Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության պայմանագիրը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխանում դրանց

28/03/2025
- 28 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
13
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բաքվից հնչած հայտարարությունն այն մասին, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են խաղաղության պայմանագրի տեքստի առնչությամբ, ռումբի պայթյունի ազդեցությունն ունեցավ հայկական մամուլում եւ քաղաքական շրջանակներում: Թեեւ նման ելքը կանխատեսելի էր, հայ հասարակության վրդովմունքի բուն պատճառն այն էր, որ հայտարարությունը սփռվում էր ոչ թե հայրենի իշխանությունների, այլ Ադրբեջանի ղեկավարության կողմից: Հերթական անգամ Հայաստանը կարեւորագույն մի հարցի զարգացման մասին տեղեկանում էր ոչ թե իր կառավարության անդամներից, այլ օտար պետության ներկայացուցչից: Միաժամանակ դա նշանակում էր, որ Հայաստանն, ըստ էության, ընդունել էր Ադրբեջանի բոլոր պահանջներն ու նախապայմանները: Հարց է ծագում. եթե Հայաստանն ի վերջո կատարելու էր Ադրբեջանի բոլոր պահանջները, որոնցից շատերը վերջին տարիներին քննարկման առարկա էին դարձել, ապա ի՞նչ էր քննարկվում բանակցություններում վերջին չորս տարիների ընթացքում: Թվում է, թե Հայաստանը չի կարողացել բանակցությունների ամենավճռորոշ հարցերում պաշտպանել իր ազգային շահերը եւ ամրապնդել իր դիրքերը: Սա անշուշտ նշանակում է երկրորդ կապիտուլյացիա կամ դիվանագիտական կապիտուլյացիա, որն այս անգամ ոչ թե ռազմադաշտում է տեղի ունենում, այլ դիվանագիտական ոլորտում:

Մյուս հարցը վերաբերում է ոչ թե դրան, թե ի՞նչ են ստորագրելու կողմերը, այլ թե ե՞րբ են նրանք ստորագրելու այդ փաստաթուղթը, եւ ի՞նչ երաշխիքներ է ձեռք բերել Երեւանը ընդհանրապես: Պարզվում է, ոչ մի երաշխիք էլ ձեռք չի բերվել, եւ սա խոստովանում են Հայաստանի պաշտոնական անձինք: Եթե Երեւանը Վաշինգտոնից է ակնկալում անվտանգության երաշխիքներ, ապա դա միամտություն է, որովհետեւ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Թրամփը նման երաշխիքներ ապահովի նույնիսկ իր անմիջական մարտավարական դաշնակիցներին: Այնպես որ դժվար է պատկերացնել, որ Հայաստանը, որը ոչ մի կենսական նշանակություն չունի Վաշինգտոնի համար, կստանա նման հավաստիացումներ: Եվրոմիությունը նույնպես անկարող է այդ երաշխիքները խոստանալ, քանի որ ինքն է ներկայիս գտնվում անվտանգության լուրջ ճգնաժամի առաջ: Թրամփը փոխել է իր քաղաքականությունը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի նկատմամբ: Եվրոպայում ներկայիս քննարկումներ են տեղի ունենում անկախ ՆԱՏՕ հիմնելու հնարավորության եւ ինքնաբավ պաշտպանության համակարգ ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ: Իսկ Վաշինգտոնը նվազեցնում է իր ներգրավվածությունը ՆԱՏՕ-ում եւ չի ցանկանում հավելյալ ֆինանսական կամ այլ պարտավորություններ ստանձնել իր դաշնակիցների հանդեպ:

Հատկանշական է, որ պայմանագրի մասին հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ` տեղեկացնելու նրան բանակցությունների ավարտի մասին եւ քննարկելու տարածաշրջանային որոշ հարցեր: Շրջանառվում են լուրեր, որ Փաշինյանը հավանական է Մոսկվա մեկնի` մասնակցելու Մեծ Հայրենականի (Համաշխարհային երկրորդ պատերազմի) հաղթական ավարտի 80-ամյակի տոնակատարություններին: Ալիեւի մասնակցությունը եւս չի բացառվում, հնարավոր դարձնելով Մոսկվայում կազմակերպել եռակողմ մի հանդիպում:

Հաշվի առնելով, որ ի հակադրություն Բայդենի, Թրամփի վարչակազմը քիչ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական բանակցություններին, մեծ է հավանականությունը, որ Մոսկվան դարձյալ իր ձեռքը վերցնի միջնորդական առաքելության նախաձեռնությունը եւ այդպիսով մեծացնի իր ազդեցության ոլորտը Հարավային Կովկասում եւ մասնավորապես հակամարտող կողմերի վրա:

Հարցն այժմ այն է, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կփորձեն անվտանգության երաշխիքներ ակնկալել Մոսկվայից: Դժվար է պատկերացնել նման բան, նկատի առնելով անցյալի փորձառությունը: Հայաստանն այդ դեպքում բոլորովին առանձին է մնում թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ` կորցնելով նաեւ Վաշինգտոնի արդյունավետ պաշտպանությունը: Մինչ Բայդենի վարչակազմը որոշակի լծակներ եւ ճնշման մեխանիզմներ էր բանցենում Բաքվի դեմ, Թրամփի վարչակազմը մեծապես անտարբեր է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին միջնորդություն ցուցաբերելու նկատմամբ: Մինչ օրս ոչ մի ազդանշան չկա, որ Վաշինգտոնը ցանկանում է ներգրավվածություն ունենալ այդ բարդ խնդրի կարգավորման մեջ: Այստեղ էլ հաջորդ հարցն է գլուխ բարձրացնում. ի՞նչ է պատահելու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի հետ: Թրամփի վարչակազմը կարծես այդ փաստաթղթին առանձնապես մեծ նշանակություն չի տալիս եւ ներկայիս ո՛չ շահագրգռվածություն, ո՛չ էլ ժամանակ է ցանկանում հատկացնել Հայաստանի խնդիրների վրա:

Գալով պայմանագրին, Ադրբեջանի նորանոր նախապայմանները լուրջ մտահոգություն են պատճառում: Դրանցից առաջինը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է, որը երկար գործընթաց է պահանջում: Վճռորոշ հարցը հետեւյալն է. ի՞նչ է տեղի ունենալու, եթե հանկարծ սահմանադրության այդ հանրաքվեն ձախողվի: Երկրորդ, Ալիեւը վերջերս պահանջել է, որ Հայաստանը արտահանձնի նախկին նախագահներ Քոչարյանին, Սարգսյանին եւ բոլոր քաղաքական առաջնորդներին, որոնք Ադրբեջանի դեմ են պայքարել: Ադրբեջանը նաեւ հավանաբար շարունակի իր պահանջը «Զանգեզուրի միջանցքի» (Հայաստանը նախընտրում է օգտագործել «ճանապարհ» բառը) վերաբերյալ, որն իր մեջ հստակ անվտանգության բաղադրիչներ է պարունակում: Հայտնի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը անվտանգության այդ մեխանիզմների վերաբերյալ ունեն բոլորովին տարբեր մոտեցումներ:

Մի բան պարզ է. բանակցությունների ավարտով ոչ մի բան էլ չի ավարտվում: Ընդհակառակը, ամեն ինչ նոր է սկսվում: Միջազգային բոլոր այն մեխանիզմները, որոնց վրա հույս էր դրել Հայաստանը (օրինակ` միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հարուցված գործերը, Հայաստանում եվրոպական դիտորդների ներկայությունը, Մ. Նահանգների պաշտպանությունը, եւ այլ գործոններ) այլեւս չեն կարողանալու այս կամ այն պատճառով առնչություն ունենալ եւ այդ հանգամանքը ստիպելու է արդեն իսկ խոցելի Հայաստանին դժվարագույն ընտրություն եւ որոշում կատարել մոտիկ ապագայում:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգանագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կիրակի Գյումրիում ընտրություն է…

Հաջորդ գրառումը

Իշխանության փոփոխությունը թակում է Թուրքիայի դուռը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Իշխանության փոփոխությունը թակում է Թուրքիայի դուռը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական