Չորեքշաբթի, Ապրիլի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոհարարապետ Պրիգոժինը՝ Իրան-Ռուսաստան հարաբերությունների լակմուսյան թուղթ

30/06/2023
- 30 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուկրաինական պատերազմի ընթացքում Ռուսաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ հաստատած Իրանը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր ու ղեկավար Եվգենի Պրիգոժինի՝ հունիսի լույս 24-ի գիշերվա ռազմական  գործողությունների մասին հայտնել է պաշտոնական տեսակետն ու, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի միջոցով, տեղի ունեցածը գնահատել որպես  Ռուսաստանի ներքին հարցը: Խոսնակը նաեւ  հայտնել է  ՌԴ-ում օրենքի գերակայության նկատմամբ ԻԻՀ  աջակցության մասին:

Դրան հաջորդել է նաեւ Իրանի նախագահ Ռայիսիի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ, որի ընթացքում, ըստ ԻԻՀ պաշտոնական հաղորդագրությսոնների, Իրանի նախագահն  իր երկրի կատարյալ աջակցությունն է հայտնել Ռուսաստանին: Նախագահներ Ռայիսին ու Պուտինը, ինչպես պաշտոնական աղբյուրներն են փոխանցում, քննարկել են նաեւ օրակարգային այլ հարցեր, որոնց շարքում առանձնահատուկ է եղել նաեւ Հարավային Կովկասին ու Հայաստանին վերաբերող հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկու երկրների նախագահների մակարդակով հեռախոսային քննարկումները:

Ուշագրավ է նաեւ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդին վերագրվող Noor News կայքի արձագանքն այդ իրադարձություններին: Noor News-ի տեսակետով, «Վագները» չի կարող լուրջ մարտահրավեր հանդիսանալ ռուսական բանակին:  Այնուամենայնիվ, Noor News-ի կարծիքով, ուկրաինական պատերազմի մեջ ներքաշված Ռուսաստանի համար «Վագները» կարող է ընդամենը հոգեբանական խնդիրներ առաջացնել:

Իրանի գրեթե բոլոր պաշտոնաթերթերը Եվգենի Պրիգոժինի ղեկավարած գործողություններն Արեւմուտքի կազմակերպած նախագիծ են անվանել: ԻԻՀ պետական հեռուսատեսությունը, Ռուսաստանի հարցերով փորձագետ Մոդաբբերի  խոսքերը մեջբերելով, նշել է. «Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն  ամիսներ առաջ Արեւմուտքի կողմից կազմակերպված  մեծ նախագծի մաս են կազմում»:

Սակայն ռուսաստանյան իրադարձությունների մասին պաշտոնական Թեհրանից  հնչող արձագանքներին քննադատաբար է մոտենում  Իրանի քաղաքական դաշտի բարեփոխական թեւի նկատմամբ նախկին ընդդիմադիր պատգամավոր եւ Իրանի քաղաքական անդաստանում ուրույն դերակատարություն ունեցող  Ալի Մոթահարին, որն արձագանքելով հայտնի դեպքերին ու դիմելով Ռուսաստանը Իրանի համար ամուր հենարան համարող ԻԻՀ  իշխանական համակարգի ռուսամետ ներկայացուցիչներին, կոչ է արել՝  հեռու  մնալ  ուկրաինական պատերազմից ու տարանջատել իրանցիների ու ռուսների շահերը:

Մոթահարին հատկապես Ուկրաինայում սանձազերծված պատերազմի պատճառով մշտապես  քննադատել է Ռուսաստանին ու նրա ռազմավարական գործընկերներին: Նրա կարծիքով, Իրանի ու Ռուսաստանի շահերը կարող էին համընկնել միայն այն դեպքում, եթե Իրանը լիներ Ռուսաստանի գաղութը կամ՝ ԱՊՀ հանրապետությոյւններից մեկը: Մոթահարիի համոզմամբ,  Ռուսաստանի հետապնդած շահերն այն ժամանակ են միայն բավարարվել, երբ Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի տարածքները հավելագրվել են իր երկրի տարածքին:

Մոթահարիի կարծիքով, Ռուսաստանն այն աստիճան է կարողացել ներթափանցել Իրանի իշխանական համակարգի մեջ, որ նույնիսկ Իրանի դպրոցական դասագրքերից հանվել են Ռուսաստանի մասին որոշ իրողություններ, եւ վերանայվել է ԻԻՀ  արտաքին քաղաքականության՝ «Ոչ Արեւելք, ոչ Արեւմուտք» հիմնադրույթից  «Արեւելքին» վերաբերող հատվածը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գորշ գայլերի» վտանգը Գերմանիայում աճում է

Հաջորդ գրառումը

Մակրոնի ապտակները

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

ԵՄ-ն հաստատաել է, որ ստացել է Ռոբերտ Ամստերդամի նամակը

07/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքն ու պետությունը բռնաբարողներն ու ոչնչացնողները. Հայկ Դեմոյան

07/04/2026
Հրապարակախոսություն

Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում մի լավ թափ է տվել Անդրանիկ Քոչարյանին

06/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Պատերազմի կուսակցություն» որակումը տիպիկ է հենց Փաշինյանի համար. Սուրեն Սուրենյանց

06/04/2026
Հաջորդ գրառումը

Մակրոնի ապտակները

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

07/04/2026

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝ Հայաստանը գազը կստանա շուկայական գնով, Հայաստանի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքն ու պետությունը բռնաբարողներն ու ոչնչացնողները. Հայկ Դեմոյան

07/04/2026

Ուղղիչ աշխատանքային գրառում Անդրանիկ Քոչարյան կոչվածի վերջին քպական ու նիկոլական ոճի հայտարարությունը խիստ տրամաբանական է ու բխում է անպատժելիության զգացումից...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում մի լավ թափ է տվել Անդրանիկ Քոչարյանին

06/04/2026

Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ ` Հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական