Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կայացել է «ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան» երկօրյա գիտաժողովը

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սույն թվականի հունիսի 27-ին եւ 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան» երկօրյա գիտաժողովը, որը նվիրված էր կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Քրիստափոր Քուշնարյանի երաժշտագիտական եւ մանկավարժական ժառանգությանը: Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը եւ Հայաստանի կոմպոզիտորների միությունը:

Կոնֆերանսը բացվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի, ակադեմիկոս Յուրի Սուվարյանի ողջույնի խոսքով:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը նախաձեռնել է «ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները» գիտաժողովների շարքը, որի նպատակն է բացահայտել ՀՀ ԳԱԱ ծանրակշիռ դերը հայ արվեստագիտության զարգացման գործում: Շարքի առաջին միջոցառումը նվիրված է Քրիստափոր Քուշնարյանին, որ 1944-1948թթ. ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ երաժշտության պատմության եւ տեսության սեկտորը՝ դառնալով Հայաստանում ակադեմիական երաժշտագիտության հիմնադիրը:

«Ականավոր երաժշտագետ, կոմպոզիտոր եւ մանկավարժ Քրիստափոր Քուշնարյանը կանգնած է հայկական ակադեմիական արվեստագիտության եւ Արվեստի ինստիտուտի ստեղծման ակունքներում: Նրա « Вопросы истории и теории армянской монодической музыки» հիմնարար աշխատությունը յուրաքանչյուր երաժշտագետի սեղանի գիրքն է: Քուշնարյանը կարեւոր տեղ է զբաղեցնում խորհրդային երաժշտարվեստի կայացման ու զարգացման գործում մեծ դեր կատարած ականավոր գործիչների շարքում: Լինելով երաժիշտ-մտածող, գիտական եւ երաժշտական հետաքրքրությունների լայն շրջանակի տեր անձնավորություն` նա միաժամանակ խոշոր տեսաբան էր ու տաղանդավոր կոմպոզիտոր, ականավոր գիտնական-պոլիֆոնիստ եւ հրաշալի մանկավարժ, հետազոտող-ֆոլկլորիստ եւ երաժշտական-հասարակական անխոնջ գործիչ: Նա նաեւ գիտության հմուտ կազմակերպիչ էր, որը ստեղծեց գիտական դպրոց»,- ասաց Աննա Ասատրյանը:

«Քուշնարյանը, ըստ էության, իր գործունեությամբ նաեւ հանդիսացավ Կոմիտասի գործի շարունակողը Հայաստանում, եւ այս առումով, չափազանց մեծ է նրա վաստակը երաժշտության տեսության եւ պատմության ստեղծման ասպարեզում Հայաստանում»,- ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

«Կարեւոր է՝ լինի միասնականություն երաժշտագետի եւ ստեղծագործողի միջեւ: Ես հիշում եմ, որ 1960-70-ականներին երաժշտագետներն արձագանքում էին բոլոր ստեղծագործություններին: Այժմ այդ գործընթացը վերականգնվում է: Դրա հիմքում ընկած է ստեղծագործողը եւ վերլուծությունը: Այսօր, շնորհիվ Քուշնարյանի, մենք կարող ենք հավատացնել, որ ունենք մի դպրոց, որը հիմնվում է այդ համակարգի վրա»,- ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը:

Գիտաժողովը համախմբել էր շուրջ 20 վաստակաշատ գիտնականների ու երիտասարդ հետազոտողների, որոնց զեկուցումներում բացահայտվեց Քրիստափոր Քուշնարյանի ներդրումը հայ եւ խորհրդային երաժշտագիտության մեջ, անդրադարձ կատարվեց նրա երաժշտագիտական եւ բանահավաքչական գործունեությանը, ներկայացվեցին նրա ստեղծագործությունը եւ գրական ժառանգությունը, նրա ստեղծած գիտական դպրոցի անվանի ներկայացուցիչների՝ Նիկողոս Թահմիզյանի, Մարգարիտ Բրուտյանի, Գայանե Չեբոտարյանի եւ Կարինե Խուդաբաշյանի դիմանկարները, ինչպես նաեւ նրա անունը կրող արվեստի դպրոցի պատմությունը:
Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ Քրիստափոր Քուշնարյանի սան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի վարիչ (1984-2005), Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտագիտական մասնաճյուղի նախագահ (1975-1981), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Կարինե Խուդաբաշյանի (1929-2015) «Կենսամատենագիտության» շնորհանդեսը (ներածականը՝ Անահիտ Բաղդասարյանի):
Հունիսի 27-ին զեկուցումներով հանդես եկան Աննա Արեւշատյանը, Մհեր Նավոյանը, Անահիտ Բաղդասարյանը, Մարիաննա Տիգրանյանը, Գոհար Շագոյանը, Հասմիկ Հարությունյանը, Լիլիթ Երնջակյանը, Ռիտա Աղայանը, Էդգար Գյանջումյանը, Անի Հակոբյանը եւ Հովհաննես Մանուկյանը:

Հունիսի 28-ին զեկուցումներ ներկայացրին Լուսինե Սահակյանը, Ռուզան Սարյանը, Հռիփսիմե Պիկիչյանը, Գայանե Ամիրաղյանը, Աննա Ասատրյանը:

Գիտաժողովը եզրափակվեց Հայաստանի կոմպոզիտորների տանը կայացած համերգային ծրագրով, որի ընթացքում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, կոմպոզիտոր եւ երգեհոնահար Հովհաննես Մանուկյանի կատարմամբ հնչեց Քուշնարյանի Սոնատը երգեհոնի համար, որին հաջորդեց համերգ՝ Երեւանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը շնորհավորում է Սըր Ռինգո Սթարին

Հաջորդ գրառումը

«Կոմպոզիտորի համար կինոն վիթխարի դպրոց է»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Կոմպոզիտորի համար կինոն վիթխարի դպրոց է»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանը լիահույս է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն։ Նա այս մասին հայտարարեց այսօր...

ԿարդալDetails

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական