւ չէ: Ավելի շատ մարդիկ պետք է կարողանան պաշտպանել իրենց կամ գոնե իմանան՝ ինչ անել: Եթե ինչ-որ բան պատահի  (ինչը, հուսով եմ, երբեք տեղի չի ունենա), մենք պետք է պատրաստված լինենք եւ ճիշտ արձագանքենք, ոչ թե վախից քարանանք: Մեզ անհրաժեշտ է լավ պատրաստված քաղաքացիների բավարար քանակ. ես դա համեմատում եմ Ֆրանսիայի Դիմադրության շարժման հետ. այդ հայրենասերները (կրկնում եմ, հայրենասերները) մեծամասնություն չէին, բայց շատ ակտիվ էին եւ ազդեցիկ: Նրանք քաղաքացիների այդ բավարարող թիվն էին:

–Իսկ պատրաստված լինելուց բացի ուրիշ ի՞նչ կցանկանայիք արմատապես փոխված տեսնել հայ հասարակության մեջ:

-Նախ, մարդիկ պետք է հասկանան, որ պիտի աշխատեն, յուրաքանչյուրը պիտի զբաղվի իր գործով: Մենք ունենք շատ լավ մարդիկ, ունենք շատ գեղեցիկ երկիր եւ շատ լավ հող, այստեղ շատ բան կարելի է անել, այնպես որ պիտի միայն սերմեր ցանել ու սկսել աշխատել: Եվ դադարել մեղադրել ուրիշներին ու լաց լինել, քանի որ ամեն ինչ կարող է պատահել: Հայկական խոսք կա՝ «Ամեն ինչ լավ կլինի», բայց դա չի կարող լինել հրաշքով, առանց որեւէ բան անելու: Պետք է գործել: Բայց կրկին ես շատ վստահություն ունեմ նոր սերնդի վրա, որը բոլորովին այլ մտածելակերպ ունի: Մի ուրիշ բան էլ. Հայաստանը դեռ շատ մաչոիստական   երկիր է, միշտ չէ, որ կանանց լավ են վերաբերվում, ուստի սա նույնպես փոփոխության կարիք ունի:

–Համաձայն եմ: Կարոլի՛ն, վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացաք, շնորհավորում եմ: Ոմանք ասում են, որ շատ դժվար է հայկական անձնագիր ձեռք բերելը…

-Հիմիկվա համար դա ճիշտ չէ: Ես շատ ուրախ էի՝ դառնալով Հայաստանի քաղաքացի: (Այս պահից սկսած Կարոլինը դարձյալ սկսեց խոսել հայերեն): Առաջ մի քիչ երկար էր, պիտի ամբողջ օրը սպասեիր օվիրում, ինչը կոշմար էր, ահավոր մի բան էր: Սա կարող էր ավելի լավ կազմակերպվել: Հետաքրքիր է, որ երկու տարի առաջ ինձ մերժեցին Հայաստանի քաղաքացիություն տալ, առանց բացատրելու, թե ինչու, բայց այս անգամ ընդունեցին: Ու ես պետք է Հայաստանի սահմանադրությունը սովորեի: Սփյուռքահայերին դա պետք չէ, բայց ոչ հայերը պիտի թեսթ հանձնեն: Ես կարող էի թարգմանիչով հանձնել քննությունը, բայց որոշեցի Հայաստանի սահմանադրությունը հայերեն սովորել, ինչը շատ դժվար չէր: Հիմա այս հայկական անձնագրով ես ինձ հայ եմ զգում: Իհարկե, եթե միայն մեկ անձնագիր ունենայի, չէի հրաժարվի ֆրանսիականից, բայց իմ հայկական անձնագիրը կարծես Հայաստանին նվիրվածության իմ ապացույցն է:

–Հայաստանում ձեր ամենասիրելի վայրերը որո՞նք են:

-Ամեն ինչ էլ սիրում եմ՝ գյուղերը, բնությունը, Երեւանը, ճարտարպետությունը, բայց շատ դժգոհ եմ, որ օլիգարխները քանդել են հին շենքերը ու տգեղ շենքեր են կառուցել: Դրա համար շատ եմ սիրում Գյումրին, հիմա՝ ավելի շատ, քանի որ ավելի շատ վայրեր են վերանորոգել: Մի անգամ եղել եմ Արցախում, 2010 թվականին. ափսոս, որ հետո էլի չեմ գնացել, իսկ հիմա էլ չեմ կարող գնալ:

–Դուք, որպես Հայաստանում ապրող ֆրանսուհի, ի՞նչ պատգամ ունեք դրսում բնակվող հայերին :

-Եկե՛ք, ապրեք, մնացե՛ք: Շատ սփյուռքահայեր դեռ չեն եղել Հայաստանում: Նրանք ասում են՝ մեր երկիրը, մեր մայրաքաղաքը, բայց ոչ մի բան չգիտեն իրենց երկրի մասին: Ես ուզում եմ դառնալ Հայաստանի ձայնը, դրա համար ես կռվում եմ, ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ինչպիսին է Հայաստանը, ի՛նչ է կատարվում այստեղ, ի՛նչ անարդարություն կա նրա նկատմամբ: Ֆրանսիայում հիմա ավելի շատ են խոսում Հայաստանի մասին, բայց շատ ընկերներ ունեմ, որ ոչինչ չեն լսել Հայաստանի մասին: Կուզեի, որ ամերիկահայերն ավելի շատ գան այստեղ, Հայաստանի ապագայի համար: Դա նաեւ կօգնի երկիրը պաշտպանել, քանի որ նրանց մտածելակերպը մի քիչ տարբեր է: Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ 50-60 տարեկան մարդիկ սովետական մտածելակերպ ունեն ու դա չի լինի փոխել: Բայց նաեւ տեսնում եմ, որ երիտասարդները հիմա տարբեր մտածելակերպ ունեն:

–Այսօր Ֆրանսիան ամրապնդում է իր ներկայությունը Հայաստանում, Գորիսում հյուպատոսարան են բացում: Ասում են, թե ֆրանսիական մշակույթը Հայաստանի համար շատ լավ է, բայց պատմությունը ցույց է տալիս, որ նրա վարած քաղաքականությունը չի եղել հօգուտ Հայաստանի…

-Այո՛, Ֆրանսիան փորձում է լինել լավ ընկեր Հայաստանի համար, բայց Եվրոպայի միության անդամ է ու կապված է մյուս եվրոպական երկրներին, գազի խնդիրը կա: Հիմա ամբողջ աշխարհում արժեքները շատ ցածր են, ամեն ինչ փողի, շահի համար է: Հիմա բոլոր ռեգիոններում սարսափելի է, չես կարող հասկանալ՝ ինչ կլինի վաղը:

Հայաստանում մարդիկ ապրում են այս օրով, բայց պիտի ունենալ վիժըն (տեսլական), սա շատ կարեւոր բան է: Սա մի բան է, որ պիտի փոխվի Հայաստանում: Բայց ամեն ինչ լավ կլինի, հույս պիտի ունենանք ու աշխատենք, որ այդ հույսն իրականություն դառնա…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նյութական արժեքներից դեպի հոգեւորը

Հաջորդ գրառումը

Երրորդ աշխարհամարտի Բ. արարը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Երրորդ աշխարհամարտի Բ. արարը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

ՍՈւՏԸ ՄԵՌՆԻ՞- 6: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի «Մի րոպե մի բան ասեմ-6»-ին:

ԿարդալDetails

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական