Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կայացավ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

06/10/2023
- 06 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սույն թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան – 120» խորագրով միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի եւ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի աջակցությամբ:

Աշխարհի տարբեր ծայրերից արվեստի գործիչներ, երաժշտագետներ, խաչատրյանագետներ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ կրկին հավաստելու խաչատրյանական ֆենոմենի արդիականությունն ու նրա շարունակական ընթացքի հարատեւությունը:

Իսկապես, Արամ Խաչատրյան կոմպոզիտորի շուրջ իրադարձությունները նույնիսկ տասնամյակներ անց նույնքան մեծամասշտաբ են, որքան ինքը՝ հայ մեծանուն կոմպոզիտորը եւ իր երաժշտությունը:

Գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «2023 թվականին նախարարության իրականացրած մշակութային միջոցառումների շարքում հատկապես կարեւոր տեղ է զբաղեցնում Արամ Խաչատրյանի երաժշտության հանրահռչակումը: Անցած ամիսների ընթացքում հայ երաժիշտները հյուրախաղերով հանդես են եկել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով կոմպոզիտորի սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունները: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսվում են Օպերային թատրոնի հյուրախաղերը Ֆրանսիայում եւ Վրաստանում, որի ընթացքում Փարիզում եւ Թբիլիսիում կներկայացվեն Խաչատրյանի բալետները:

Կոմպոզիտորն ապրում է այնքան, որքան հնչում է նրա երաժշտությունը, որքան երկար մենք կխոսենք նրա մասին: Կարեւոր է նաեւ նշել Խաչատրյանի պատմաքաղաքական դերը, երբ խորհրդային ժամանակներում նա կարեւոր դահլիճներում հնչեցնում էր «Սպարտակ», «Գայանե»: Նա ցույց էր տալիս, թե ինչքան մեծ է արվեստի դերը քաղաքականության, կրթության եւ այլ ոլորտներում: Մենք այս փաստը պետք է հիշեցնենք մեր նոր սերնդին, դա խիզախության փաստ է: Հուսով եմ, որ այս գիտաժողովի արդյունքները կհարստացնեն հարուստ ճանապարհ անցած խաչատրյանագիտությունը»,- ասաց Դանիել Դանիելյանը:

«Աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Արամ Խաչատրյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա պատմության ընթացքում միակ երաժիշտ ակադեմիկոսն է: Նա ակադեմիկոս է ընտրվել 60 տարի առաջ՝ 1963 թվականի մարտի 9-ին, ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի առաջարկությամբ: Այդ օրվանից մինչեւ իր կյանքի վերջն Արամ Խաչատրյանը սերտորեն կապված էր ակադեմիայի, մասնավորապես Արվեստի ինստիտուտի հետ: Պատահական չէ, որ նա ցանկացել է, որպեսզի իր թանգարանը բացվի եւ գործի հենց Արվեստի ինստիտուտին կից: Արամ Խաչատրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրության հարցերին նվիրված ակադեմիական առաջին գիտական նստաշրջանը գումարվել է այս դահլիճում՝ 1974 թվականի հոկտեմբերի 22-ին, որին մասնակցել է Արամ Խաչատրյանը: Այդ գիտական նստաշրջանը համախմբել է համամիութենական երաժշտագիտական մտքի առաջատար ուժերին: 13 զեկուցումներում ներկայացվել է Խաչատրյանի ստեղծագործությունը, գործունեությունը, արժեւորվել թե՛ որպես ազգային երաժշտության եւ մշակույթի երեւույթ, թե՛ որպես Արեւելքի եւ Անդրկովկասի, սովետական եւ համամարդկային երաժշտական մշակույթի երեւույթ: Այսօր կրկին, սակայն առանց Արամ Խաչատրյանի, այս նույն դահլիճում հավաքվել են արդի միջազգային արվեստագիտության, մասնավորապես երաժշտագիտության վաստակաշատ ներկայացուցիչներ եւ երիտասարդ հետազոտողներ աշխարհի ութ երկրներից: Սա վկայում է այն մասին, որ անցած տասնամյակների ընթացքում աշխարհում ոչ միայն չի նվազել հետաքրքրությունն Արամ Խաչատրյանի հանճարեղ երաժշտության հանդեպ, այլեւ որ նրա ստեղծագործական գործունեությունը շարունակում է մնալ հայ եւ օտարազգի հետազոտողների ուշադրության կենտրոնում: Այս տարվա հոկտեմբերին ԳԱԱ-ն բոլորում է իր հիմնադրման 80-ամյակը, եւ ես կարծում եմ, որ ինչպես անցած 80 տարիների ընթացքում, այնպես էլ հետագայում, ակադեմիան, ի դեմս Արվեստի ինստիտուտի, շարունակելու է մնալ հայ արվեստագիտության առաջատար կենտրոնը՝ իր շուրջը համախմբելով գիտական, ստեղծագործական եւ կատարողական աշխարհի երեւելի ներկայացուցիչների: Համոզված եմ, որ գիտաժողովի արդյունքները կդառնան կարեւոր եւ նշանակալի ներդրում միջազգային ասպարեզում»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

«Վերջին ամիսներին արցախահայությունը գտնվում է շրջափակման մեջ: Մեր ժողովուրդը երկար ժամանակ փորձում է հաղթահարել 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքները: Նման պայմաններում Խաչատրյանի անձը եւ նրա՝ լավատեսությամբ եւ հումանիստական ուղղվածությամբ աչքի ընկնող երաժշտությունը կարող են կարեւոր դեր ունենալ մեր ժողովրդի կյանքում:

Պատահական չէ, որ 1943 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի դաժան օրերին, երբ ողջ Եվրոպան ծնկի բերած ֆաշիստական բանակը շարունակում էր իր հաղթարշավը Սովետական Միության տարածքում, կոմպոզիտորն իր Երկրորդ սիմֆոնիան ավարտեց լավատեսական ֆինալով: Նա հավատում էր իր ժողովրդի հաղթանակին: Ու չսխալվեց: Արամ Խաչատրյանը մերժում էր պատերազմը, մերժում էր հումանիզմի բոլոր հակոտնյաները, նա հումանիստ էր: Վստահ լինելով, որ մեր կոնֆերանսի արդյունքները շատ կարեւոր հանգրվան կդառնան միջազգային խաչատրյանագիտության ասպարեզում եւ առհասարակ, երաժշտագիտության մեջ՝ ուզում եմ հավատալ, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը, անձն ու գործը կօգնեն հայ ժողովրդին հաղթահարելու իր պատմության այս դժվարին փուլը եւ թեւակոխելու լուսավոր ու պայծառ ապագա»,- ասաց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշեց, որ Խաչատրյանի ստեղծագործությունների նկատմամբ երաժիշտների եւ երաժշտագետների հետաքրքրությունը տարիների ընթացքում միայն մեծանում է:

«Մենք չպետք է մոռանանք, որ պատկանում ենք այն ազգին, որը համաշխարհային մշակույթին նվիրեց այնպիսի մեծություն, ինչպիսին է Արամ Խաչատրյանը, որը դարձավ մի ամբողջ դարաշրջանի սիմվոլ»,- նշեց Արմինե Գրիգորյանը: Նա շնորհակալություն հայտնեց հյուրերին, ովքեր ժամանել են Երեւան՝ մասնակցելու գիտաժողովին, այդ թվում Արամ Խաչատրյանի թոռնուհուն՝ Օլգա Կուզինային: Նա ընթերցեց Արամ Խաչատրյանի որդու՝ Կարեն Խաչատրյանի ողջույնի խոսքը՝ ուղղված գիտաժողովի մասնակիցներին: Օլգա Կուզինան եւս իր խոսքում նշեց. «Այսօրվա գիտաժողովից մեծ տպավորություններ եմ ստացել: Շատ յուրահատուկ ու տարբերվող է, բազմակողմանի, քննարկվում են նրա արվեստին վերաբերող թեմաներ՝ բոլորովին այլ դիտանկյունից: Պետք է ասեմ, որ ամեն տարին իր հետ նոր մտքեր է բերում»:
Ի դեպ, այս օրերին Խաչատրյանի տուն-թանգարանը ներկայացել է նաեւ նոր ցուցադրությամբ:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը կարեւորեց Արամ Խաչատրյանի ստեղծած կոմպոզիտորական դպրոցը: «Արամ Խաչատրյանը ստեղծագործական իմաստով մեծ ազդեցություն ունեցավ մեր սերնդի վրա: Այս գիտաշրջանը հնարավորություն կտա նորովի մեկնաբանել Խաչատրյանի երաժշտությունը եւ նրա մոտեցումները երաժշտության հանդեպ»,- ասաց Արամ Սաթյանը:

Գիտաժողովի ընթացքում ԱՄՆ-ից, Լատվիայից, Լիբանանից, Հայաստանից, Նիդեռլանդներից, Շվեդիայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից ժամանած մասնագետները հանդես եկան շուրջ չորս տասնյակ գիտական զեկուցումներով՝ ներկայացնելով հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեությունը, ստեղծած կոմպոզիտորական դպրոցը, Արամ Խաչատրյանի դերը մշակութային դիվանագիտության զարգացման գործում, կերպարը հայ կերպարվեստում, արվեստի ազդեցիկ նշանակությունը երաժշտագիտական մտքի վրա եւ այլ թեմաներ:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գաբրիելե Պյատկյավիչայտե-Բիտե

Հաջորդ գրառումը

Դուդուկն իտալական ֆիլմում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Դուդուկն իտալական ֆիլմում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական