Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոսում ենք, խոսում ենք, խոսում…

30/09/2022
- 30 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան մերօրյա միջավայրը բազմաբնույթ իրադարձությունների կիզակետ է հիշեցնում, որին մղձավանջ արտահայտությունն առավել է բնութագրական: Ծանոթ-բարեկամին ուղղված միանգամայն անմեղ «ինչպես ես» դիմելաձեւն  այնպիսի գնահատականի է արժանանում, կարծես այն անձնական կյանքը փորփրելու փորձ է համարվում, մինչդեռ հարցը զրուցակցի առողջությանը, աշխատանք ունենալուն ու կենցաղին է վերաբերվում: Մարդն ինչպես արտահայտվի, որ լավ չէ, իր աչքերի առաջ մեծացած հարեւանի հերոս տղային հուղարկավորեցին, որ դեղատնից կենսաթոշակառու ծնողների համար գնած դեղերը ոչ միայն անտանելի թանկ են, այլեւ ավելացված հարկ կոչվող հարկատեսակով են հարկվում, որ գնած կաթնեղենը ցուցափեղկում հարեւանությամբ դրվածի համեմատությամբ մի փոքր էժան է, քանզի կաթ պարունակող մթերք է անվանվում, որը տնեցիների դժգոհությունն է առաջացնում: Առօրյան գաղջ միջավայր է հիշեցնում, որտեղ ազերի թուրքի սանձարձակությունը զսպել չի հաջողվում, հայոցս սահմանին անորոշություն է, որն իր արտացոլումն է հաստատում նաեւ ներհանրապետական առօրյայում:

Այս ընթացքում իշխանության ներկայացուցիչները խոսում են, խոսում ու խոսում, կարծես իրենց գործն ու անելիքները հենց դա է որ կա, այլ ոչ` ինչ-որ խնդիրների լուծումը, դրանք գերխնդիրների չվերածելը, մարդկանց կյանքն ու կենցաղը բարելավելը, բոլոր առումներով անվտանգային մտահոգությունները կանխելն ու փարատելը: Ասպարեզ է նետվել էապես քննարկման ենթակա խաղաղություն, կրթություն, բանակ կարգախոսը, որի հիմնական մասի տեսանելիությունն այնքան է շղարշված, որ թվում է դրա հեղինակներն էլ թունելի վերջում լույսի նշույլ չեն նկատում: Օրը քանի անգամ է կարելի տարվա ընթացքում ՀՀ կառավարության սուբսիդավորմամբ վերականգնվող տարբեր նշանակության ճանապարհների վերանորոգման մասին հիշեցնել, նշել այն մանկապարտեզների ու դպրոցների թվերը, որոնք կառուցվելու են մինչեւ 2026 թվականը, խոսել գործող Մեծամորի ատոմակայանի շահագործման հուսալիության ժամկետից ու նոր ջերմա-միջուկային կայանի կառուցման հարցերից, որի ոչ հզորությունն է հայտնի, ոչ ֆինանսավորման ձեւը, ոչ էլ տեղակայման վայրը: Ժամ չի լինի, որ չխոսվի ինտենսիվ այգիների ու խելացի անասնագոմերի սուբսիդավորումից, արտահանմանն ուղղված պետական աջակցությունից ու քաղաքականություն հայտարարվողից, երբ ամենուր խնդիրներ են ու դժգոհություններ, ոստիկանական միջամտություններից մինչեւ  ձերբակալություններ, դատարանների գործունեության անիմաստ ծանրաբեռնումներ: Աստված իմ, մինչեւ ե՞րբ է հնարավոր դիմանալ այս վիճակին:

Այսուհանդերձ պարզվում է ելք կա, որն իրականացնելու նպատակով բարձր որակավորում ունեցող մասնագետներին արտերկրներից Հայաստան հրավիրել-բերելու ծրագիր է մշակվել: Պետական հաստատությունների գործունեությանը մասամբ իսկ ծանոթ տեղեկացվածները կվկայեն, որ ծանոթ աշխատաոճ է, եթե գործնականում դրա կիրառումը կարելի է աշխատաոճ համարել: ՀՀ քաղաքացիս, որն իշխանական ոգեւորումների արդյունքում նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին ուղղված երկրի պարենային ապահովության ու պարենանվտանգության հարցի քննարկման կապակցությամբ հրավիրվեց 2019 թվականին դեռ գործող ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Պարզվեց, որ ընդունելություն իրականացնող նախարարի պարտականությունները կատարող պաշտոնյան շաբաթներ առաջ է երկրից ամբողջ 30 տարիներ բացակայելուց հետո ՀՀ տնտեսության որոշիչ դիրքում հայտնվել, խնդիրներից տեղյակ չէ, որն առանց երկմտելու հաստատեց: Արդյունքում շաբաթներ անց էլ՝ ավելի բարձր պաշտոնի նշանակվեց վերհանրապետական կառույցներից մեկում: Հայաստանյան հանրությունը համանման աշխատաոճի ականատես է դարձել ոչ մեկ անգամ, երբ բարձր դիրք-պաշտոնի հավակնորդը մի քանի ժամով այլ վայրում է հրամանագրով պաշտոնավարում, համապատասխանեցվում ինչ-ինչ չափանիշերի, ապա նոր նշանակում ստանում:

Լրագրողական գործունեության առումով տեղյակ եմ նաեւ բոլորովին այլ իրողությունների: Եվրոպայում աշխատելու օրինական իրավունք ստացած ՀՀ-ում ճարտարագետի մասնագիտական կրթություն ունեցող մեր հայրենակիցը աղբ համարվողի նորովի օգտագործման ընկերություններից մեկում աշխատանքի է անցնում: Շուրջ 10 տարի մասնակցում է գնալով ընդարձակվող ընկերության գործունեությանը, ակտիվորեն ընդգրկվում է Եվրոպայում, հետխորհրդային հանրապետություններում, Միջինարեւելյան տարածաշրջանում կառուցվող աղբի վերամշակման ու հետագա օգտագործման աշխատանքներում: Ինչպես մեր շատ հայրենակիցներ, սույն մասնագետն էլ արձակուրդներն անց է կացնում հայրենիքում, որոնցից մեկի ընթացքում, տիրող ոգեւորության ալիքի ազդեցության տակ այցելում է Երեւանի քաղաքապետարան: Մայրաքաղաքում հավաքվող կենցաղային աղբի ծավալները հիմք են տալիս համոզվելու, որ 4 մլն եվրոյի սահմաններում նախատեսվող աղբի վերամշակման հզորությունում այրման ենթակա հումքը Երեւանի համար լավագույն տարբերակ է: Թե՛ համապատասխան վարչության պետը, թե՛ քաղաքապետի տեղակալը ողջունում են առաջարկը եւ… հեղինակին ուղղորդում դեպի քաղաքապետարանում որեւէ պաշտոն չզբաղեցնող անձի կողմը: Մեր հայրենակցի մտերիմներն այստեղ ընդհատում են իրենց զրույցը, որի հետեւանքը պարզ է հանրությանը. կենցաղային աղբի արդյունավետ այրման հզորության կառուցման շուրջ որեւէ ասելիք պարզապես չկա, աղբը հավաքվում է, հողով ծածկվում ու վերջ:

Փոխարենը կա, ասենք, հայկական արբանյակ հայտարարողի շուրջ որոշակի անընկալելի խոսույթ, որը ՀՀ տնտեսությանն ինչ-ինչ հնարավորություններ է ընձեռում: Թե դրանք ե՞րբ կոնկրետ կիրառություն կունենան, հայաստանյան գործարար միջավայրը տեսանելի, թող լինի աննշան, զարգացում կգրանցի, անհայտ ու անտեսանելի է: Առայժմ տեսանելին վարչարարական հնարքներով տնտեսության ստվերային հատվածից հանված աշխատատեղերն են, որոնք այնպիսի ոգեւորությամբ են ներկայացվում, կարծես տնտեսության պատասխանատուները նոր հեծանիվ են հայտնագործել: Հեծանիվ ոչ, իսկ ահա լաստանավ մերոնք հայտնաբերեցին, որը Սեւ ծովի վրացական Փոթի ու ռուսական Նովոռոսիյսկ նավահանգիստները միմյանց էր կապելու: Առաջին նավարկության օրն էլ նշվեց, հունիսի 15-ը, ՀՀ կառավարության հատկացրած ֆինանսական գումարի չափն էլ. 2 մլրդ դրամ: Բայց արի ու տես, որ հայտարարված ժամկետից 100 օր անց էլ լաստանավը տեղից չի շարժվել, որի վերաբերյալ որեւէ հաղորդում չկա ու չկա:

Փոխարենը. անգամ արդուկ միացնելիս կարող եք ունկնդրել, որ ՀՀ գործադիր իշխանությունը արտահանումը գերակա տնտեսական ոլորտ է հայտարարել, երբ մի շարք ճյուղերում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտադրությունների անկում է արձանագրվել:

Այսպես էլ տնտեսավերում են, խոսելը գործելուց գերադասում:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

27.09.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օսմանյան ժամանակաշրջանի հայերի աշխարհը՝ լուսանկարներում

Հաջորդ գրառումը

Գերմանական կայքէջը հայկական փաստագրության մասին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Գերմանական կայքէջը հայկական փաստագրության մասին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական