Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կանադան խորացնում է ներգրավվածությունը Հայաստանի խնդիրներին եւ միաժամանակ վերացնում Թուրքիա զինամթերքի արտահանման արգելքը

08/09/2023
- 08 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 24-ին Eurasianet.org-ում տեղադրված հոդվածի հեղինակը կանադացի անկախ լրագրող եւ լուսանկարիչ է, որն ապրում է այժմ Երեւանում:

Կանադան ընդարձակում է իր դիվանագիտական ներկայությունը Կովկասում, մինչ ներքին եւ արտաքին քաղաքականության մարտահրավերները ստիպում են Օտտավային խրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Ակնկալվում է, որ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին սեպտեմբերին ժամանի Երեւան, մասնակցելու իր երկրի դեսպանատան բացման արարողությանը: Կանադան նաեւ պատրաստ է դառնալու առաջին երրորդ պետությունը, որ միանում է Հայաստանում Եվրոմիության առաքելությանը (EUMA), որի վերահսկողության տակ անզեն դիտորդներ մշտադիտարկում են իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանի հայաստանյան մասում: Առաքելությունը փորձում է «նպաստել Հայաստանում հակամարտությունից տուժած տարածքներում ապահովելու մարդկանց անվտանգությունը», եւ խթանել բարելավելու հայ-ադրբեջանական հարաբերությունները: Ըստ Eurasianet-ին մոտիկ կանգնած լավատեղյակ աղբյուրների, կանադացի դիտորդները վերցվելու են Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության շարքերից:

Կանադայի շահագրգռվածությունը Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին, թվում է թե առնչվում է Թուրքիայի հետ դիվանագիտական շարունակվող պայքարի հետ: Կանադայի պաշտոնական այրերը Եվրոմիության դիտորդական առաքելությանը միանալու որոշման մասին հայտարարեցին Լիտվայում կայացած ՆԱՏՕ-ի տարեկան գագաթնաժողովից մի քանի օր անց: Ըստ լուրերի, այնտեղ՝ Լիտվայում, Օտտավան դարձյալ արտահայտվել էր կանադական պաշտպանական տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման վերաբերյալ բանակցությունների մասին: Կանադան 2021-ին արգելել էր ռազմական տեխնիկայի Թուրքիա արտահանումը, այն «հավաստի ապացույցներից» հետո, որ Թուրքիան Կանադայում պատրաստված այդ զինամթերքը փոխանցել է Ադրբեջանին, որն էլ դրանք արդյունավետ կերպով օգտագործել է Լեռնային Ղարաբաղի 2020 թվի պատերազմի ժամանակ: «Նման գործարքը համատեղելի չէր Կանադայի որդեգրած արտաքին քաղաքականության հետ եւ հակասում էր Թուրքիայի տված երաշխավորություններին», նշում է Կանադայի նախկին արտգործնախարար Մարկ Գառնոն:

ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը պաշտպանելու փոխարեն, Թուրքիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից (ներառյալ Կանադայից) պահանջում էր վերացնել ռազմական տեխնոլոգիաների արտահանման վրա դրված արգելքը: Ըստ «Ռոյթըրզ» գործակալության, թուրք պաշտոնական մի անձնավորություն կարծիք է հայտնել, որ անընդունելի է արտահանման սահմանափակումներ կիրառել դաշնակից պետությունների միջեւ:

Ղարաբաղի 2020 թվի պատերազմի ընթացքում ԱԹՍ-երը էական դերակատարություն ունեցան, որպեսզի Ադրբեջանը վերանվաճի մեծ տարածքներ: Մարտերի ժամանակ հայկական զինուժը խփեց թուրքական մեկ «TB2» տիպի բայրաքտար դրոն, որի բաղկացուցիչ մասերից էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Կանադայում արտադրված գերարդիական օպտիկական մի սարք»: Բաղկացուցիչ այդ մասը, իրոք, «MX-15D» տիպի թիրախակալող մի սարք է, որն արտադրվում է կանադական «L3 Հարիս Ուեսկամ» (L3 Harris Wescam) պաշտպանական սարքերի գործարանի կողմից: «Դա այդ համակարգի ուղեղն է», Eurasianet-ին տեղեկացրել է Թուրքիայում Կանադայի նախկին զինվորական կցորդ Քրիս Կիլֆորդը:

Առանց օդային բավականաչափ պաշտպանության համակարգերի, Հայաստանի զինուժը մեծ կորուստներ կրեց Ադրբեջանի «TB2» տիպի ԱԹՍ-երի հարձակումներից, եւ դրանցում տեղադրված կանադական այդ բաղադրամասն էր, որ ավելացրեց նրանց արդյունավետությունը: «Կարծում եմ սահմանափակումները կվերանան, բայց արտահանման հետ կապված որոշ վերահսկողություններ կպահպանվեն», ավելացրել է Կիլֆորդը:

Կանադան հույս ունի, որ միանալով Հայաստանում ԵՄ-ի սահմանային մշտադիտարկման առաքելությանը՝ կկարողանա խոչընդոտել քաղաքական որեւէ հնարավոր սայթաքում՝ կապված սահմանափակումների վերացման հետ: Ջասթին Թրուդոյի կառավարությունը չի ցանկանում բարդություններ առաջացնել ՆԱՏՕ-ում եւ պահպանել արգելափակումները, սակայն մյուս կողմից էլ չի ցանկանում օտարացնել երկրի ներսում փոքրիկ, բայց ազդեցիկ հայ համայնքը ներկայացնող ընտրազանգվածին: «Կառավարությունը կշռադատում է ներքին վնասը, որ կարող է հասցնել արգելքի վերացումը», միտքը շարունակել է Կիլֆորդը, ակնարկելով սփյուռքահայերի հնարավոր ընդվզումին:

Կանադայի հաջորդ դաշնային ընտրությունները նախատեսված են անցկացնել 2025-ին, բայց արդեն Թրուդոյի ազատական կուսակցության վարկանիշը գնալով նվազում է, եւ կառավարությունը իշխանության ղեկը չկորցնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրի:

Մելանի Ժոլին եռանդուն գործողություններով փորձում է սիրաշահել սփյուռքահայ ընտրազանգվածին: Օգոստոսի 20-ին նա հանդիպել է Հայ Ազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վերջիններս որոշ քաղաքական առաջարկներ են ներկայացրել թեթեւացնելու համար ղարաբաղցիների դիմագրաված դժվարությունները: Ժոլին նաեւ խոսք է առել օգոստոսի 18-20-ը Մոնրեալում կայացած սփյուռքահայերի տարեկան փառատոնի օրերին, եւ նշել, որ Կանադան ակտիվ դերակատարություն է ունենալու Ղարաբաղին առնչվող հարցերի կարգավորման գործում: «Կանադայի համար շատ կարեուր է այդ դերակատարությունը», շեշտել է նա տեսագրված ելույթի մեջ, որը տարածվել է նախկին թվիթեր հարթակի «@301arm» էջով: «Հայերը իրական սպառնալիքի տակ են Արցախում», ասել է նա՝ օգտագործելով «Արցախ» հայկական տարբերակը Լեռնային Ղարաբաղ անվան, որը մեծապես հուզել է Մոնրեալի հայկական համայնքին, բայց վստահաբար վրդովեցրել է ադրբեջանցիներին:

Թեեւ Կլիֆորդը հավատացած է, որ բեռնարգելքը ի վերջո կվերացվի, Կանադան այդուհանդերձ կարող է արգելել Թուրքիային ձեռք բերելու «L3 Harris Wescam» տիպի խոցող սարքեր: Բայց նույնիսկ այդ դեպքում պետք է նշել, որ թուրքերի պաշտպանական արդյունաբերությունը արդեն շատ մոտ է ինքնուրույն արտադրելու նման սարքեր: Կանադայի որդեգրած սահմանափակումներից հետո, Թուրքիան սկսեց իր սեփական «GATS» անվանումը ստացած բաղադրամասերը արտադրել իր TB2-ների համար: Դրանք պատրաստվում են «Ասելսան» (Aselsan) պաշտպանական արդյունաբերողի կողմից:

«Տարիների ընթացքում ես քանիցս այցելել եմ Թուրքիայի զինարդյունաբերության գործարաններ: Եթե նրանք իրենց հույսը դրել են «GATS-երի» վրա, ապա ժամանակի ընթացքում այն ավելի կատարելագործվելու է», եզրափակել է Կիլֆորդը, հավելելով. «Հայաստանի խնդիրներին Կանադայի ներգրավվածության գլխավոր պատճառը առավել մեծ ազդեցություն բանեցնելն է հետագա զարգացումների վրա, ներառյալ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի եւ իր թուրքալեզու հարեւանների միջեւ»:

Մինչ ԵՄ դիտորդական առաքելությունը որոշ քննադատությունների է եթնարկվել սահմանային հատուկենտ միջադեպերը չկարողանալ կանխելու համար, այնուամենայնիվ այն դեռեւս օգտակար է «լուսանցքային առումով», իր հերթին ասել է վերլուծաբան Էրիկ Հակոբյանը: «Պարեկություն կատարողները հավելյալ քաղաքական ներուժ են, որ Ադրբեջանը զերծ մնա Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ կատարելուց», հավելել է նա:

Ֆեն ԴըՊոնսիեր

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սուբվենցիոն փոշի եւ մսխվող բյուջե

Հաջորդ գրառումը

Այլընտրանք «Զանգեզուրի միջանցքի՞ն»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Այլընտրանք «Զանգեզուրի միջանցքի՞ն»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական