Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված խմբերգային փառատոնը

19/05/2023
- 19 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զրույց խմբավար Գրիգոր Հարությունյանի հետ

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ եւ Արարատյան Հայրապետական թեմի գործընկերությամբ ապրիլի 28-ին մեկնարկեց հայ ականավոր կոմպոզիտոր, խմբավար, երաժշտա–հասարակական գործիչ Քրիստափոր Կարա–Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոնը: Քրիստափոր Կարա–Մուրզան (1853-1902) առաջինը ներմուծեց բազմաձայնությունը հայ երաժշտության մեջ, կազմակերպեց երգչախմբեր, կրթեց եւ դաստիարակեց բազմաթիվ երաժիշտների:

Փառատոնը բացառապես նվիրված է հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների կատարմանը, եւ մասնակից բոլոր երգչախմբերը երեք համերգների ընթացքում (ապրիլի 28, մայիսի 18 եւ հունիսի 15) հնչեցրեցին ու կհնչեցնեն հայ խմբավարական արվեստի բազմաբնույթ նմուշներ: Փառատոնն իր շուրջն է համախմբել թվով մոտավորապես 25-30 երաժշտական, արվեստի եւ հանրակրթական դպրոցների մանկապատանեկան երգչախմբեր Երեւանից ու մարզերից: Այս առիթով զրուցել ենք փառատոնի համակարգող, Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի եւ Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի երգչախմբերի ղեկավար, Սուրբ Սարգիս եկեղեցու երգեհոնահար, խմբավար Գրիգոր Հարությունյանի հետ:

–Հարգելի՛ Գրիգոր, խնդրեմ պատմեք փառատոնի կազմակերպման նախապատմությունը:

-Կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի առաջարկով ես դիմեցի Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանին, եւ գաղափարը միանգամից հավանության արժանացավ: Քանի որ Կարա-Մուրզան առաջին հայկական պատարագի մշակողն է եղել եւ դասավանդել է նաեւ Գեւորգյան ճեմարանում, ուստի դիմեցինք Գերշ. Տ. Նավասարդ արք. Կճոյանին եւ Արարատյան Հայրապետական թեմի գործընկերությամբ կարողացանք հավուր պատշաճի կազմակերպել փառատոնը: Դպրոցներին ուղարկեցինք հայտեր ու մասնակցության հրավեր եւ շատ դրական արձագանքներ ստացանք: Փառատոնն առանձնանում է նրանով, որ մասնակցում են նաեւ հանրակրթական դպրոցների երգչախմբեր, եւ երեխաները երգելու են բացառապես հայ հեղինակների խմբերգեր: Հանրակրթական դպրոցների երգչախմբերի ելույթները նախատեսված են մայիսի 18-ին:

–Ո՞րն է փառատոնի տեսլականը եւ հետագայում ի՞նչ մտահղացումներ կան այս գեղեցիկ նախաձեռնությունը շարունակելու ուղղությամբ:

-Անշուշտ, նախատեսում ենք փառատոնը շարունակական դարձնել եւ հնարավոր է, որ տարբեր հոբելյանների առիթով ամեն տարի նվիրված լինի որեւէ հայ կոմպոզիտորի:

–Որպես խմբավար եւ փառատոնի համակարգող, ձեզ գոհացնու՞մ է այսօր Հայաստանում տիրող իրավիճակը երգչախմբային արվեստում: Կա՞ն բացեր, խնդիրներ, որոնց մասին կուզենայիք խոսել:

-Իհարկե, այսօր մենք ունենք հրաշալի պետական կոլեկտիվներ, երգչախմբեր, որոնք բարձր մակարդակ ունեն եւ հանդես են գալիս աշխարհի տարբեր բեմերում: Սակայն դա ավելի շատ կատարողական գործունեություն է, իսկ երգչախմբային արվեստի կրթադաստիարակչական գործառույթը այսօր կարծես բացակայում է: Բավական ժամանակ առաջ յուրաքանչյուր հաստատությունում, գործարաններում կային ինքնագործ երգչախմբեր, որոնք մարդկանց միավորում էին, վարակում հուզականությամբ: Ցավալիորեն, այսօր նույնիսկ հանրակրթական դպրոցներում շատ քիչ են երգչախմբերը եւ, անշուշտ, սա բացթողում է: Նաեւ ուսումնական, գիտական աշխատանքում եղած նյութը, տեղեկատվությունը սակավ է:

–Ունե՞ք արդյոք նպատակ այս փառատոնի սկզբնավորմամբ որոշակի եւ հետեւողական աշխատանք տանել ուսումնական հաստատությունների հետ:

-Անշուշտ, փառատոնի նպատակն է ակտիվացնել կապը կրթական հաստատությունների հետ:

Իմ ղեկավարած երգչախմբերը վերջերս հանդես եկան երկու մենահամերգներով եւ կատարեցին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նպատակ ունենք, որ մանկապատանեկան երգչախմբերին ուսուցանվեն հայ հեղինակների ստեղծագործություններ:

–Ինչպե՞ս եք գնահատում մասնակցող երգչախմբերի երգչական որակները, պատրաստվածությունը:

-Նախորդ տասը տարիների համեմատությամբ կարող եմ ասել, որ խմբավարները բավական ակտիվացել են: Հատկապես երաժշտական եւ արվեստի դպրոցների երգչախմբերը երգում են մաքուր եւ լավ են պատրաստված: Երիտասարդ խմբավարներից շատերը բավական հետաքրքրական գործունեություն են ծավալում:

–Գրիգո՛ր, ինչպես նշեցիք, կային ժամանակներ, երբ երգչախմբերը հանդես էին գալիս ոչ միայն բեմահարթակներում, այլեւ տարբեր աշխատանքային միջավայրերում, կազմակերպություններում: Գուցե հենց դո՞ւք նախաձեռնեք կրկին վերակենդանացնել այդ ավանդույթները եւ տարածել խմբերգային արվեստը:

-Գիտեք, այս տեսակ գործերում պետական աջակցությունը շատ դեպքերում բացակայում է, ու նաեւ շատ քիչ անհատներ են, որ պատրաստ են այդ գործին լծվել: Ես սիրով կանեմ այդ գործը, եթե ասպարեզ տրվի: Այստեղ տարբեր կառույցների արդյունավետ աշխատանք է պետք: Բայց, այս առումով, ես արդեն ունեմ փորձ: Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի երգչախմբի հետ վերջերս հանդես ենք եկել Երեւանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջում, որտեղ, ի դեպ, սովորողները կիրառական մասնագիտություններ ունեն, եւ ունեցանք մենահամերգ, որը մեծ ոգեւորություն առաջացրեց եւ ստորագրվեց համագործակցության հուշագիր: Ես մեծ սիրով պատրաստ եմ երգչախմբային արվեստի պահանջարկ ձեւավորել:

–Եվ վերջում՝ ձեր ցանկությունը, որ կուզեիք ի կատար ածել:

-Կցանկանայի, որ նաեւ հայ հոգեւոր երաժշտությունը մեծ տարածում գտնի, չմնա միայն եկեղեցու պատերի ներսում: Իհարկե, հրաշալի է, երբ մարդիկ եկեղեցում ունկնդրում են, հաղորդակցվում եւ մաքրում հոգիները, բայց ես կուզենայի, ինչպես ժամանակին նշում էր Հակոբ Օշականը, որ հոգեւոր երաժշտությունը հայերիս համար կենսակերպ լինի եւ իրական արժեքների հիմք ստեղծի:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Բելիյի» ճանապարհը

Հաջորդ գրառումը

Հայ-հունգարերեն ժողովածուի ներկայացումը ԳԱԹ-ում

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Հայ-հունգարերեն ժողովածուի ներկայացումը ԳԱԹ-ում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

Նարեկ Կարապետյանը գրում է․ Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ...

ԿարդալDetails

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը

26/09/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական