Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կայացավ «Խոհք եւ խօսք» գրքի շնորհանդեսը

03/06/2022
- 03 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ կայացավ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Խոհք եւ խօսք» գրքի շնորհանդեսը: 

Գիրքը հրատարակվել է երկրորդ անգամ: Առաջին անգամ՝ Երուսաղեմում, 1929 թ.-ին:

«Խոհք եւ խօսք» գիրքը ներկայացնում է ազգային-եկեղեցական գործիչ, պատմաբան, հայ եկեղեցու դավանաբանության անգերազանցելի տեսաբան, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի կյանքի եւ գործունեության կարեւորագույն դրվագները, իր իսկ գրչով: Դրանք ներառում են Սրբազանի՝ ուսումնառությունից մինչեւ պատրիարքական շրջանը (1896-1906)՝ ամբողջությամբ բացահայտելով նրա ապրած ժամանակն ու գործունեությունը, ինչպես նաեւ նրա ջանքերը Արմաշի դպրեվանքի, ապա Սուրբ Էջմիածնի հոգեւոր ճեմարանի եւ ընդհանրապես կրթության գործում:

«Եթե Օրմանյանը գրած լիներ միայն «Ազգապատում»-ը, «Համապատում»-ը, «Հայոց եկեղեցին», արդեն պիտի անմահանար: Մաղաքիա Օրմանյանը Ներսես Շնորհալիի հետ մեր եկեղեցվո ամենակարկառուն հոգեւորականներն են»,-նշեց գրքի մեկենաս Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանն ու անդրադարձավ Սրբազանի գործունեությանը,  Արմաշի դպրեվանքը կաճառի վերածելու գործում նրա դերակատարությանը, ինչպես նաեւ երիտասարդների համար հոգեւորականությունը գրավիչ դարձնելու ուղղությամբ նրա ջանքերին՝ Ս. Էջմիածնում:

Փառեն սրբազանն ափսոսանք է հայտնում, որ Օրմանյան Սրբազանն ըստ արժանվույն գնահատված եւ ուսումնասիրված չէ, հատկապես մտահոգիչ է՝ «Արդյո՞ք մեր եկեղեցին Օրմանյան ստեղծելու կամ հայտնաբերելու ի վիճակի է այսօր»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների պատասխանատու,. Գեւորգյան հոգեւոր ճեմարաnի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը քաջածանոթ է գրքի դեռ առաջին հրատարակությանը, երբ ուսանում էր հոգեւոր ճեմարանում:  

«Ինձ համար նա 20-րդ դարի այն հսկան է, որ ստեղծել է մի փառահեղ ժառանգություն, որը դեռ կարոտ է հայագիտական, հրապարակախոսական եւ ակադեմիական ուսումնասիրության: Նրա աղոթքները վկայություն են հենց իր մասին. գերծանրաբեռնված այս մարդը ժամանակ է ունեցել խորհրդածելու հոգու փրկության մասին, այնինչ նրան միշտ քննադատում էին, մեղադրում թեթեւ բնավորության համար: Նա ուներ խորը հոգեւոր աշխարհ»,- նշում է Անանյան վարդապետն ու մանրամասն ներկայացնում Օրմանյան Սրբազանի կյանքի երեք շրջանները՝ Հռոմ, որտեղ ուսում է առնում Անտոնյան վարժարանում, ապա բարձրագույն աստվածաբանական դպրոցում, Էջմիածին, որտեղ դասավանդում է Գեւորգյան ճեմարանում, պոլսական, երբ առիթ է ունենում Արմաշի դպրեվանքը հիմնելու:

Շահե ծայրագույն վարդապետը նկատում է՝ Մաղաքիա Օրմանյանն ուներ միջազգային համբավ, սակայն մեզ հայտնի չէին նրա օտարալեզու՝ ֆրանսերեն եւ իտալերեն գրքերը.դրանք արգելված գրքերի շարքում էին երկար ժամանակ՝ մինչեւ 1962 թվականը, երբ Հռոմի Պողոս 6-րդ Պապը պաշտոնապես հանեց արգելանքը: Գեւորգյան ճեմարանի տեսուչն անդրադարձավ նաեւ Օրմանյանի՝ ճեմարանում դասավանդելու շրջանին եւ ընդգծեց, որ աստվածաբանական կաճառի կայացման գործում նա անգնահատելի մեծ ավանդ եւ հսկայական ներդրում ունի:

«Նա քաջատեղյակ էր եկեղեցական եւ աշխարհիկ կյանքի անցուդարձերին: Շատ հաճախ մեր պատմությունը բնորոշվում է նրանով, որ ընկալյալ մտքից այն կողմ մի բան են ասում եւ դառնում հազար ու մի քննադատության զոհ: Սա արձանագրված օրինաչափություն է»,-նշեց վարդապետն ու հավելեց, որ գրքի շնորհանդեսը եւս մեկ առիթ է անդրադառնալու եւ ճիշտ գնահատելու եկեղեցու կամ ազգի պատմության մեջ նմանատիպ մեծերին:

Հակոբ Ավետիքյանը, որը Սրբազան Օրմանյանին հայ ազգային պահպանողականության մեծագույն ներկայացուցիչ է համարում, գրքի շնորհանդեսը համարում է յուրատեսակ ձեռնարկ՝ նրա գործը, վաստակը նորովի գնահատելու, նրա տված դասերը սովորել շարունակելու տեսանկյունից:

«Ազգ»ի խմբագիրն այն կարծիքին է, որ չնայած իրականության մեջ Օրմանյանի գործունեության շուրջ ժամանակին եւ առայսօր եղած վերապահություններին, նրա տված դասերին պետք է դիմեն բոլորը՝ քաղաքագետները, կրթության պատասխանատուները, դիվանագետները, պատմաբանները, կառավարման մասնագետները եւ այլք:

Պատրիարքը գիրքը գրել է Երուսաղեմում եւ Դամասկոսում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ աշխարհի վիճակն անորոշ էր, իսկ հայության վիճակը՝ անհուսալի ու ողբալի ընթացքի մեջ:

«Պարզապէս եւ սոսկապէս ըմբռնումի եւ յիշողութեան արտադրութիւն է. նպատակս ալ հեղինակութիւն մը արտադրել չէ եղած, այլ՝ միայն ժամանցի զբաղում մը ունենալ, քանի որ խաղի ու ծուխի սովորութիւնը չունիմ»,-գրում է Օրմանյան Սրբազանը:

Այդ իրողության մեջ 75-ամյա Սրբազանը հանձն է առնում գրի առնել՝ հետահայաց նայելով իր կյանքին, կյանքի փորձություններին եւ փորձառությանը, վերլուծել մարդկային արժեքները. այսինքն՝ այս ինքակենսագրական պիտակի տակ նա ներկայացնում է հավատքով առաջնորդվող անձնական վկայությունները:

«Օրմանյան Սրբազանն իր մեջ միավորում էր գիտնականին, հոգեւորականին, աստվածաբանին, մանկավարժին: Նա հեռատես էր, դիվանագետ, այնինչ միջակությունները նրա հետ վատ վերաբերվեցին, ծանակեցին, դաժանորեն մերժեցին մեծ քաղաքագետին ու գրողին. այս գրքին բնորոշ լեզվական բարձր մշակույթն այլեւս չկա»,-շնորհանդեսի ընթացքում նշեց գրականագետ, արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանը՝ տպագրվող գրքերի հեղեղի մեջ «Խոհք եւ խօսք»-ը համարելով բացառիկ երեւույթ:

Վերջինս այն կարծիքին է, որ Օրմանյանի անձն այսօր էլ կարող է օրինակ լինել մեզ համար՝ իրավիճակի կրկնության, երեւույթները ճիշտ տեսնելու, աղետալի իրավիճակներում ճշմարտության աչքերին նայել կարողանալու տեսանկյունից:

Այն երկ է, որն ամբողջությամբ բացահայտում է Սրբազանին, նրա ապրած ժամանակն ու գործունեությունը:

Գրքի լույսընծայումն այսօր առավել քան արդիական է, երբ շատ արժեքներ հարցականի տակ են դրվում՝ մեր երկրի եւ աշխարհի մակարդակով:

Շնորհանդեսին ներկայացվեց նաեւ նույն մեկենասի միջոցներով առաջին անգամ որպես առանձնատիպ հրատարակված՝ Բաբկեն Եպիսկոպոս Կյուլեսերյանի (հետագայում՝ Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) «Օրմանեան Սրբազան» գրքույկը, որը 1919-ին որպես թերթոն լույս է տեսել Բոստոնի «Տարոս» շաբաթաթերթում, Արմաշի դպրանոցում իր մեծանուն ուսուցչի մահվան առիթով:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիմադրության շարժման ղեկավար կազմը հավանության է արժանացրել գործողությունների նոր պլանը

Հաջորդ գրառումը

«Քաղաքականությունից չեմ հեռացել, «Դիմադրության շարժման» հարթակում էլ չեմ լինելու, բայց միշտ լինելու եմ արցախահայության կողքին»

Համանման Հոդվածներ

Մշակութային

Գրողի տարած ալգորիթմ, որ ես եմ. Աննա Մնացականյան

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
Հաջորդ գրառումը

«Քաղաքականությունից չեմ հեռացել, «Դիմադրության շարժման» հարթակում էլ չեմ լինելու, բայց միշտ լինելու եմ արցախահայության կողքին»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Փափազյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների

22/09/2025

Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը։ Նման հայտարարությամբ է հանդես եեկել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ  Փափազյանը։...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի մասին հարցից

22/09/2025

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

22/09/2025

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական