Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղի վերջում վարագույր՝ ադրբեջանական դրոշի գույներով

15/04/2022
- 15 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին է թողել 5 միլիարդ դոլարի զենք, որի մի մասը կուսական վիճակում է հանձնվել,  Բաքվի հաղթական շքերթի ժամանակ ցուցադրվել՝ որպես ռազմական ավար:

Ալիեւը ապրիլի 12-ին նորից հաթաթա տվեց,  թե արգելում է մեզ  զենք ունենալ, քանի որ այդ 5 միլիարդ դոլարի ռազմամթերքով է Հայաստանն սպառնալիք դարձել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար», ու այսուհետեւ  նման նկրտումներ չունենալու համար Հայաստանը չպետք է զինվի:

«Ես Բրյուսելում համոզվեցի, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու հրաժարվում տարածքային պահանջներից»,- ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումից նկատելիորեն ոգեւորված ու գոտեպնդված՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ապրիլի 12-ին նա բավականին անկեղծ ու բաց խոսել է՝ ինչ է սպասվում Արցախին, Հայաստանին ու Ադրբեջանին, ներկայացել է որպես մեծահոգի ու բարեգութ հարեւան, որը վերականգնել է վթարային վիճակում գտնվող գազատարը եւ  իր խոսքով՝ «Ղարաբաղում ապրող հայերին» գազով ապահովել:

«Ղարաբաղի այդ հատվածում ապրող հայերը պետք է հասկանան, որ իրենք  Ադրբեջանի քաղաքացիներ են եւ պետք է ապրեն ադրբեջանական դրոշի ներքո: Որքան շուտ նրանք հասկանան դա, այնքան լավ նրանց համար»,- նշել է Ալիևը:

Մոտավորապես այսպիսի հայտարարություն արեց  Փաշինյանը հաջորդ իսկ օրը՝ ապրիլի 13-ին,  Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից: Բաց, անկաշկանդ, անթաքույց ասաց՝ ականջներիդ օղ արեք՝ Արցախն Ադրբեջան է եւ վերջ, մենք չենք ուզում պայքարել Ադրբեջանի դեմ, որովհետեւ վախենում ենք Թուրքիայից, միջազգային հանրությունը չի ճանաչում Արցախն Ադրբեջանից դուրս, ես գնում եմ համապարփակ խաղաղության, դուք գլխներիդ ճարը տեսեք, որովհետեւ նույնիսկ ՀՀ ԱԺ-ի պատգամավորներին չեն թողել Արցախ մտնել, տեսնո՞ւմ եք, որ հենց այս պահին էլ Արցախն Ադրբեջան է եւ վերջ:

Հայաստանի ներքաղաքական խոհանոցում պոկված ունկերով, խփված կողքերով, ժանգոտ մի կաթսա  է մնացել միայն՝  դիմադիր-ընդդիմադիր բոլորի ականջներն այդ կաթսայից դուրս են ցցվել: Սա է մեր ունեցածը՝ պառակտված, ինքնապաշտպանական բոլոր բնազդները կորցրած, ազգային արժանապատվությունը խեղդամահ արած հասարակություն ու նույն լարի վրա խաղացող իշխանություն-ընդդիմություն:

1992 թվականի հունիսի 2-ին Արցախի Գերագույն խորհրդի որոշմամբ հաստատվել է  պետական խորհրդանիշ Արցախի դրոշը: Մինչեւ 1994 թվականի մայիսի հրադադարը, անգամ դրանից հետո,  մեր ռազմիկները թիզ առ թիզ  ազատագրել են Արցախը: Արցախը հային վերադարձնելուց հետո, երբ վերականգնվեց հայի արժանապատվությունն ու պատմական արդարությունը, Արցախի դրոշը վեր հառնեց՝ որպես ազատագրական պայքարի հավաքական հաղթանակի խորհրդանիշ:

Հիմա էլ Հայաստանի տարբեր քաղաքներում է  կանգնեցվում Արցախի դրոշը՝ ընկած, թշնամուն հանձնված, ծվեն-ծվեն եղած Արցախի: Ու այսուայնտեղ Արցախի դրոշը բարձրացնելը համարվում է հերոսություն, Հայաստանի իշխանություններին ու Ադրբեջանին հակառակվելու քաջարի՜ գործողություն, չտեսնված մի սխրանք:: Ոչինչ, որ Արցախը չկա, կարեւորը՝ դրոշը կա, պաթոսը կա, բոցաշունչ ելույթները կան: Մտքով ու մարմնով առողջ հայ տղամարդկանց մի ստվար բազմություն, հերոսական սխրանք գործած ասպետի կեցվածքով Արտաշատում, Կապանում, Աբովյանում, Սպիտակում բարձրացնում են Արցախի դրոշը, հուժկու ծափահարում, ուռա՜ գոռում ու… գնում տուն, իսկ այդ ընթացքում Հայաստանի գերագույնը Ալիեւին հազարերոդ անգամ է երաշխավորում, որ համապարփակ խաղաղության պայմանագիրն ինչ գնով էլ լինի, կնքվելու է: Ալիեւը, ոտքը մեր գերագույնի կոկորդին դրած, ավելի ու ավելի է սեղմում՝ համապարփակ խաղաղության դիմաց պահանջելով Արցախն ամբողջությամբ՝ առանց արցախցու ինքնորոշման  իրավունքը հաշվի առնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը  գծելով  նաեւ Հայաստանի պետական տարածքների հաշվին:

Արցախ ազատագրած գեներալ Սեյրան Օհանյանը ԱԺ-ի ամբիոնին Արցախի փոքրիկ դրոշն է փակցնում, հետո քպ-ական Վահագն Ալեքսանյանը, դարձյալ ապաշնորհ կերպով փորձելով նմանակել Փաշինյանին, ջղաձիգ ելույթից հետո հանում է դրոշը, հետո ընդդիմադիրները բոյկոտում են ԱԺ նիստն ու հայտարարում՝ Արցախը վտանգված է, մենք գնում ենք Արցախ: Հետո Աղավնոյի  անցակետում դեմ են տալիս  պատգամավորների անուններով «սեւ ցուցակներն» ու ասում, որ նրանց մուտքն Արցախ արգելվում է: Իհարկե, ՀՀ արտգործնախարարությունը հետո մտահոգություն է հայտնում, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տվել հայ պատգամավորների մուտքը Արցախ՝ հայտարարության մեջ նշելով, թե դա հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրին, որով Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի Հանրապետության  կապը Լաչինի միջանցքով թույլատրվում է:

Հետո Արցախ գնացած, կես ճամփից հետ եկած ընդդիմադիր պատգամավորները սկսեցին  Սյունիքում բարձրացնել   այս անգամ  ամբողջությամբ թշնամուն հանձնվելու  պատրաստվող Արցախի դրոշը՝ բողոքելով, որ Փաշինյանը կատարում է Ալիեւի հրահանգները՝ իրենց թույլ չտալով մտնել Արցախ:

Լավ, մի պահ պատկերացնենք, թե անցակետում «սեւ ցուցակ» չի եղել, ընդդիմադիրներն անարգել գնացել են Արցախ, ի՞նչ էր փոխվելու դրանից, Արցախը վերադարձնելո՞ւ էին: Իշխանության ու ընդդիմության միասնական սցենարում բոլորն ունեն իրենց դերերը եւ բեմ դուրս գալու հաջորդականության մասին  միմյանց հետ լավ պայմանավորվել են: Մենք Արցախի դրոշը դնենք, դուք հանեք, մենք գնանք Արցախ, դուք մեզ արգելեք, դուք ԱԺ-ում հայտարարեք, որ Արցախը ամբողջությամբ ենք տալիս Ադրբեջանին, մենք այդ ընթացքում, հարգելի պատճառով (գնացել ենք վտանգված Արցախը փրկենք) ԱԺ-ում  չենք լինի, մեզ համար այսուայնտեղ դրոշներ բարձրացնելով՝ կքննադատատենք, կբողոքենք ձեզնից, մինչեւ դուք Արցախի համար նոր դրոշներ կարեք ու ներկեք՝ Ադրբեջանի դրոշի գույներով Ղարաբաղի դրոշներ:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը՝ համախմբվել հայկական Արցախին զորավիգ լինելու գաղափարի շուրջ․ Արցախի ԱԺ պատգամավոր

Հաջորդ գրառումը

Լույս է տեսել Էդուարդ Ա. Գրիգորյանի երկհատորյակը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Լույս է տեսել Էդուարդ Ա. Գրիգորյանի երկհատորյակը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական