Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառուցել ու նորոգել 300 դպրոց՝ 220-ից ավելի գյուղերի դպրոցները փակելո՞վ

Գեղամ Մկրտչյան
12/09/2025
- 12 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ

Հանրակրթության նոր ուսումնական տարին Շիրակի մարզը դիմավորեց, մարզպետի աշխատակազմի ձեւակերպմամբ, դպրոցաշինական լայնածավալ աշխատանքներով: Ըստ հրապարակված տեղեկատվության, ուստարվա շեմին վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում մարզի 27 դպրոցներում, որոնցից 15-ը՝ Գյումրիում: Քաղաքում մինչեւ սեպտեմբերի 1-ն ավարտվել են դրանցից 3-ի աշխատանքները, 6 դպրոցներում նորոգումն ամբողջապես չի ավարտվել, սակայն դասերը կազմակերպվում են ավարտված մասնաշենքերում, մնացած 6-ում էլ դրանք կանցկացվեն այլ՝ «հյուրընկալ» դպրոցներում… Գյուղական բնակավայրերում նախատեսվում էր վերանորոգման աշխատանքներն ավարտել երկու գյուղերի դպրոցներում, իսկ մյուս գյուղերի դասերն անցկացնել տվյալ բնակավայրերի հարմար վարչական եւ այլ շենքերում:

Առանց մանրամասների նկատենք, որ այս երեւի աննախադեպ իրավիճակը, երբ սեպտեմբերի 1-ին դպրոցի շենքը պատրաստ չէ ընդունելու աշակերտներին,  բազմաթիվ անհարմարություններ է ստեղծում մանավանդ հյուրընկալվող դպրոցների սաների, ուսուցիչների եւ ծնողների համար, ինչը բոլոր դեպքերում  չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ նաեւ ուսումնական գործընթացի վրա: Չարժե՞ր արդյոք միանգամից այսքան ծավալ ցուցադրելու ձգտման եւ ի հետեւանս՝ նման ընդհանուր շփոթ ստեղծելու փոխարեն այս անգամ կազմակերպչական եւ շինարարական ուժերը կենտրոնացնել այնքան շենքերի վրա, որքանի նորոգումը, գուցե եզակի բացառություններով, հնարավոր կլիներ նորմալ ավարտել մինչեւ սեպտեմբերի 1-ը, ինչպես ընդունված կարգն է: 

Բայց սա այսպես թե այնպես գոնե ժամանակավորն է: Պետական քարոզչությունն ակտիվորեն թմբկահարում է կառավարության մինչեւ 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապատեզի նորոգման, վերակառուցման եւ կառուցման իրականացվող ծրագիրը, ու գուցե կարելի էր այդ քանակի համար նաեւ ծափահարել (դպրոց կառուցելուց լավ բա՞ն): Բայց դրա դիմաց նախատեսվել է հանրապետության 231 դպրոցների, այդ թվում՝ 224 գյուղերի՛ դպրոցների փակում… Ու ամեն 2-3, գուցե նաեւ ավելի թվով այդ գյուղերի աշակերտները պետք է ամբողջ տարին ամեն օր ճանապարհ անցնեն, գնան հասնեն կառուցվող մեկ այլ գյուղի դպրոցը եւ վերադառնան: Ու քանակական առումով այստեղ տխուր առաջնությունը տրվել է Շիրակի ու Լոռու մարզերին: Շիրակում հիմքից կառուցվող 12 դպրոցի ու կրթահամալիրի դիմաց փակվելու է ամենից շատ՝ 47 գյուղերի եւ 1 քաղաքային (Գյումրու) դպրոց: 48-ն էլ, այդ թվում 45-ը՝ գյուղական, փակվելու է Լոռիում:

ՀՀ տարբեր շրջանի կառավարողները նման հարցերում կարծես թե հավասարապես շատ են «սիրում» Շիրակն ու Գյումրին: 2003-2004 թվականներին դպրոցների սկսված քոչարյանական առաջին՝ բուռն «օպտիմալացման» ժամանակ հանրապետությունում միավորված 35 դպրոցներից 17-ը Շիրակում էր: Որից Գյումրիում, որտեղ ավերիչ երկրաշարժից ու ԽՍՀՄ փլուզումից հետո գոնե մեկ գործարան այդպես էլ  չվերականգնվեց, պակասեց մեկ տասնյակ դպրոց: Իսկ նաեւ այսպես կոչված ներդպրոցական օպտիմալացման, այսինքն դասարանների միացման միջոցով մարզի դպրոցներում պակասեց 182 դասարան, նյութական ծանրագույն իրավիճակում հայտնված մարզում այս ամենի հետեւանքով միայն առաջին ուսումնական տարում աշխատանքից ազատվեց… հա-զա՛ր մանկավարժ… 

Հանրապետությունում փակվող, ինչպես տեսանք, հիմնականում գյուղական դպրոցների ցանկը հաստատելու մասին ԿԳՄՍ նախարարի 2023 թ. սեպտեմբերի 11-ի 1790-Ա/2 հրամանում դա չի կոչվում փակում, այլ՝ «կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ծրագրում ներառում»: Սրա մեջ տեսականորեն գուցե կա եւ ճշմարտության մասնիկ, բայց մտահոգիչն ակներեւաբար շատ ավելին է:

Գիտեք, մի քանի հայ որտեղ եղել են՝ մի դպրոց են բացել, մի թերթ հիմնել ու մի եկեղեցի են կառուցել: Որովհետեւ դրանք ազգային զարգացման կարեւոր կռվաններ են: Հիմա Հայաստանում հայի կառավարությունը այդքան բնակավայրերի դպրոց է փակում, թերթեր է փակում ու Հայ եկեղեցու դեմ արշավ կազմակերպում: Սա՝ իմիջիայլոց ասած: Իսկ ըստ էության՝ ինչ էլ որ ասվի, գյուղում դպրոց փակելը, այն էլ այդքան շատ, գյուղերի դատարկման մի էական գործոն է: Ի դեպ՝ մասնավորապես սահմանային գյուղերի… Պետք է պատկերացնել թեկուզ երթեւեկության ենթադրելի խնդիրները եւս, երբ օրինակ Աշոցքի գոտու տեւական խստաշունչ ձմռան ու բուքերի պատճառով առանց այն էլ վատ միջգյուղային ճանապարհներ են օրերով ու շաբաթով փակվում:

Այդքան շատ բնակավայրերում քիչ թվով աշակերտների խնդիրը ժողովրդագրական խնդիր է, որն ի վերջո պահանջում է ոչ թե աչքից էլ, աչքացավից էլ ազատում, այլ ա՛յդ խնդրի լուծման տեւական, խելամիտ պետական քաղաքականություն՝ որպես ռազմավարական անհրաժեշտություն ու պահանջ: Էլ չենք ասում՝ ինչքան մանկավարժներ ու աշխատակազմեր են այս որդեգրված մոտեցմամբ գործազրկվում:

Եվ ի՞նչ է ստացվում: Նախորդ իշխանության սկսած ու այսօրվա կառավարողների շարունակած՝ համայնքների համատարած հախուռն «խոշորացման» ճանապարհով տեղական ինքնակառավարումը հեռացվեց տեղերից, հիմա էլ դպրոցներն են հեռացվում աշակերտներից: Գոնե տարրական դասարանների այն 6-7 տարեկան մանուկների համար իրենց տներին մոտ դպրոցները, դասարանները չեն պահպանվում:

Մանրուք չի թվում նաեւ, թե մեր պայմաններում շենքային ու մարդկային փունջ-փունջ այսքան կենտրոնացումները, ինչպես եւ ամենօրյա այսքան տեղաշարժերն ու երթեւեկը տարբեր անվտանգային առումներով որքան են ընդունելի:

Սա ուղի՞ղ ճանապարհ է:   

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 

Նախորդ գրառումը

Նիկոլայ Մադոյան. «Երաժշտությունը ոչ միայն շարժում է սիրտը, այլեւ նորոգում է հոգին»

Հաջորդ գրառումը

Նոր հրատարակություն

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

Նոր հրատարակություն

Լրահոս

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական