Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության պատրանք

15/07/2022
- 15 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական SWR-ը նկատել է տալիս Հայաստանի սահմանին ապրող բնակչի տառապանքը 

Ո՞վ է երեկ սահմանին զոհված 19-ամյա Արսեն Մանուկյանը։ Նրա մասին, զոհերի մասին, մանավանդ խաղաղության մասին թմբկահարող կառավարության անդամները, վարչապետին կից հանրային հեռուստառադիոհեռարձակողը չեն խոսում, չեն պատմում։ Չեն ցավակցում։ Չեն զգում… իսկ Մանուկյանների ընտանիքում Լույսը կուլ գնաց խավարին, երազները հանգան, սուգը հավերժ դարձավ…Մենք՝ խոնարհվում ենք, խոնարհվում ենք, խոնարհվում ենք…Արդեն վաղուց խոնարհված ենք ապրում։ Բայց ե՞րբ ենք բարձրանալու, կանգնելու եւ օրինակ՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրից պահանջելու, որ պատմի այդ տղայի, տղաների մասին, որ ամենաթանկը տվեցին հայրենիքին, որ պատմի, թե ամենամեծ եւ հզոր մարդը, ամենավառ օրինակը հենց այդ զինվորն է։ Ինչպե՞ս պահանջենք, որ Հանրայինի լրագրողը Սյունիքի Ներքին Խնձորեսկի կամ Սեւ լճի տարածքում բնակվող մարդու հոգսը մեզ փոխանցի, ոչ թե պատմի մայրուղիներ դարձող Հայաստանի ասֆալտապատվող կածանների մասին։

Գերմանական SWR-ը (Հարավարեւմտյան ռադիոհեռուստատեսությունը) 15,,58 րոպեանոց ռադիոռեպորտաժ հեռարձակեց հուլիսի 7-ին ժամը 15.35-ին՝ իր աշխատակից Քրիստինա Նագելին ուղարկելով Հայաստանի հենց այդ շրջանների մարդկանց հետ զրույցի։ «Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ բանակցություններ են վարում, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը դեռ պայթյունավտանգ է։ Կրկին բախումներ են լինում նոր ու հին սահմաններում»։

Այսպես է մեկնաբանում ռադիոհեռարձակողը՝ այդ թեման լուսաբանելու արդիականությունը։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը և հնարավորի սահմանները» վերնագրյալ նյութը սկսվում է մոդերատորի՝ ո՞ւմ է պատկանում ԼՂ-ը՝ Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին հարցով, որին հստակ, ստույգ պատասխանի փոխարեն հիշատակվում են այդ տեղանքի՝ մինչեւ 4-րդ դար եւ քրիստոնեություն առնչվող արմատները, այդ տարածքի վրա տիրապետություն հաստատած արաբների, սելջուկների, պարսիկների, օսմանցիների, ռուսական ցարերի թվարկմամբ, հասնում արդի ժամանակներ. 2020-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմն ավարտվում է ԼՂ-ում եւ դրան շրջակա բազմաթիվ վայրերի վրա Ադրբեջանի վերհսկողության հաստատմամբ։ Պատերազմում կրած պարտության, տարածքների կորստյան համար շատերը Փաշինյանին են պատասխանատու համարում։ Շաբաթներ ի վեր Հայաստանի ընդդիմությունը բողոքում է վարչապետ Փաշինյանի՝ բանակցություններ վարելով երկրի շահերին դավաճանելու քաղաքականության դեմ։ Հայաստանի բնակիչները խաղաղություն են կամենում, բայց ոչ ամեն գնով, ռեպորտաժի նախաբանն այսպես է եզրափակում մոդերատորը։

«Նիկոլ, դավաճան», կառավարության շենքի առջեւ հավաքված՝ մի քանի հազար ընդդիմադիրների հստակ հայերենը գերմաներեն էլ ճշգրիտ թարգմանվում է։ Ի հեճուկս կայծակ ամպրոպի, մի քանի հազար մարդ ցույցի է դուրս եկել։ Փաշինյանը Ադրբեջանի հետ բանակցություններով տարված՝ բանի տեղ չի դնում ընդդիմադիրների պահանջը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության 32-ամյա պատգամավոր Ասպրամ Կրպեյանն ասում է, որ իրենց ձայնը խորհրդարանում լսելի չէ, ուստի միակ տարբերակը փողոցային պայքարն է, որի նպատակը Փաշինյանի՝ իշխանությունից հեռացումն է։ Ոչ ԼՂ-ի հայերի, ոչ էլ Հայաստանի բնակիչների ճակատագիրը արտոնված չէ բանակցությունների առարկա դարձնել։ Մեր հայրենիքը ազերիներին ու թուրքերին չենք տալու, ասում է Ասպրամը։ Լրագրողը հիշատակում է ցեղասպանության փաստը, երբ փորձում է հայրենիք բառի բացատրությունը եզրել մի տարածքում, որտեղ սահմանագծերն անընդհատ փոփոխվում են, 2020-ից հետո՝ հօգուտ Ադրբեջանի։

Տիգրանաշեն գյուղի մոտ են։ Լրագրող Սոնան (ազգանունը չի նշվում-Ան.Հ.) իրազեկում է, որ խորհրդային տարիներին ադրբեջանցիներով բնակեցված այդ տարածք ադրբեջանցիների վերադարձը շատերին է մտահոգում, թե Հայաստանի հարավը Ադրբեջանը կարող է շրջափակել։ Հասնում են Սյունիք, Սեւ լճի տարածք, որտեղ «վերեւի հատվածը Ադրբեջանին է պատկանում, ներքեւում նրանց դեմ հանդիման հայկական զինուժն է»։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն էլ մտահոգ է՝ հարավային մարզի վիճակը անդորրի առիթ չի տալիս, «թշնամին անցյալ տարվանից ի վեր հայոց տարածքում է։ Հաղորդակցություն ապահովող ճանապարհները շրջափակված են, գյուղերը կտրված են, ասում է նա, բացի դրանից նշում սահմանային փոփոխություններով պայմանավորված մարդկանց ֆինանսական կորուստների մասին՝ տուն, հող, անասուն։ Անվտանգությանն առնչվող մտահոգությունները սակայն մարդկանց՝ սահմանամերձ բնակավայրը լքելու առիթ չեն դառնում։ «Սա մեր հողն է, մեր երկիրը, մեր պայքարը, թշնամին պիտի հեռանա», ասում է տիկին Յոլյանը։ «Ուզում ենք խաղաղ ապրել, բայց ոչ ամեն գնով։ Թշնամին մեր երկիրն է ուզում։ Եթե պատմությանը հայացք նետենք, կտեսնենք, որ հայը միշտ է պատրաստ եղել իր երկրում իր գոյության համար կռիվ տալու։ Համոզված եմ, մեր բնակիչները հարկ եղած դեպքում պատրաստ են պաշտպանել մեր երկիրը»։

 Ներքին Խնձորեսկում պատերազմն ամեն ինչ փոխել է։ Մի նեղ կածան, տեղավայրի ցուցանակ էլ չկա եւ արգելափակոց։ Շփոթմամբ եթե ձախ չթեքվես, կհայտնվես Ադրբեջանում, իսկ գյուղ մտնելու համար՝ յուրայինները ստուգում են անձնագիրն ու փաստաթղթերը, ավտոմեքենայի համարանիշն արձանագրում։ «Ադրբեջանցիներն այստեղ դաշտերի հետեւից երեւում են, պատմում է գյուղի բնակչուհի անգլերենի ուսուցչուհի Հերմինե Դիլանչյանը։ Էլ ռումբ չի պայթում, բայց չգիտես, թե հաջորդ օրն ինչ կլինի։ Կորցրել ենք ամենակարեւորը՝ խաղաղությունն ու անվտանգությունը մեր»։ Բայց մանկապարտեզին հարակից խաղահրապարակը նորոգել են, իսկ Հերմինեն պարզ հացթուխարան է բացել իր բակում։ Հույս ունեն, որ գյուղը հայկական կմնա։ «Եթե աստված կամեցել է, որ մենք պատերազմից ողջ մնանք, միգուցե մեր առաքելությունն է, որ մնանք այստեղ, զարգանանք»։ Իսկ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությո՞ւն, հարցնում է լրագրողը։ «Ոչ, չի պատկերացնում…»

Վերադարձի ճանապարհին Երասխի հատվածում հայկական հսկա դրոշ է փողփողում։ Այստեղ 2000-ականների սկզբին Հեյդար Ալիեւն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպեցին, պատմում է Քրիստինա Նագելը, որ լրագրող Սոնայի հետ հեռուստաարխիվից գտել են դրա մասին տեսավկայությունը։ Լսվում է Ալիեւի ցածրաձայն ռուսերենը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնահարցի խաղաղ լուծման հանձնառության մասին։ Լսվում է Քոչարյանի՝ նույնի վերահաստատումը։ Խաղաղության մասին այս բառերն ինչպես նախկինում, այսօր էլ արդիական են, եզրահանգում է Նագելը եւ իր խոսքը կցում  ԱԺ պատգամավոր 33-ամյա Հռիփսիմե Գրիգորյանի ասածին՝ «այն, որ վարչապետ Փաշինյանը խաղաղ բանակցում է եւ չեն կրակում, արդեն հսկայական առաջընթաց է։  Լավատես ենք, որ բանակցությունները կհանգեցնեն կայուն եւ համալիր լուծման, որի համար երկու կողմն էլ փոխզիջումների պիտի գնան»։ Հայկական շահերը վաճառելու մասին իշխանական պատգամավոր Գրիգորյանը չի ուզում լսել, նրա մեկնաբանմամբ՝ փոքրաթիվ է ընդդիմությունը եւ շատ բան գիտակցված կեղծում է, չի հաջողել ընտրություններում հաղթել, իշխանափոխության է ձգտում՝ անընդհատ շահարկելով ԼՂ հակամարտությունը, հայ-թուրքական հարաբերությունները։ «Իշխանափոխության հարց չէ, երկրի ճակատագրի հարց է, նկատել է տալիս ԱԺ ընդդիմադիր Արմեն Ռուստամյանը։ Նրա ասելով, Փաշինյանը խաղաղության համար բանակցելու  մանդատ ունի, բայց նրա բանակցությունը մեր գոյությունն անիմաստ դարձնող, մեր երկիրը գերեզմանոցի վերածող «խաղաղություն» է։ Ռուստամյանն ընդգծում է, որ սահմանային հարցերում շտապել պետք չէ՝ միջազգային ուժերի, Ռուսաստանի ներգրավմամբ պիտի կարգավորվի հարցը։ ՌԴ այժմ զբաղված է Ուկրաինայով, եւ հարմար առիթ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար 44-օրյա պատերազմում չստացածը ճնշում բանեցնելով կորզել Հայաստանից։ Նրանք շտապում են, չեն ուզում, որ հակամարտությունը կրկին աշխարհի ուշադրության առանցքում հայտնվի, ասում է Ռուստամյանը։

ԼՂ հակամարտությունն աշխարհի օրակարգի առաջնային առարկա չէ այլեւս, թեեւ մեծ է դրանում կուտակված բռնկման պատրաստ նյութը թե՛ Կովկասի, թե՛ Հայաստանի համար, Հայաստանի մասին իր ռեպորտաժն այսպես է եզրափակում գերմանական SWR-ը։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավստրալիա արտահանվող փոստային առաքանու մեջ 2,5 կգ ափիոն է հայտնաբերվել

Հաջորդ գրառումը

Jesus Christ-Business project

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Jesus Christ-Business project

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական