Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծառը` ապրելու, կյանքի խորհրդանի՞շ

Մելանյա Բադալյան
28/03/2025
- 28 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
33
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանում այս գարնանն էլի ծառեր են մորթվում, հիմա Թումանյան փողոցի ծառերն են արմատախիլ անում: Երբ արմատներով, բողբոջակալած ծառերը առանց խղճի խայթի հանում ու դեն են նետում սովորական աշխատողներ, հլու կամակատարներն իրենց ղեկավար տերերի, նրանք  ոչ էլ մտածում են իրենց առողջության, սեփական թոքերի, իրենց երեխաների մասին, նրանց համար երեխա, մայր, եղբայր, համերկրացի չկա, միեւնույն է` հետո ի՛նչ կլինի, կարեւորը, որ դրա դիմաց լավ վճարեն: Այսօր հայ մարդկանց մի ստվար մասի համար  միեւնույն է ինչի դիմաց կստանա գումար, միայն թե փողը շատ լինի: 

Անցյալ տարի ծառեր  Թամանյան փողոցում սպանեցին, իբր սակուռաներ տնկեցին. մի քանի ծաղիկ հայտնվեցին հաշված ճյուղերի վրա, մի քանի օրից էլ անհետացան, մնացին մի քսան-երեսուն մանր տերեւիկ: Ա՜յ թե ստվեր ապահովեցին մեզ համար:

Մերգելյան ինստիտուտի դիմաց վաղուց  մի այգի կար, անցած տարիներին այդ այգին վերածվել էր անսովոր մի տոնավաճառի, որն ամեն ինչ էր, բայց ոչ` այգի: Այնտեղ, այդ փոքր տարածքում տեղադրված կային մի դեղատուն, մի հացաբուլկեղենի կրպակ, մսավաճառ երկու կետ, երկու սրճարան` թե՜ բացօթյա, թե՜ վատ ձեւավորված առանձնատեղերով, ու նաեւ դրանց միջեւ սովետից մնացած հին կառուսելներով: Կային մի քանի մաշված նստարան ու մի տաղավար տարեցների համար, որտեղ տղամարդիկ հավաքվում, օր էին մթնեցնում նարդի խաղալով: Քայլելու համար իհարկե դժվարություն կար այգում, բայց շատ ծառեր կային ու ամռանը զով էր այստեղ: Մեկ էլ հանկարծ շինարարություն սկսվեց, ու այգին մոտ երկու տարի քանդված մնաց, հողաբլուրներ` այս ու այն անկյունում, ծառերի չոր ճյուղերի` օր օրի խոշորացող  դեզեր, շինարարական աղբ  եւ իհարկե սպանված  ծառերի տասնյակ խոշոր բներ: Վերջապես  նոր այգու շինարարությունն ավարտվեց, իբր` ժամանակակից. գետնին սալիկներ են շարել, մի փոքր տեղ կառուսել դրել, դիմացը ինչ-որ անհասկանալի բեմ,  լույսեր կան, լամպեր էլ, բայց տարօրինակորեն Նոր տարվա առաջին օրը դրանք չլուսավորվեցին: Նախատեսված է ամռանը ցայտաղբյուրային հատված, նստարաններ էլ են դրել: Դե ցրտերին ոչ ոք այնտեղ չէր նստում, իսկ ամռանը ծառեր չկան, որ հով անեն, այն ինչ թողել են բավարար չէ, իսկ նոր տնկած մի քանի կես մետրանոց եղեւնիները կամ փոքրիկ ծառերը իրենց ստվերին դեռ շատ սպասել կտան: Մեծ, հաստաբուն, սաղարթախիտ  ծառերը մորթվեցին. պատճառը անգիր սերտած բառեր են` իբր հին են: Եթե մասնագետ էլ հրավիրեն, ու նրանք հաստատեն, հավատացող միեւնույն է` չի՛ լինելու, որովհետեւ ասողներն իրենց մարդիկ են լինելու: Այսպես, ամեն բան թատրոն է հիմա, բեմադրություն, կինո, քասթինգն իրենք են անում, ընտրում իրենց ճաշակով:

Միակ լավ բանը Տիգրան Արզումանյանի «Լեռնցիների պարը» քանդակի տեղադրումն է, որ «Դվին» հյուրանոցային համալիրի մոտից բերեցին, երեւի վտարեցին. շատ էր ազգային:

Քաղաքապետարանի առջեւ օրեր առաջ բողոքի ակցիա էր անցկացվում: Մխիթարականը, որ համատարած բթացման այս շրջանում երիտասարդներ դեռ կան, ովքեր անձնականից դուրս այլ մտահոգություններ ունեն, ում միտքը դեռ արթուն է, ու ծառերի համար էլ մտածող կա: Որովհետեւ մեր հանրության վրա ազդեցություն ոչինչ չի ունենում. տարածքներ ու երկիր կկորցնենք, պատմություն ու հիշողություն կվերացնեն, ինչ դասագրքերով կսովորեցնեն իրենց երեխաներին,  քաղաքապետի ինչ-որ թեկնածու Թուրքիայում կեցության իրավունք ունեցած կլինի թե չէ, Սյունիքի գյուղերի վրա, կամ մեկ այլ տեղ  կրակահերթեր կլինեն թե չէ, միեւնույն է` կհայտնվի մեկը, մի լրագրող, քաղմեկնաբան ու եսիմինչ ու կասի, թե ահավասիկ ես այստեղ կանգնած եմ ու կրակոցի ձայն չեմ լսում: 

Նրանք գիտեն, թե իրենց լսող դեռ կա, թե իրենց հավատացող կամ  հարգող կա, չգիտե՞ն, որ գրոշի գին  վաղուց արդեն չունի իրենց խոսքը` նման որակների փորձագետ լինի, քաղտեխնոլոգ, պատգամավոր, լրագրող թե գրող, դերասան թե քաղգործիչ` սուտ-սարքովի արեւմտամետ թե որեւէ այլամետ: Վերջերս չէ՞ր, որ դրանցից մեկն ասել էր` կարեւոր չէ, թե Թուրքիան ինչ է ուզում մեզանից, կարեւորը՝ թե ի՞նչ կարող ենք մենք վաճառել: Ահավասիկ` առեւտրականը, ամեն ինչ ծախողը: Այս տեսակի, մամոնայի ստրուկների համար հայրենիք, պատմություն, ազգային մշակույթ ու լեզու գոյություն չունեն, ո՜ւր մնաց  թե փողոցի մի ծառ: 

Քաղաքապետարանի իր կաբինետից ցած իջած կինը ասում է, թե ծառերը փոխարինվելու են նորերով (հուդայածառ)` ապագայում կանաչ ունենալու համար: Տարօրինակ է` ինչո՞ւ են  եղած կանաչը սպանում ու տեղը մի քանի սանտիմետրանոց նոր տնկիներ դնում մեր անորոշ ապագայի համար:  Իրականում, ամեն ինչ, քաղաքի մեզ սովոր տեսքը փոխելու, ամենը, հինը, պատմությունը փոխելու միտումով է, ու հիմքը դարձյալ շահն է, փողը. փա՞յտ է դարձյալ պետք… Այս ամենի դիմաց մենք դարձյալ դառը գին ենք վճարելու: Եվ ի՜նչ է ասում` թե բողոքողները այլ երկրների բնակիչներ են, թե այստեղ ռուսներ է տեսնում, որ թող գնան իրենց երկրներում բնապահպանություն անեն: Բայց ի հեճուկս նրա խոսքերի, օտարազգի  երիտասարդը հայերեն է խոսում ու ասում,  որ բնությունը ազգություն չի ճանաչում: Տարբեր լեզուներ են հնչում  ի պաշտպանություն ծառերի` հայերեն, անգլերեն, ռուսերեն: Աշխարհի բոլոր լեզուները նո՛ւյնը կասեին…

Այդ ինչի՞ց է մտածելակերպը, թե մեր սահմանները, մեր բնությունը, մեր ծառերը, մեր անվտանգությունը, մեր իրավունքները ուրիշները պիտի պաշտպանեն, ո՞ր տրամաբանությամբ: Մեկ արեւմուտքից ենք դժգոհում, մեկ հյուսիսից, մեկ արեւելքից, իսկ մենք ինքներս մեզ համար անելու ոչինչ չունե՞նք, ռեստորանային քեֆերից, ֆեյսբուքում շատ հաճախ անիմաստ ու կիսագրագետ բաներ գրելուց, ինքնացուցադրվելուց, մեծ ու սուտ ճառեր ասելուց բացի ուրիշ անելիք չունե՞նք: Մեր արժանապատվության, երկրի, նրա անվտանգության, մեր իսկ գոյության, պատմության ու հիշողության հանդեպ մենք ինչո՞ւ ենք այսքան անտարբեր, մի՞թե պարտք ու պարտավորություն չունենք: Չէ՞ որ ներկայի գործողություններն են ապագան որոշում:

Էկոլոգիական շարժումները ազգություն չեն ճանաչում: Նրանց աշխարհագրությունը տարածվում է ողջ Երկիր մոլորակի վրա: Հայաստանը Մարսո՞ւմ կամ Սատուրնո՞ւմ է, երկրագնդի մի մասն է, չէ՞, ցավոք, մի տեղ է, որտեղ շնչելու օդ ուղղակիորեն եւ անուղղակիորեն, պարզապես, չկա: 

Թամանյան փողոցի անշուք սակուրաներից ճապոնական սակուրաների մթնոլորտի շքեղություն էին ակնկալո՞ւմ, թե՞ ուրիշ բան, հիմա էլ իտալական ծառեր են բերել, իսկ ավելի, այսպես ասած, ոչ նյութական` քաղաքային կուլտուրայի, էսթետիկայի, մաքրության, վարվելակերպային ձեւեր, էլեմենտներ  ինչո՞ւ չեն ընդօրինակում, ներմուծում:
Մարդկային ագահությունն ու դաժանությունը սահմաններ չունեն. թարմ վկայությունը Երեւանի բուսաբանական այգին է, հերթական զոհը, ծառասպանդը կաղնիների, որ իրականացվեց այս օրերին: 

…Ակցիայի մասնակիցներից մեկը օգտագործեց էկոցիդ տերմինը, որը մտածելու տեղիք տվեց. գենո-ցիդ, էկո-ցիդ… նա զուգահեռ անցկացրեց այդ երկուսի միջեւ:

Արմատախիլ արված բողբոջակալած  կենդանի ծառի սպանությունը կյանք առնելու պես է… Զուր չէ, որ Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակին ավանդույթ է ծառ տնկելը, մեզ համար ավելի կարեւոր` օտարների, մասնավորապես օտարերկրյա բարձր պաշտոնատար անձանց կողմից… Ու նաեւ շատերի մոտ է հիշատակի ծառ տնկելն ընդունված:

«Մեռելներուս իբրեւ խաչ ես այս ծառը տնկեցի…», գրում է Լեւոն-Զավեն Սյուրմելյանը` ի խոնարհում, ի խնկարկում իր եղեռնված նախնիների:

Մեր նորմալ ապրելու, աշխատելու, մաքուր օդ շնչելու իրավունքը խլված, օրինական երկիր ունենալու, վաղվա օրվա հանդեպ հավատը խարխլված է:

…Արժե՞ հիշեցնել, որ Ծառը ապրելու, կյանքի խորհրդանիշ է:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անդրադարձ՝ ճշտումով

Հաջորդ գրառումը

Եթե բողոքի ցույցերը շարունակվեն նույն ուժգնությամբ,  ապա Էրդողանը 2028-ի ընտրություններում կապրի դառը պարտության հիասթափությունը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Եթե բողոքի ցույցերը շարունակվեն նույն ուժգնությամբ,  ապա Էրդողանը 2028-ի ընտրություններում կապրի դառը պարտության հիասթափությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական